From Wikipedia, the free encyclopedia
«Էմանուել» (ֆր.՝ Emmanuelle) ֆրանսիական էրոտիկ ֆիլմ, որը նկարահանվել է 1974 թվականին ռեժիսոր Ժյուստ Ժակենի կողմից։ Ֆիլմը հանդիսանում է Էմանուել Արսանի «Էմանուել» ստեղծագործության էկրանավորում։
Դիվանագետի երիտասարդ կինը ամուսնությունից հետո մեկնում է Թաիլանդ։ Ազատ երկրի էկզոտիկան՝ գլխավոր հերոսուհու մի փոքր ձանձրալի կյանքի ֆոնին՝ նրան դրդում է բազմաթիվ սեքսուալ արկածների։ Հարավ-արեւելյան Ասիայում անփորձ հերոսուհու հեշտ եւ ազատագրված էրոտիկ փորձի գեղեցիկ պատմությունը երկար տարիներ հուզում է հանդիսատեսի երեւակայությունը։
«Էմանուել» ֆիլմը բավական համեստ բյուջեի դեպքում ոչ միայն ծախսերը ծածկեց, այլև գերազանցեց այն գրեթե 200 անգամ[6]։
Ֆիլմը պատկանում է եվրոպական եւ համաշխարհային էրոտիկ կինոյի դասականներին։ Ֆիլմը մեծ նշանակություն ունի կինեմատոգրաֆի պատմության համար, քանի որ տոն տվեց այդ ժանրի ֆիլմերին։
Ֆիլմը ավելի քան մեկ տարի գովազդել են, յուրաքանչյուր կինոթատրոնում այն մի քանի տարի է ցուցադրվել։ Ի դեպ, չնայած նման ժողովրդականությանը, ֆիլմն արգելվել էր Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ժորժ Պոմպիդուի կողմից։ Միայն նրա իրավահաջորդի՝ Վալերի Ժիսկար դ'Էստենի իշխանության գալուց հետո (նրա սիրուհին գլխավոր դերակատարուհի Սիլվիա Կրիստելն էր[7]) նկարը դուրս է եկել վարձույթ։ Կինոարտադրանքի արտադրության կանոնների պահպանման վերահսկողության ասոցիացիան ֆիլմին շնորհել է «X» կոդը, ինչը թույլ է տվել այն ցուցադրել միայն հատուկ և մասնավոր կինոթատրոններում։
Բնօրինակ Ֆիլմի տևողությունը 105 րոպե է։
Ֆիլմի երգը, որը գրել է Պիեր Բաշլեն (Էրվե Ռուայի համահեղինակությամբ), դարձել է համաշխարհային հիթ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.