Յուհան Ավգուստ Ստրինդբերգ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Յուհան Ավգուստ Ստրինդբերգ (շվեդ.՝ Johan August Strindberg, հունվարի 22, 1849[1][2][3][…], Ստորկիռկոֆյոռսամլինգեն, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2][4] - մայիսի 14, 1912[1][2][3][…], Ադոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2][5]), շվեդ դրամատուրգ, արձակագիր, բանաստեղծ, էսսեիստ և նկարիչ։
Remove ads
Ճանաչվել է «Մեստեր Ուլուֆ» (1872 թվականին) պատմական դրամայով։ Ժան-Ժակ Ռուսոյի, Կլոդ Անրի Սեն-Սիմոնի, Շ․ Ֆուրիեի գաղափարներն են արտահայտված «Ուտոպիան իրականության մեջ» (1885) նովելների ժողովածուում։ 1880-ական թվականների վերջերի ստեղծագործություններում նկատելի է նատուրալիզմի և իմպրեսիոնիզմի ուժեղ ազդեցությունը, թեև Ստրանդբերգը նրանց գեղագիտությունն ամբողջապես չի ընդունել։
«Նատուրալիստական» պիեսներն են «Հայրը» (1887), «Ֆրյոկեն Յուլիա» (1888 թվականին), «Ընկերներ» (1888), «Վարկատուներ» (1889) և այլ սոցիալ-հոգեբանական դրամաներ։ 1888 թվականին Ստրինդբերգը դիմել է Ֆրիդրիխ Նիցշեի ուսմունքին («Խենթի խոստովանությունը», 1888 թվական, վեպ, «Չանդալա», 1889 թվական, վիպակ, «Խութակղզիների վրա», 1890 թվական, վեպ)։ «Դժոխք» (1897) և «Լեգենդներ» (1898) ինքնակենսագրական գրքերին հատուկ են միստիցիզմի տարրեր։ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին ստեղծել է «քնարական» կամ «կամերային» դրամաներ՝ «Ճանապարհ դեպի Դամասկոս» (1898-1904 թվականներ, եռերգություն), «Մահվան պարը» (1901), «Տեսիլքների խաղը» (1902), «Ուրվականների սոնատը» (1907)։ Ստրինդբերգի ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավում պատմական դրամաները՝ «Գուստավ Վազա» (1899), «Էրիկ XIV» (1899), «Էնգելբրեկտ» (1901), «Կարլ XII» (1901), «Քրիստինա» (1903)։
Ստրինդբերգի «1900-ական թվականին» արձակը համակված է հասարակական իդեալների որոնումներով («Միայնակը», 1903 թվական, «Գոթական սենյակներ», 1904 թվական, «Մեր դրոշներ», 1905 թվական)։ Նրա հրապարակախոսությունը («Բաց նամակներ Ինտիմ թատրոնին», 1909 թվական, եռահատոր «Կապույտ գիրք», 1907-1908 թվականներ, «Ճառեր՝ ուղղված շվեդական ազգին», 1910 թվական) վերաբերում է ժամանակի իրադարձություններին։
Ստրենդբերգի ստեղծագործությունները նկատելի ազդեցություն են գործել եվրոպական դրամատուրգիայի վրա։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads