From Wikipedia, the free encyclopedia
Ժակ Ֆեյդեր (ֆր.՝ Jacques Feyder, իսկական անուն ազգանունը՝ Jacques Léon Louis Frédérix, հուլիսի 21, 1885[1][2][3][…], Իքսել, Բրյուսել-մայրաքաղաք - մայիսի 24, 1948[4][2] կամ մայիսի 25, 1948[5], Պրանժեն), ֆրանսիացի կինոռեժիսոր, 1908 թվականից թատրոնի, ապա կինոյի դերասան։
Ժակ Ֆեյդեր ֆր.՝ Jacques Feyder | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 21, 1885[1][2][3][…] |
Ծննդավայր | Իքսել, Բրյուսել-մայրաքաղաք |
Մահացել է | մայիսի 24, 1948[4][2] (62 տարեկան) կամ մայիսի 25, 1948[5] (62 տարեկան) |
Մահվան վայր | Պրանժեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Բելգիա |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր և ռեժիսոր |
Ամուսին(ներ) | Ֆրանսուա Ռոսի |
Երեխա(ներ) | Paul Feyder? և Bernard Farrel? |
Կինոյում որպես ռեժիսոր առաջին անգամ հանդես է եկել 1916 թվականին («Պարոն Պենսոն՝ ոստիկան»)։ 1921 թվականին ստեղծել է «Ատլանտիդա» վառ, էկզոտիկ կինոնկարը։ Լավագույն համր ֆիլմերից են՝ «Կրենկեբիլ» (1922 թ., ըստ Անատոլ Ֆրանսի), «Գրիբիշ» (1925 թ.), «Թերեզ Ռաքեն» (1928 թ., ըստ Էմիլ Զոլայի), որոնք հակադրված են էկրանային ստանդարտներին։ «Նոր պարոններ» ( 1928 թ.) երգիծական կինոպամֆլետում մերկացված են բուրժուական պառլամենտարիզմը, պոլիտիկանների կարիերիզմն ու անսկզբունքայնությունը։
1929-1933 թթ. Ֆեյդերն աշխատել է ԱՄՆ-ում։ Նշանակալից են՝ «Մեծ խաղ» (1934 թ.), «Միմոզա» կենսօթևանը» (1935 թ.) ֆիլմերը։ «Հերոսական տոնավաճառ» (1935 թ.) կինոկատակերգությունը արտացոլել է դարաշրջանի կոլորիտը, XVII դ. Ֆլանդրիայի կենցաղը և բարքերը։ Ֆրանսիայի գերմանա-ֆաշիստական օկուպացիայից հետո վտարանդվել է Շվեյցարիա, վերադարձել է 1945 թ.- ին։ Վերջին կինոնկարը «Մակադամ»-ն է (1946 թ.)։
40-ից ավելի ֆիլմերի ռեժիսոր է, որպես դերասան խաղացել է 12 ֆիլմում, մոտ 15 ֆիլմերի սցենարի հեղինակ է։
Հեղինակ է «Կինոն մեր մասնագիտությունն է» գրքի (1944 թ., իր կնոջ՝ դերասանուհի Ֆրասուազա Ռոգեի հետ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.