![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ca/Tommaso_da_modena%252C_ritratti_di_domenicani_%2528vescovo%2529_1352_150cm%252C_treviso%252C_ex_convento_di_san_niccol%25C3%25B2%252C_sala_del_capitolo.jpg/640px-Tommaso_da_modena%252C_ritratti_di_domenicani_%2528vescovo%2529_1352_150cm%252C_treviso%252C_ex_convento_di_san_niccol%25C3%25B2%252C_sala_del_capitolo.jpg&w=640&q=50)
Ալբերտ Մեծ
From Wikipedia, the free encyclopedia
Ալբերտ Մեծ, իսկական անունը՝ Ալբերտ ֆոն Բոլշտեդտ (գերմ.՝ Albertus Magnus, Albert von Bollstädt, մոտ 1200[1][2][3][…], Լաուինգեն, Բավարիայի դքսություն[4][5][6][…] - նոյեմբերի 15, 1280[5][2][7][…], Քյոլն, Պրուսիա[4][5][6]), գերմանացի փիլիսոփա, աստվածաբան, բնագետ, ուղղափառ սխոլաստիկայի ներկայացուցիչ։
Ալբերտ Մեծ լատին․՝ Albertus Magnus | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 1200[1][2][3][…] Լաուինգեն, Բավարիայի դքսություն[4][5][6][…] |
Մահացել է | նոյեմբերի 15, 1280[5][2][7][…] Քյոլն, Պրուսիա[4][5][6] |
Գերեզման | St. Andreas Church |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[8] |
Մասնագիտություն | քիմիկոս, երաժշտագետ, փիլիսոփա, գրող, տնտեսագետ, աստղագուշակ, միջատաբան, աստվածաբան, աշխարհագրագետ, բուսաբան, կաթոլիկ եպիսկոպոս և ուսուցիչ |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան[9] |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Պաշտոն(ներ) | Roman Catholic Bishop of Regensburg?, auxiliary bishop?, auxiliary bishop?, auxiliary bishop? և auxiliary bishop? |
Ալմա մատեր | Պադովայի համալսարան[5] և Փարիզի համալսարան[10] |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[5][11][12] և գերմաներեն |
Ուսուցիչ | Jordan of Saxony? և Guerric of Saint-Quentin? |
Աշակերտներ | Թովմա Աքվինացի[4][5] |
![]() |
Ծագումով եղել է գերմանական նշանավոր տոհմից։ Սովորել է Պադովայի համալսարանում։ 1223 թ.-ին անդամակցել է Դոմինիկյան միաբանություն։ Շուրջ քսան տարի Ալբերտ Մեծը դասավանդել է Քյոլնի համալսարանում։ Իսկ արդեն 1245 թ.-ից Փարիզում դարձել է աստվածաբանության ֆակուլտետի մագիստրոս։ 1260 թ.-ից հետո նա երկու անգամ վերադարձել է Քյոլնի համալսարան։ Ալբերտ Մեծը իր ընդարձակ գիտելիքների համար կոչվել է «բազմակողմանի դոկտոր»[13]։ Ալբերտ Մեծը լինելով աշխատասեր հասել է մեծ բարձունքների։ Նա ոչ միայն եղել է Դոմինիկայն միաբանության քարոզիչը Գերմանիայում, այդ թվում նաև Ռեգենսբուրգի եպիսկոպոսը։ Եղել է Թովմա Աքվինացու ուսուցիչը։ Նա ուսումանսիրել է Արիստոտելի, Ավիցեննայի, Ալ–Ֆարաբիի, Ավիցեբրոնի (Շլոմո իբն Գաբիրոլ), Երանելու, «Արեոպագիտիկան»։ Սակայն Ալբերտ Մեծի վրա ամենամեծ ազդեցությունն է թողել Արիստոտելի աշխատությունները։ Դրանց հիման վրա գրել է մի շարք աշխատություններ, դրանց թիվը 1980 թ․–ին հասնում է 38–ի[14]։ Ալբերտ Մեծը արիստոտելյան «առաջին շարժիչ» հասկացությունը փոխարինեց աստծո գաղափարով և փորձեց այն հաշտեցնել աստվածաբանության դրույթների հետ ու ստեղծել կաթոլիկական աստվածաբանության միասնական համակարգ։ Նա Աքվինացու հետ միասին պայքարում էր Իբն Ռուշդի (լատ.` Ավեռոեսի) կողմնակիցների դեմ Փարիզի համալսարանում ` նպաստելով նրանց վտարմանն այնտեղից[13]։ Մեզ հասել են նրա հետևյալ աշխատությունների հայերեն թարգմանությունները. «Համառօտ հաւաքումն աստուածաբանական ճշմարտաթեան» (հրատարակված 1715), «Դբախտ հոգւոյ» (հրատարակված 1729), «Ցաղագս բնութեան խոտից, ականց և կենդանեաց» (Անկյուրիայի Կարմիր–վանքի ձեռագիր № 2), «Յաղագս գաղտնեաց կանանց» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռագիր № 4607), «Ցաղագս գաղտնեաց արանց» (Անկյուրիայի Կարմիր–վանքի ձեռագիր № 2)։