Հայոց այբուբենի առաջին տառը From Wikipedia, the free encyclopedia
Ա, ա, հայերեն այբուբենի առաջին տառը[1], ստորին բարձրացման, ըստ որոշների՝ միջին բարձրացման ետին շարքի ձայնավոր հնչույթի գրային նշանը[2]։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին[1]։ Անունն է «այբ»[1]։ Որպես թվանշան նշանակել է 1[1], իսկ բյուրի նշանով ա = 10.000։ Թվային կարգի արժեքով նշանակում է առաջին։ Կազմված է 3 հաստ ուղղաձիգ՝ երկար և դրա աջ կողմում հավասար հեռավորությամբ կարճ ու լայն տարրերից, երկարը ստորին ծայրից՝ հորիզոնական, իսկ կարճը 2 ուղղաձիգ նուրբերով միանում է լայնին։ Ունի գրչագիր, երկաթագիր, բոլորգիր, շղագիր և նոտրգիր տառատեսակները՝ իրենց տարբեր ձևերով, որոնց մեջ պահպանվել են նրա բուն գծագրական յուրահատկությունները[3]։
Ա, ա | |
---|---|
Տեսակ | Հայկական այբուբենի տառ |
Մեծատառ | Ա |
Փոքրատառ | ա |
Մասն է | Հայոց գրեր |
Այբուբեն(ներ) | Հայերեն այբուբեն |
Տեղը այբուբենում | 1-ին |
Որպես այբուբենի առաջին տառ, նշանակել է մեկ և առաջին, բյուրի նշանով (Ա)՝ հազար։ Արաբական թվանշանների ընդունումից հետո օգտագործվել է թվային կարգի արժեքով։ Այժմ գործածվում է միայն որպես դասական թվական (օր.՝ մաս Ա-մաս առաջին)։
Ա տառի այբ անունը բ տառի բեն անվան հետ միասին կազմավորում է հետևյալ գոյականները՝
Յունիկոդում ներկայացված է՝
Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին Եդեսիայում՝ իր հորինած այբուբենի բոլոր տառերի հետ միասին[1]։ Կազմվել է երեք հաստ ուղղաձիգ՝ երկար և դրա աջ կողմում հավասար հեռավորության վրա գտնվող կարճ և լայն տարրերից, ուր երկարը ստորին ծայրից՝ հորիզոնական, իսկ կարճը երկու ուղղաձիգ նուրբերով միացել է լայնին։ Գրի զարգացման հետ որոշ փոփոխություններ են կրել լայնը (թեքվել է դեպի աջ, երբեմն երկարել) և ուղղաձիգ նուրբերը (ներսինը իջել է կարճի վերին մասից, դրսինը երբեմն ձուլվել է կարճին)։
Նոր գրի օգնությամբ Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ Աստվածաշնչից թարգմանել է Սողոմոնի առակները, որոնց սկիզբն է՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»[1]։
Ունի գրչագիր, երկաթագիր, բոլորագիր, շղագիր և նոտրգիր տառատեսակները՝ իրենց տարբեր ձևերով, որոնց մեջ պահպանվել են նրա բուն գծագրական յուրահատկությունները։
Հայերեն Ա հնչյունը արտասանելիս բերանը բացվում է չափավոր, շրթունքները, ծնոտները և լեզուն ընդունում են ազատ դիրք, լեզուն փռված է բերանի հատակին այնպես, որ եզրերով հպվում է ստորին ատամնաշարին, իսկ ետևի մասը, թեթևակիորեն բարձրանալով, երկու կողմից հպվում է կարծր քիմքի ու կատիկի միջնամասին։
Ժամանակակից գրական հայերենում ա-ն հնչյունափոխության չի ենթարկվում, սակայն որոշ բառերում սղվում է (կոճակ-կոճկել, ամառ-ամռան, քաղաք-քաղքենի)։ Ծառայում է որպես հոդակապ բարդ և ածանցավոր բառերի մեջ (գրարախտակ, հուշագիր, բարձրագույն)։ Ա տառը ի սկզբանե օգտագործվել է թվային և թվային կարգի արժեքներով։
Որպես թվանշան նշանակել է 1, իսկ բյուրի նշանով ա = 10.000։ Թվային կարգի արժեքով նշանակում է առաջին (Ա հատոր - առաջին հատոր, գլուխ Ա - գլուխ առաջին)։
Մեծատառ Ա- ն գործածվում է հոսանքի ուժի միավոր Ամպերը նշանակելու համար։
Dots-1 |
Որպես կրկնակ ձայնավոր ա տառը հանդիպում է հատուկ անուններում՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.