![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/18/Franz_Schubert_by_Wilhelm_August_Rieder_1875_larger_version.png/640px-Franz_Schubert_by_Wilhelm_August_Rieder_1875_larger_version.png&w=640&q=50)
Ֆրանց Շուբերտ
ավստրիացի կոմպոզիտոր / From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանց Շուբերտ (գերմ.՝ Franz Peter Schubert, հունվարի 31, 1797(1797-01-31)[1][2][3][…], Himmelpfortgrund, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - նոյեմբերի 19, 1828(1828-11-19)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[5]), ավստրիացի կոմպոզիտոր։ Գրել է շուրջ 600 վոկալային ստեղծագործություն, 9 սիմֆոնիա (ներառյալ հանրաճանաչ «Անավարտ սիմֆոնիան»), հոգևոր երաժշտություն, օպերաներ և մեծ թվով կամերային և դաշնամուրային գործեր։ Հայտնի է իր յուրահատուկ մեղեդային և ներդաշնակ ոճով։
Ֆրանց Շուբերտ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Franz Schubert |
Ի ծնե անուն | գերմ.՝ Franz Peter Schubert |
Ծնվել է | հունվարի 31, 1797(1797-01-31)[1][2][3][…] Himmelpfortgrund, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | նոյեմբերի 19, 1828(1828-11-19)[1][2][3][…] (31 տարեկան) Վիեննա, Ավստրիական կայսրություն[5] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար և ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր և ջութակ |
Կրթություն | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան և Վիեննայի ակադեմիական գիմնազիա |
Ստորագրություն | |
![]() |
Շուբերտի կենդանութան օրոք նրա ճանաչումը սահմանափակված էր երկրպագուների ոչ մեծ շրջանակով Վիեննայում, սակայն նրա աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը նկատելիորեն մեծացել է մահվանը հաջորդած տասնամյակում։ Ֆելիքս Մենդելսոնը, Ռոբերտ Շումանը, Ֆերենց Լիստը, Յոհաննես Բրամսը և 19-րդ դարի այլ կոմպոզիտորներ հայտնաբերել ու հրապարակել են նրա ստեղծագործությունները։ Ներկայումս Շուբերտը դասվում է դասական կոմպոզիտորների վերջին և ռոմանտիզմի վաղ շրջանի կոմպոզիտորների շարքին` հանդիսանալով 19-րդ դարասկզբի այն կոմպոզիտորներից, որոնց ստեղծագործություններն առավել հաճախ են կատարվում։