Կոմպոզիտոր;դաշնակահար-վիրտուոզ; երաժշտական և հասարակական գործիչ; դիրիժոր;ուսուցիչը From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանց Լիստ (հունգ.՝ Liszt Ferenc, գերմ.՝ Franz Liszt, հոկտեմբերի 22, 1811[1][2][3][…], Ռայդինգ, Թագավորական Հունգարիա, Ավստրիական կայսրություն[2][7] - հուլիսի 31, 1886[4][1][2][…], Բայրոյթ, Բավարիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[2][3][7]), կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտական և հասարակական գործիչ Ֆրանց Լիստը լուրջ ներդրում ունի համաշխարհային երաժշտարվեստի զարգացման, հունգարական և այլ ազգային կոմպոզիտորական դպրոցների ստեղծման մեջ, դաշնամուրային արվեստում հիմնադրել է նոր ուղղություն։
Ֆրանց Լիստ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Liszt Ferenc |
Ի ծնե անուն | Ֆրանց Լիստ |
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1811[1][2][3][…] Դոբորյան (Ռայդինգ), Ավստրիական կայսրություն |
Երկիր | Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն և Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | հուլիսի 31, 1886[4][1][2][…] (74 տարեկան) Բայրոյթ, Գերմանիա |
Գերեզման | Stadtfriedhof Bayreuth |
Ժանրեր | սիմֆոնիա, դասական երաժշտություն և Hungarian folk music?[5] |
Մասնագիտություն | Կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտական և հասարակական գործիչ |
Գործիքներ | դաշնամուր և երգեհոն |
Աշխատավայր | Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիա |
Կրթություն | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Անդամակցություն | Sängerschaft zu St. Pauli Jena? |
Ամուսին | Marie d'Agoult?[6] |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Franz Liszt Վիքիպահեստում |
Մեծ ազդեցություն է թողել Ռիխարդ Վագների, Հեկտոր Բերլիոզի, Քամիլ Սեն-Սանսի, Էդվարդ Գրիգի և Ալեքսանդր Բորոդինի երաժշտության վրա։ Որպես երգահան Լիստը Նոր գերմանական դպրոցի ("Neudeutsche Schule") նշանավոր ներկայացուցիչ է։ Նա թողել է հարուստ և բազմազան երաժշտական ժառանգություն՝ հիմնականում ստեղծագործություններ դաշնամուրի և նվագախմբի համար։ Լիստը սիմֆոնիկ երաժշտության մեջ նոր՝ սիմֆոնիկ պոեմի ժանրի ստեղծողն է։
Ֆրանց Լիստի հայրը՝ Ադամ Լիստը, նվագել է երաժշտական տարբեր գործիքներ, երգել և գրել է երաժշտություն, եղել է որդու դաշնամուրի առաջին ուսուցիչը։ 6 տարեկանում Ֆրանցը սովորել է դաշնամուր նվագել, իսկ 3 տարի անց փայլուն ելույթներ է ունեցել։ 1821-1822 թվականներին կրթությունը շարունակել է Վիեննայում, որտեղ աշակերտել է Կարլ Չեռնիին (դաշնամուր) և Անտոնիո Սալիերիին (կոմպոզիցիա)։ 1822-1823 թվականներին Վիեննայում ունեցել է մի քանի համերգ, որոնցից մեկին ներկա է եղել Լյուդվիգ վան Բեթհովենը։ 1823 թվականին կրթությունը շարունակելու նպատակով տեղափոխվել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև 1835 թվականը, կոմպոզիցիայի մասնավոր դասեր առել հայտնի երաժիշտներից։
1830 թվականին՝ Հուլիսյան հեղափոխության ազդեցութամբ, Լիստը գրել է «Հեղափոխական սիմֆոնիան», 1834 թվականին՝ Լիոնի ջուլհակների ապստամբությունից հետո՝ «Լիոն» դաշնամուրային պիեսը։
1838-1847 թթ-ին՝ որպես դաշնակահար, ելույթներ է ունեցել Եվրոպայում։ Լիստը մեծ ճանաչման է արժանացել 1830-ական թվականներին ստեղծած «Ճանապարհորդի ալբոմ», 12 մեծ էտյուդներ, «Պետրարկայի երեք սոնետը», «Մահվան պարը» (նվագախմբի հետ) դաշնամուրային երկերով։ Սիմֆոնիկ երաժշտության բնագավառում նրա մեծագույն նվաճումներն են առաջին «վայմարյան շրջանում» (1848-1861 թվականներին Վայմարյան դպրոցը գլխավորել է Լիստը) գրած խոշոր երկերը՝ «Ֆաուստ-սիմֆոնիա», «Սիմֆոնիա առ Դանթեի «Աստվածային կատակերգություն», 12 սիմֆոնիկ պոեմ, «Մազեպա», «Երկու դրվագ Լենաուի «Ֆաուստից» և այլն։ Երաժշտական նոր ժանր են սկզբնավորել Լիստի ստեղծած 13 մեկմասանոց ծրագրային սիմֆոնիկ պոեմները։ Երաժշտության միջոցով կոմպոզիտորը վերամարմնավորել է համաշխարհային արվեստի «հավերժական կերպարները» (Ֆաուստ, Պրոմեթևս, Օրփեոս, Համլետ)։ Վայմարում Լիստը հանդես է եկել որպես դիրիժոր (կատարել է իր ժամանակի կոմպոզիտորների ստեղծագործություններից), գրել հոդվածներ Հեկտոր Բեռլիոզի, Ռոբերտ Շումանի, Ռիխարդ Վագների, գիրք՝ Ֆրեդերիկ Շոպենի մասին, մշակել օպերային թատրոնի բարեփոխումների ծրագիրը։
1861 թվականին նա հեռացել է Վայմարից, ապրել Հռոմում, ապա՝ Բուդապեշտում։ Կոմպոզիտորը, հիասթափվելով իրականությունից, 1865 թվականին ձեռնադրվել է աբբա, գրել հոգևոր երաժշտություն։ 1860-1880-ական թվականներին ստեղծել է երգեհոնային և խմբերգային մի շարք հոգևոր ստեղծագործություններ, բազմաթիվ դաշնամուրային երկեր, հանրահայտ «Երեք մոռացված վալսը», շուրջ 70 ռոմանսներ ու երգեր։ Լիստը մասնակցել է Բուդապեշտի երաժշտական ակադեմիայի հիմնադրմանը (1875 թվական), եղել նրա առաջին նախագահը։ Ակադեմիան հետագայում կոչվել է Լիստի անունով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.