Ֆիլիպինյան ծով
ծով / From Wikipedia, the free encyclopedia
Ֆիլիպինյան ծով (թագալերեն Dagat Pilipinas, անգլ.՝ Philippine Sea, չինարեն՝ 菲律宾海, ճապ.՝ フィリピン海, ինդոն.՝ Laut Filipina), Խաղաղ օվկիանոսի միջկղզային օվկիանոսային ծով, որը գտնվում է Ֆիլիպինյան կղզեխմբի մոտ։ Երկրի երկրորդ խոշոր ծովը (Սարգասյան ծովից հետո)։ Այն չունի հստակ ցամաքային սահման, օվկիանոսից առանձնացված է մի շարք կղզիներով՝ Ճապոնական (Հոնսյու, Կյուսյու և Ռյուկյու), արևմուտքում՝ Թայվան և Ֆիլիպինյան կղզիներով, արևելքում՝ ստորջրյա լեռնաշղթաներով և Իձու, Բոնինյան, Կադզան և Մարիանյան կղզիներով, հարավ-արևելքում՝ Յապ և Պալաու կղզիներով[2]։ Ընդհանուր մակերեսը կազմում է 5726 հազար կմ²[3]։ Միջին խորությունը՝ 4108 մ, առավելագույնը՝ 11 022 մ (Մարիանյան իջվածքում)։ Ծավալը՝ 23 522 հազար կմ³: Այստեղ անցնում են Հյուսիսային պասսատային և Կուրոսիո հոսանքները։ Ջրի մակերևույթի ջերմաստիճանը կազմում է 15-28˚C (հյուսիսում) մինչև 27-29 ˚C (հարավում)։ Աղիությունը հյուսիսում կազմում է 34,3 ‰, իսկ հարավում՝ 35,1 ‰:
Ֆիլիպինյան ծով | |
---|---|
Տեսակ | ծով |
Երկիր | Միկրոնեզիա, ԱՄՆ, Ինդոնեզիա, Ճապոնիա, Պալաու, Ֆիլիպիններ և Թայվան |
Խորություն | 10 911 մետր |
Մակերես | 5 000 000 կմ² |
Մասն է | Խաղաղ օվկիանոս[1] |
Լիճ հոսող գետ | Catubig River?, Hinatuan Enchanted River? և Nakama River? |
Խոշոր նավահանգիստներն են՝ Նագոյա, Յոկոհամա (Ճապոնիա), Ապրա (Գուամ կղզի)։