From Wikipedia, the free encyclopedia
Ռյուկյու, Նանսեյ (հանգըլ՝ 琉球諸島), կղզեխումբ Ճապոնիայում, Կյուսյու և Թայվան կղզիների միջև։ Արևելաչինական ծովը բաժանում է Խաղաղ օվկիանոսի բաց մասից։ Աղեղնաձև ձգվում է (մոտ 1200 կմ) հյուսիս- արևելքից հարավ-արևմուտք։
' | ||
Կոորդինատներ | ||
Երկիր | Ճապոնիա | |
Կղզիների քանակը | 98 | |
Ամենամեծ կղզին | Օկինավա | |
Ընդհանուր մակերեսը | 4700 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 1936 մ | |
Բնակչություն (2005) | 1550161 մարդ | |
Բաղկացած է կղզիների 6 խմբից (Օսումի, Տոկարա, Ամամի, Օկինավա, Միյակո և Յաեյամա, վերջին երկուսը հաճախ միացնում են Սակիսիմա անվան տակ)` ընդգրկելով 98 կղզի։ Տարածությունը մոտ 4,8 հազար կմ2 է, բնակչությունը՝ մոտ 1,2 միլիոն (1977)։ Առավել խոշոր են Օկինավա և Ամամիոսիմա կղզիները։
Ռելիեֆում տիրապետում են սարավանդները, ցածրադիր լեռներն ու առափնյա դարավանդները։ Առավելագույն բարձրությունը 1935 մետր է (Յակու կղզում)։ Հյուսիսային լեռներից 29°-ից հարավ` ափերի երկայնքով, տեղ-տեղ ձգվում են կորալային խութերի շերտեր։ Կան ֆոսֆորիտների և քարածխի հանքավայրեր։
Կլիման մերձարևադարձային է, հարավում՝ արևադարձային։ Հաճախակի են թայֆունները։ Լեռների լանջերը ծածկված են անտառներով։ Մշակում են բրինձ, բաթաթ, շաքարեղեգ։ Կա ձկնորսություն։ Հիմնական քաղաքը Նահան է (Օկինավա կղզի)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռյուկյու» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.