From Wikipedia, the free encyclopedia
Ֆերդինանդո (Ֆերդինանդ, Ֆերնանդո) II Մեդիչի (իտալ.՝ Ferdinando (Fernando) II de' Medici, հուլիսի 14, 1610[1][1], Ֆլորենցիա, Իտալիա[2] - մայիսի 23, 1670[3][4][5][…], Ֆլորենցիա, Իտալիա), Տոսկանայի մեծ դուքս Մեդիչի ընտանիքից, գահակալել է 1621—1670 թվականներին։
Ֆերդինանդո II Մեդիչի իտալ.՝ Ferdinando II de Medici | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1610[1][1] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Իտալիա[2] |
Մահացել է | մայիսի 23, 1670[3][4][5][…] (59 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Իտալիա |
Գերեզման | Սան Լորենցո տաճար և New Sacristy |
Քաղաքացիություն | Տոսկանայի Մեծ դքսություն |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | պետական գործիչ և գյուտարար |
Ամուսին | Vittoria della Rovere? |
Ծնողներ | հայր՝ Կոզիմո II Մեդիչի, մայր՝ Մարիա Մագդալենա Ավստրիացի |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Cosimo III de' Medici, Grand Duke of Tuscany?[6] և Francesco Maria de' Medici, Duke of Rovere and Montefeltro? |
Ստորագրություն | |
Ferdinando II, Grand Duke of Tuscany Վիքիպահեստում |
Պատմության մեջ Ֆերդինանդոն նշանավորվել է գիտության և արվեստի հովանավորությամբ, մանսավորապես եկեղեցական դատավարության ժամանակ ակտիվորեն պաշտպանել է Գալիլեյին։
Ֆերդինանդոն Տոսկանայի Մեծ դուքս Կոզիմո II Մեդիչիի և նրա կնոջ` դքսուհի Մարիա Մագդալենայի ավագ որդին է (երկրորդ երեխան)։ Գահ է բարձրացել հոր մահից հետո` 1621 թվականի փետրվարի 28-ին։ Ֆերդինանդոյի անչափահաս լինելու պատճառով մինչև 1628 թվական դքսության ժամանակավոր կառավարչի պարտականությունները կատարել են մայրը և տատը` Տոսկանայի Մեծ դքսուհի Քրիստինա Լոթարինգացին։ 1633 թվականին Ֆերդինանդոն ամուսնացել է Վիկտորիա դելա Ռովերի հետ։
Սկզբնական շրջանում Ֆերդինանդոն կառավարել է մոր և տատի ազդեցության տակ։ Աստիճանաբար նա ինքնուրույն է դարձել, նրա նշանավոր հաջողությունն է համարվում դուքսական պալատի ծախսերի կրճատումը[7]։ 1630 թվականին Տոսկանան գրաված ժանտախտի համաճարակի տարածումը կանխելու նպատակով Ֆերդինանդոն ձեռնարկել է տարբեր միջոցառումներ։ Այդ ժամանակ ժանտախտին զոհ է գնացել բնակչության 10%-ը։ Այս գործողությունները նրան մեծ ժողովրդականություն են բերել, քանի որ նա և իր եղբայրները անհատական վարկեր են տրամադրել բնակչությանը։ Ֆերդինանդոյի և եղբայրների միասնությունը նրա կառավարման հիմնական հատկանիշներից մեկն է եղել։ Ֆերդինանդոն արտաքին քաղաքականության մեջ չի ներքաշվել մինչև 1643 թվականը, երբ նա պատերազմել է Կաստրոյի կոմսության համար, որպեսզի կանխի պապական տերությունների ընդլայնումը։ Ֆերդինանդոն ընդարձակել է Տոսկանան ՝ գրավելով հարևան երկու փոքր կոմությունները (Սանտա-Ֆիորա` 1633 թվական, Պոնտրեմոլի` 1649 թվական)։ Նրա կառվարման տարիներին տոսկանական տնտեսության անկման առաջին նշանները հիմնականում պայմանավորված են եղել ժանտախտով և Կաստրոյի պատերազմի ժամանակ կատարված ծախսերով։
Ֆերդինանդ II- ը վախճանվել է 1670 թվականի մայիսի 23-ին կաթվածից։ Նրան մեծ փառքով թաղել են Սան Լորենցոյի բազիլիկայի մատուռում[8]։
Ֆերդինանդոն և Վիկտորիա դելա Ռովերը ունեցել են չորս որդի, որոնցից երկուսը մահացել են մանուկ հասակում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.