ֆրանսիացի անարխիստ և արվեստի քննադատ From Wikipedia, the free encyclopedia
Ֆելիքս Ֆենեոն (ֆր.՝ Félix Fénéon, հունիսի 22, 1861[1][2][3], Թուրին, Իտալիա - փետրվարի 29, 1944[1][4][5][…], Շատնե-Մալաբրի), ֆրանսիացի հրատարակախոս, գեղարվեստական քննադատ, գրող, անարխիստ։
Ֆելիքս Ֆենեոն ֆր.՝ Félix Fénéon | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1861[1][2][3] |
Ծննդավայր | Թուրին, Իտալիա |
Մահացել է | փետրվարի 29, 1944[1][4][5][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Շատնե-Մալաբրի |
Գերեզման | Պեր Լաշեզի աճյունասափորանոցային դիակիզարան[6][7] և Grave of Félix Fénéon |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Իտալիայի թագավորություն |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | լրագրող, թարգմանիչ, արվեստի քննադատ և գրող |
Աշխատավայր | La Revue Blanche?, Bernheim-Jeune? և Éditions de la Sirène, Paris? |
Անդամություն | Académie Mallarmé? |
Ստորագրություն | |
Félix Fénéon Վիքիպահեստում |
Տասներկու տարեկանում Ֆելիքսը գնաց Փարիզ։ 1881–1894 թվականներին՝ զինված ուժերի ծառայող էր։ 1884 թվականին ստեղծեց «Revue Indépendante» ամսագիրը, որի աշխատանքներին Մասնակցել են Է․ Գոնկուրը, Կ․ Գյուիսմասը, Ս․ Մալլարմեն, Պ․ Վերլենը և այլոք։ Պ․ Ադանի, ժ․ Մորեասի և Օ․ Մետենեի հետ հրատարակեց «Petit Bottin des Lettres et des Arts» պամֆլետը (1886թվականին, առանց հեղինակի անվանմամբ)։ 1886 թվականին միացավ անարխիստներին։ Մասնակցեց շարժման նշանաբաններին՝ հրապարակելով հոդվածներ․ «Libre Revue», «Vogue», «Hommes d’ajourd’hui», «Carcan», «Cravache», «Symboliste», «Art Moderne» (Բրյուսելական)։ Բացահայտեց Ֆրանսիայի հանրության համար Ռեմբոի, Ժարրիի, Ապոլիների, Վալերիի, Ջոյսի և այլ գրողների կերպարներն ու ստեղծագործություները։ Առաջնապես սկսեց պաշտպանել իմպրեսիոնիստներին, 1887 թվականին հրապարակեց բրոշյուրա–մանիֆեստ՝«Les Impressionistes en 1886»։ Ջոն Ռևալդի կարծիքով «որպեսզի ոչ ոք չշբոթի "հին" իմպրեսիոնիստներին, Սյորաին և նրա կողմնակիցներին, Ֆենեոնը ստեղծեց նոր բառ՝ "նորաիպրեսիոնիստներ", չնայած որ Սյորան կգերադասեր ավելի ճշտգրիտ տերմին "քրոմոլյումինիստներ"»։ Դրեյֆուսի դատի ընթացքում՝ դեյֆուսատ, Զոլային մոտ։ 1896–1903 թվականներ, La Revue blanche ամսագրի քարտուղար։
Ֆենեոնի դիմանկարները թողել են Սինյակը, Վալոտոնը և Մաքսիմիլիեն Լյուսը։
Օկտավ Միրբոն (1894թ.) և Ապոլիները (1914թ.), իսկ ավելի ուշ՝ Ժան Օլանը (1948թ.) բարձր են գնահատել Ֆելիքս Ֆենեոնի գործունեությունն ու դերը ֆրանսիական մշակույթում դեռևս կենդանության օրոք։
Ճանաչվեց Ֆենեոնի բեկումնային «Վեպեր երեք տողով» միկրոնովելը, որը նա անանուն հրատարակեց Le Matin թերթում այս վերնագրով (1906 թ.) և որոնք Ժան Պաուլանի կողմից հավաքվել են մեկ ամբողջության մեջ միայն հեղինակի մահից հետո (1948 թ.): Նրանց անգլերեն թարգմանությունը (2007) վերանայվել է Ջուլիան Բարնսի կողմից։
1949 թվականին Ֆրանսիայում հաստատվեց «Ֆենեոն» գրական մրցանակը, որի առաջին հաղթողների թվում էին «նոր վեպ»–ի ներկայացուցիչները։
Հրատարակվել են Ֆենեոնի (1970, ավելի ուշ լրացումներով 2003, 2006) աշխատությունները, տպագրվել են նրա նամակները, առանձին հրատարակություններով՝ նամակագրություն Մալարմեի, Ժարիի, Վիելե-Գրիֆինի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.