ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Ժորժ Պիեռ Սյորա (ֆր.՝ Georges-Pierre Seurat, դեկտեմբերի 2, 1859[1][2][3][…], former 5th arrondissement of Paris, Փարիզ[4] - մարտի 29, 1891[1][2][3][…], Boulevard de Magenta, Փարիզի 10-րդ շրջան[5]), ֆրանսիացի հայտնի նկարիչ, պոստիմպրեսիոնիստ, նեոիմպրեսիոնիզմի հիմնադիր։ Յուրօրինակ գեղանկարչական ոճի՝ «դիվիզիոնիզմ»-ի կամ «պուանտիլիզմ»-ի ստեղծողն է։
Ժորժ Սյորա ֆր.՝ Georges-Pierre Seurat | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1859[1][2][3][…] |
Ծննդավայր | former 5th arrondissement of Paris, Փարիզ[4] |
Վախճանվել է | մարտի 29, 1891[1][2][3][…] (31 տարեկան) |
Մահվան վայր | Boulevard de Magenta, Փարիզի 10-րդ շրջան[5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և գծագրող |
Ոճ | պուանտիլիզմ, իմպրեսիոնիզմ և Պոստիմպրեսիոնիզմ[6] |
Ժանր | ժանրային նկարչություն[7], բնանկար[7] և դիմապատկեր[7] |
Թեմաներ | գեղանկարչություն և նեոիմպրեսիոնիզմ[8] |
Ուշագրավ աշխատանքներ | Կիրակնօրյա կեսօրը Գրանդ Ժատ կղզում և Լողացողները Անյերում |
Ուսուցիչ | Անրի Լեման |
Աշակերտներ | Շառլ Անգրան |
ստորագրություն | |
Georges Seurat Վիքիպահեստում |
Ժորժ Սյորան ծնվել է 1859 թ. դեկտեմբերի 2-ին, Փարիզում՝ մեծահարուստի ընտանիքում։ Հայրը՝ Անտուան-Քրիզոստոմ Սյորան, իրավաբան էր` ծնունդով Շամպայնից, մայրը՝ Էռնեստին Փևրը` փարիզուհի։ Սովորել է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցում (1878-1879 թթ.), ապա զինվորական ծառայություն անցել Բերստում։ 1880 թ. վերադառնում է Փարիզ։ Երիտասարդ նկարիչը փնտրելով ստեղծագործելու հետաքրքիր ուղղություն, ստեղծում է իր սեփականը։
Ուսումնասիրելով գույնի և լույսի օրինաչափությունները, օպտիկական էֆեկտները՝ ձգտել է ստեղծել գուներանգային, լուսաօդային ու տարածական խնդիրների լուծման գիտական հիմք։ Գծանկարով նրբագեղ, գունահամադրումներով նուրբ, խճանկարչորեն կոտորակված կառուցվածքով Սյորայի գեղանկարչությունն ունի որոշ չաֆով մտացի, վերացական բնույթ («Կիրակնօրյա զբոսանք Գրանդ ժատ կղզում», 1884-1886 թթ., Արվեստի ինստիտուտ, Չիկագո)։ Սյորայի գործերին (հատկապես վերջին՝ «մոդեռնի» ոճաբանությանը մոտ աշխատանքներին) բնորոշ է նաև մոնումենտալ գեղանկարչության մասշտաբներին ու հնարավորություններին հասնելու ձգտումը («Կրկես», 1890-1891 թթ., Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.