![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a1/Snake_Bite_injury.jpg/640px-Snake_Bite_injury.jpg&w=640&q=50)
Օձի խայթոց
From Wikipedia, the free encyclopedia
Օձի խայթոց, վնասվածք, որն առաջանում է օձի (հատկապես՝ թունավոր) խայթի հետևանքով։ Թունավոր օձի խայթոցի ընդհանուր ախտանշաններն իրենցից ներկայացնում են կենդանու ժանիքների ծակած վերք[1]։ Երբեմն խայթելու ընթացքում կարող է տեղի ունենալ թույնի ներարկում[2]։ Սրա հետևանքով կարող է նկատվել կարմրածություն, սաստիկ ցավ խայթոցի շրջանում, որը կարող է առաջանալ մեկ ժամ անց[1][3]։ Կարող է լինել նաև փսխում, շաղված տեսողություն, վերջույթների թմրածություն և առատ քրտնարտադրություն[1][3]։ Շատ խայթոցներ պատահում են ձեռքերի և դաստակների վրա[3]։ Խայթոցին հաջորդող վախը բնորոշվում է սրտխփոցով և թուլության զգացողությամբ[3]։ Թույնը կարող է դառնալ արյունահոսության, երիկամային անբավարարության, սուր ալերգիկ ռեակցիայի, խայթոցի շրջանում հյուսվածքների նեկրոզի կամ շնչառության խանգարումների[1][2] պատճառ։ Խայթոցը կարող է վերջույթի կորստի հետևանք դառնալ կամ այլ խրոնիկական խնդրի[2]։ Ելքը կախված է օձի տեսակից, խայթոցի վայրից, ներարկված թույնի քանակից և խայթվածի ընդհանուր առողջական վիճակից[4]։ Խնդիրները հաճախ ավելի սրընթաց են երեխաների մոտ, քան մեծահասակնեերի, նրանց փոքր չափերի պատճառով[2][5][6]։
Օձի խայթոց | |
---|---|
![]() | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | կենդանիների հարձակում |
Բժշկական մասնագիտություն | անհետաձգելի բժշկություն |
ՀՄԴ-9 | 989.5 |
ՀՄԴ-10 | T63.0 |
![]() |
Օձերը խայթում են որս կատարելու և պաշտպանվելու նպատակով[7]։ Խայթոցի ռիսկի խումբը ներառում է դրսում աշխատանքը ձեռքերով կատարողներին, ինչպիսին է հողագործությունը, անտառապահությունը, և շինարարությունը[1][2]։ Օձերը ընդհանրապես ներառված են թունավոր օձերի՝ ներառյալ էլյապիդները (ինչպիսին է ասպիդոձ, կոբրան, մամբան), իժը, ծովային օձերը[8]։ Օձի մեծությանը ավելի բնորոշ է թույն չունենալը և իր զոհին խեղդելը[3]։ Թունավոր օձերը կարող են հայտնաբերվել բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից[7]։ Օձի տեսակը հաճախ հնարավոր չէ որոշել խայթոցից[8]։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, օձի խայթոցները անտեսված են շատ արևադարձային և մերձարևադարձային պետությունների առողջապահական համակարգների կողմից։
Օձի խայթոցի կանխարգելումը ներառում է հատուկ ոտքերի հանդերձանք, պետք է խուսափել այն շրջաններից, որտեղ ապրում են օձերը և ձեռք չտալ նրանց[1]։ Բուժումը մասնակիորեն կախված է օձի տեսակից[1]։ Խորհուրդ է տրվում լվանալ վերքը ջրով և օճառով և վերջույթը պահել անշարժ վիճակում[1][8]։ Խորհուրդ չի տրվում արտածծել թույնը, կտրել վերքը դանակով կամ օգտագործել լարան[1]։ Մահվան կանխարգելման համար ամենաարդյունավետ միջոցը հակաթույնն է, սակայն հակաթույնը հաճախ ունենում է կողմնակի երևույթներ[2][9]։ Պահանջվող հակաթույնը կախված է օձի տեսակից[8]։ Եթե օձի տեսակը անհայտ է, հակաթույնը հաճախ տրվում է՝ հիմնվելով տվյալ շրջանում տարածված թունավոր օձերի տեսակների վրա[8]։ Աշխարհի որոշ շրջաններում ճիշտ հակաթույն ընտրելը բավականին դժվար է և մասնավորապես բացատրում է, թե ինչու նրանք երբեմն չեն աշխատում[2]։ Մեկ այլ լրացուցիչ խնդիր է այս դեղամիջոցների գինը[2]։ Հակաթույնը ունի քիչ արդյունք խայթոցի շրջանում[8]։ Աջակցությունը անձի շնչառությունը երբեմն ևս պահանջվում է[8]։
Ամեն տարի թունավոր օձերի խայթոցը լարող է լինել 5 միլիոնից ավելի[2]։ Դրանցից մոտ 2,5 միլիոն թունավորումներից 20,000-ից 125,000-ը մահանում է[2][7]։ Խայթոցների հաճախությունը և ծանրությունը մեծ տատանում ունի աշխարհի տարբեր մասերում[7]։ Այն առավել հաճախ լինում է Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում[2] և հիմականում գյուղական շրջաններում[2][6]։ Մահվան դեպքերը համեմատաբար հազվադեպ են Ավստրալիայում, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում[7][9][10]։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում 7-ից 8 հազար մարդ տարեկան ենթարկվում է թունավոր օձի խայթոցի (մեկ մարդ ամեն 40-ից) և մոտ 5 հոգի մահանում է (ամեն 65 միլիոնից մեկը մահանում է)[1]։