Առողջապահության համաշխարհային կազմակերպություն
From Wikipedia, the free encyclopedia
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն (ԱՀԿ), Միավորված Ազգերի Կազմակերպությանը պատկանող միջկառավարական կազմակերպություն։ Կենտրոնական գրասենյակը Ժնևում է։ Հիմնվել է 1948 թվականի ապրիլի 7-ին, երբ ՄԱԿ-ի անդամ 26 երկրի կողմից ընդունվեց և հաստատվեց ԱՀԿ կանոնադրությունը։ Ամեն տարի ապրիլի 7-ը աշխարհում նշվում է որպես «Առողջության համաշխարհային օր», և յուրաքանչյուր անգամ ԱՀԿ որոշմամբ այն նվիրվում է առողջապահական հույժ կարևոր որևէ հիմնախնդրի։ ԱՀԿ-ն, հաշվելով 193 անդամ պետություններ, նպատակ ունի բոլոր ժողովուրդներին բարձրացնել առողջապահության ամենաբարձր մակարդակի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն | |
---|---|
Կազմակերպության պատկերանիշը | |
ԱՀԿ-ի շտաբը Ժնևում | |
Տեսակ | ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, ազատ հասանելիության հրատարակություն, Միջազգային կազմակերպություն և scientific publisher? |
Երկիր | Շվեյցարիա[1], Ֆիլիպիններ[2], Եգիպտոս, ԱՄՆ, Դանիա, Հնդկաստան և Կոնգոյի Հանրապետություն |
Հապավում | ԱՀԿ |
Նախորդող | Առողջապահության կազմակերպություն |
Հիմնադրված | Ապրիլի 7, 1948 (1948-04-07) |
Իրավ. կարգավիճակ | Գործող |
Նպատակներ | Բարձրացնել աշխարհում առողջապահության մակարդակը |
Գլխադասային գրասենյակ | Ժնև |
Տեղագրություն | Շվեյցարիա |
Տարածաշրջան | Աշխարհ |
Պաշտ. լեզու(ներ) | Անգլերեն, Իսպաներեն, Ռուսերեն, Ֆրանսերեն, Չինարեն, Արաբերեն |
Գործադիր տնօրեն | Մարգարեթ Չան |
Վերադաս կազմակերպություն | ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհուրդ[3] և Միավորված ազգերի կազմակերպություն[4] |
Պատկանելիություն | ՄԱԿ |
Անձնակազմ | 8.000 |
Պարգևներ | |
Կայք | who.int |
Հայաստանը ԱՀԿ անդամ է 1994 թվականի օգոստոսից, և այդ ժամանակից էլ Հայաստանում ստեղծվել է ԱՀԿ-յան ներկայացուցչություն։ Իրականացնելով ուղղակի տեխնիկական համագործակցություն անդամերկրների հետ՝ ԱՀԿ աջակցում է բնակչության բազմակողմանի բժշկասանիտարական սպասարկման, հիվանդությունների կանխարգելման ու դրանց դեմ պայքարի, շրջակա միջավայրի առողջացման, առողջապահական կադրերի պատրաստման ու բազմաթիվ այլ բնագավառներում։ ԱՀԿ օգնում է նաև խոշոր աղետների (թե՛ բնական, թե՝ տեխնոլոգիական) հետևանքների վերացմանը, 10 տարին մեկ վերանայում է հիվանդությունների միջազգային վիճակագրական դասակարգումը, մշակում է կենսաբանական պատրաստուկների, թունաքիմիկատների և դեղորայքի միջազգային չափորոշիչներ, շրջակա միջավայրի պաշտպանության չափանիշներ, միջազգային բժշկասանիտարական կանոններ։
ԱՀԿ ղեկավար մարմինները երեքն են՝ Առողջապահության համաշխարհային ասամբլեան (ԱՀԱ), Գործադիր կոմիտեն (ԳԿ) և Քարտուղարությունը։