From Wikipedia, the free encyclopedia
Ձեռք, մարդու վերին վերջույթի՝ նախաբազկին հաջորդող հատված, նուրբ շարժումներ կատարող բռնող օրգան։ Ձեռքը կազմված է դաստակից, նախադաստակից և հինգ մատներից, որոնք դիպչելու զգացողության հիմնական օրգաններն են հանդիսանում։
Ձեռք | |
---|---|
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | autopod region?[1], manipulator? և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | free upper limb? |
Կազմված է | մատ, ձեռքի ափ, Ճկույթ, մատնեմատ, Միջնամատ, Ցուցամատ, Բութ մատ, carpal bone?, metacarpal bones? և back of hand? |
Զարկերակ | ulnar artery? |
Երակ | Dorsal venous network of hand? |
Միանում է | Նախաբազուկ |
MeSH | A01.378.800.667 |
Foundational Model of Anatomy | 9712 |
Terminologia Anatomica 98 | A01.1.00.025 |
Նկարագրված է | Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Gujin Tushu Jicheng?, Metropolitan Museum of Art Tagging Vocabulary? և 1911 Encyclopædia Britannica |
Hands Վիքիպահեստում |
Դաստակի հենքակմախքը կազմված է երկու շարքով դասավորված 8 կարճ ոսկորներից, որոնք միմյանց հետ միացած են ներդաստակային միջոսկրային շարակցական կցումների՝ կապանների և հոդերի միջոցով։ Դաստակը միացած է նախաբազկի հետ ճաճանչ-դաստակային հոդով, իսկ առաջին և երկրորդ շարքերը միմյանց հետ կազմում են սահմանափակ շարժումներ կատարող ներդաստակային հոդը։
Նախադաստակի հենքակմախքը կազմում են 5 կարճ խողովակավոր, բարակ նախադաստակոսկրերը, որոնք դաստակի երկրորդ շարքի ոսկրերի մասնակցությամբ կազմում են դաստակ-նախադաստակային հոդեր։
Մատների հենքակմախքը մատոսկրերը կամ ֆալանգներն են. յուրաքանչյուր երկար մատ ունի 3-ական ֆալանգ՝ հիմային (մերձադիր), միջին և եղնգային (հեռադիր), բացի բութ մատից, որն ունի 2 ֆալանգ՝ հիմային և եղնգային։
Ձեռքի և մատների շարժումներն իրականանում են 36 մկանների մասնակցությամբ, որոնց մի մասը կազմող կարճ (սեփական) 21 մկանները տեղադրված են ձեռքի շրջանում, իսկ մնացած 15 մկանները դասավորված են նախաբազկի ափային և թիկնային երեսներին։
Ձեռքը և մատները շարժող մկաններն ու մաշկը նյարդավորվում են միջնակ, ծղիկային և ճաճանչային նյարդերի, անոթավորվում՝ ծղիկային և ճաճանչային զարկերակների ճյուղերով։
Ձեռքի կազմավորումը, որպես աշխատանք կատարող օրգանի, մարդու ձևավորման պրոցեսում պայմանավորված է գլխուղեղի հարաճուն զարգացմամբ։
Ժեստերով արտահայտման գործում ձեռքը ունի կարևոր նշանակություն։
Որոշ մարզաձևերում և արվեստի տեսակներում ձեռքը ծառայում է որպես տեղաշարժման միջոց։
Ձեռքը կիրառվում է որպես չափման միավոր։
Եգիպտական հիերոգրիֆների մեջ, ինչպես նաև ացտեկների և մայաների մոտ հաճախ ձեռքի պատկերը կիրառվել է որպես շարժում նկարագրելու միջոց։
Հիրոմանսիայի բնագավառում ձեռքի վերնամաշկի ծալքերը կիրառվում են որպես անհատի ճակատագիրը ուսումնասիրելու միջոց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.