Քրիստին Լագարդ
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստին Մադլեն Օդետ Լագարդ (ֆր.՝ Christine Madeleine Odette Lagarde, հունվարի 1, 1956(1956-01-01)[1][2][3][…], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ)[13], ֆրանսիացի փաստաբան և Ժողովրդական շարժման միություն կուսակցության քաղաքական գործիչ, ով 2011 թվականի հուլիսի 5-ից ղեկավարում է Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)։
Քրիստին Լագարդ ֆր.՝ Christine Lagarde | |
Կուսակցություն՝ | Ժողովրդական շարժման միություն |
---|---|
Կրթություն՝ | Փարիզ-Նանթեր համալսարան, Հոլթոն Արմս դպրոց, Քաղաքականության հետազոտությունների ինստիտուտ Դեքս, Փարիզի համալսարան, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Պոլ Սեզանի համալսարան |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, փաստաբան, դիվանագետ, քաղաքական գործիչ, synchronized swimmer և բանկիր |
Ծննդյան օր | հունվարի 1, 1956(1956-01-01)[1][2][3][…] (68 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ի ծնե անուն | ֆր.՝ Christine Madeleine Odette Lallouette |
Ամուսին | Q113585479?[4] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Քրիստին Լագարդը նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել ֆրանսիական կառավարությունում՝ եղել է Ֆրանսիայի Ֆինանսների նախարար, իսկ դրանից առաջ՝ Դոմինիկ դե Վիլպինի վարչապետ եղած ժամանակ, Գյուղատնտեսության և Առևտրի նախարար։ Լագարդն առաջին կինն էր, ով Մեծ ութնյակի երկրներից դարձավ ֆինանսների նախարար և առաջին կինն է, ով ղեկավարում է ԱՄՀ-ն։
Հայտնի հակամենաշնորհային և աշխատանքի գծով փաստաբան Լագարդը դարձավ միջազգային Baker & McKenzie փաստաբանական ընկերության առաջին կին տնօրենը։ 2009 թվականի նոյեմբերի 16-ին Ֆայնենշլ Թայմսը նրան ճանաչեց Եվրագոտու լավագույն ֆինանսների նախարարը[14]։ 2011 թվականի հունիսի 28-ին նշանակվեց Արժույթի միջազգային հիմնադրամի հաջորդ տնօրենը 5 տարի ժամկետով՝ 2011 թվականի հուլիսի 5-ից սկսած[15][16][17] փոխարինելով Դոմինիկ Շտրաուս-Կանին։ Նա 11-րդ եվրոպացին է, ով նշանակվում է այդ պաշտոնում[18]։ 2014 թվականին Լագարդը Ֆորբս ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ կանանցից 5-րդը[19]։