Թայմ 100
From Wikipedia, the free encyclopedia
Թայմ 100, տարվա հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցուցակ` ըստ ամերիկյան Թայմ ամսագրի։ Ամերիկացի գիտնականների, քաղաքական գործիչների և լրագրողների միջև բանավեճերի արդյունքում 1999 թվականին առաջին անգամ հրապարակված այս ցուցակը[1] ներկայումս լայնորեն լուսաբանվող ամենամյա միջոցառում է։ Ցուցակում հայտնվելը հաճախ դիտվում է որպես պատիվ, և համաձայն «Թայմի»՝ մասնակիցները ճանաչվում են աշխարհը փոխելու համար՝ անկախ իրենց գործողությունների հետևանքներից։ Ազդեցիկ մարդկանց վերջնական ցուցակը ընտրվում է բացառապես «Թայմի» խմբագիրների կողմից, ընդ որում առաջադրվածներն ընտրվում են Time 100-ի շրջանավարտներից և ամսագրի միջազգային գրողների կողմից[2]։ Միայն պաշտոնական ցուցակի հրապարակումից մի քանի օր առաջ անցկացված Ընթերցողական հարցման հաղթողն է ընտրվում լայն հանրության կողմից[3]։