Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ (Փարիզ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ (Փարիզ) (ֆր.՝ Institut d'études politiques de Paris), հաճախ անվանվում է Sciences Po, Ֆրանսիայի քաղաքական և դիվանագիտական էլիտայի դարբնոց։
Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան, grand établissement?, ավագ դպրոց և ակադեմիական հրատարակիչ |
Հիմնադրված է | 1872 |
Հիմնադրիր | Émile Boutmy? |
Տնօրեն | Roger Seydoux?, Jacques Chapsal?, Michel Gentot?, Alain Lancelot?, Richard Descoings?, Frédéric Mion?, Mathias Vicherat? և Luis Vassy? |
Ընդհանուր անձնակազմ | 3280 մարդ |
Անդամակցություն | Couperin Consortium?[1], Conférence des Grandes Écoles, Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[2][3], Վերափոխվել[4], UFA / DFH / FGU?[5], ORCID[6] և Բաց հասարակության համալսարանական ցանց[7] |
Երկիր | Ֆրանսիա[8] |
Կայք | sciencespo.fr(ֆր.)(անգլ.) |
Institut d'études politiques de Paris Վիքիպահեստում |
Այնտեղ ուշադրությունը կենտրոնացվում է ոչ միայն քաղաքական և տնտեսական գիտությունների, այլև իրավունքի, հաղորդակցության, ֆինանսական, ձեռնարկատիրական գործունեության, ղեկավարման և լրագրության վրա։
Ինստիտուտը գտնվում է Սենայից ոչ հեռու, Սեն-Ժերմեն և Ռասպայ ծառուղիների միջև, Փարիզի բազմաթիվ տեսարժանություններից, ինչպիսիք են Փարիզի Աստվածամոր տաճարը և Ազգային ժողովը, մի քանի րոպե քայլի վրա։
Ինստիտուտը գտնվում է 17-րդ և 18-րդ դարերի առանձնատներում, որոնք գտնվում են Սենայի ձախ ափին, 7-րդ շրջանում։
Sciences Po անվանումը վերաբերում է երեք առանփին, բայց միմյանց փոխլրացնող ինստիտուտների.
Sciences Po-ն ստեղծվել է 1872 թվականին որպես Քաղաքական գիտությաւոնների ազատ դպրոց (École Libre des Sciences Politiques)` ֆրանսիացի ինտելեկտուալների, քաղաքագետների և բիզնեսմենների խմբի կողմից, նրանց թվում են եղել Հիպոլիտ Տենը, Էգնեստ Ռենանը, Ալբերտ Սորելը, Պիեռ Լերուա-Բոլյոն, Ֆրանսուա Գիզոն` Էմիլ Բութմիի գլխավորությամբ[9]։ 1870 թվականի Փարիզյան կոմունայի, Նապոլեոն III-ի պարտությունից հետո այս մարդիկ ձգտեցին բարեփոխել ֆրանսիական քաղաքագետների նախապատրաստման համակարգը։ Այս ձգտումը ելնում էր վախից, որ Ֆրանսիայի քաղաքական և տնտեսական միջազգային դիրքը կորստյան կմատնվեր իր քաղաքական և դիվանագիտական մասնաճյուղերի ոչ բավարար ուսուցման պատճառով։ Դպրոցը նպատակ ուներ ծառայել որպես «սնուցիչ միջավայր, որտեղ կսովորեր պետության էլիտան»[10]։
Ուսուցման ծրագիրը աչքի էր ընկնում հատուկ մարդասիրությամբ և լավատեսությամբ. դասավանդման համար հրավիրվում էին գիտնականներ, նաև նախարարներ, բարձրաստիճան պետական գործիչներ և բիզնեսմեններ։ Ներմուծվել էին նոր դիսցիպլիններ, այնպիսիք, ինչպես միջազգային հարաբերություններ, միջազգային իրավունք, քաղաքատնտեսություն և համեմատական կառավարություն։
1945 թվականի հոկտեմբերի 5-ին, Շառլ դը Գոլի 45-2284 որոշման համաձայն, Sciences Po-ի հիման վրա ստեղծվեցին երկու ինստիտուտներ. Քաղաքական գիտությունների ազգային ֆոնդը (FNSP) և Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը (IEP Paris) (IEP Paris): Երկու ինստիտուտների առջև էլ ֆրանսիական ղեկավարությունը խնդիր էր դրել ապահովել քաղաքագիտության, տնտեսագիտության և սոցիոլոգիայի զարգացումն ու տարածումը ինչպես երկրում, այնպես էլ երկրից դուրս»[10]։
Sciences Po անվանումը օգտագործվում էր երկու հաստատությունների համար էլ։ ELSP-ի ուսուցման ծրագրերն ու մեթոդիկան օրինակ հանդիսացան ողջ Ֆրանսիայում քաղաքական հետազոտությունների ինստիտուտների համակարգի համար, հատկապես Ստրասբուրգում, Լիոնում, Էքսեում, Գրենոբլում, Թուլուզում։
FNSP-ն հետագայում ևս ամրապնդեց իր դերը. նրա հեղինակությունը ամրապնդում են այնպիսի հրատարակություններ, ինչպես Revue française de science politique, le Bulletin analytique de documentation, la Chronologie politique africaine-ը և Cahiers de la Fondation-ը, նաև նրա յոթ գիտահետազոտական կենտրոնները և հիմանական հրատարակությունը Presses de Sciences Po.[10]:
Հետազոտությունների դպրոցի կորիզն է հանդիսանում 1871 թվականին հիմնադրված Bibliothèque de Sciences Po-ը, որտեղ կա 650 000 գիրք սոցիալական գիտությունների մասին և 4500 ամսագիր և ամենամյա հրատարակություններ, չնայած ցանկացած պահի դրանց մոտ 1/15 մասն է հասանելի ուսանողներին։ Գրադարանում է գտնվում նաև Վավերագրական ծառայությունը, որը պարունակում է 18 000 գործ։ 1982 թվականին Կրթության նախարարությունը այստեղ հիմնեց Գրադարանային կենտրոն, իսկ 1994 թվականից գրադարանը սերտ կապեր ուներ Ֆրանսիայի ազգային գրադարանի հետ :
Presses de Sciences-Po -ն ինստիտուտի սեփական հրատարակությունն է։ Այնտեղ հրատարակվում են գիտական աշխատանքներ, այն պետական քաղաքականության, միջազգային հարաբերությունների, ֆրանսիական քաղաքականության և տնտեսության ոլորտում ֆրանսիական առաջատար հրատարակություն է հանդիսանում : Այն հրատարակում է ֆրանսիական 6 գիտական ամսագրեր և կատալոգում ունի 900 անվանում, բացի այդ ամեն տարի ավելանում են 30 նոր անվանումներ։
«Rue Saint Guillaume»-ն Sciences Po-ի շրջանավարտների ամսագիրն է։
Sciences Po-ի շրջանավարտների և նախկին համագործակիցների մեջ են մտնում պետությունների 28 ղեկավարներ, մասնավորապես Ֆրանսիայի երեք նախագահները` Ժակ Շիրակը, Ֆրանսուա Միտտերանը, Ֆրանսուա Օլանդը, Ֆրանսիայի 13 վարչապետները, օտարերկրյա պետությունների 12 ղեկավարներ, նաև Միավորված ազգերի կազմակերպության նախկին Գլխավոր քարտուղարը և Թուլուզի նախկին քաղաքապետ Դոմինիկ Բոդին։ Ֆրանսիայի յուրաքանչյուր քաղաքական գործիչ և դիվանագետ այցելել է Sciences Po (դպրոցի բացման օրվանից)։
Շատ ֆրանսիացի ուսանողներ շարունակում են իրենց ուսումը École Nationale d’Administration -ում (ENA), որը համարվում է որպես պարտադիր աստիճան` ֆրանսիական քաղաքականության կամ դիվանագիտության մեջ մտնելու համար։ Sciences Po-ում դասախոսների և պրոֆեսորների մեծամասնությունը ENA-ի շրջանավարտներն են հանդիսանում։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.