From Wikipedia, the free encyclopedia
Քարոյ Կիշֆալուդի (հունգարերեն՝ Károly Kisfaludy, փետրվարի 5, 1788[1][2][3][…], Tét, Tét District, Դյոր-Մոշոն-Շոպրոն, Հունգարիա - նոյեմբերի 21, 1830[1][2][4][…], Պեշտ, Պեշտ, Հունգարիա[5]), 19-րդ դարի հունգարացի թատերագիր, նկարիչ։
Քարոյ Կիշֆալուդի հունգ.՝ Kisfaludy Károly | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5, 1788[1][2][3][…] |
Ծննդավայր | Tét, Tét District, Դյոր-Մոշոն-Շոպրոն, Հունգարիա |
Վախճանվել է | նոյեմբերի 21, 1830[1][2][4][…] (42 տարեկան) |
Վախճանի վայր | Պեշտ, Պեշտ, Հունգարիա[5] |
Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
Գրական անուն | Zorday[6], Benjámin Szalay[6], Böködi[6] և Zordi[6] |
Մասնագիտություն | նկարիչ, բանաստեղծ, դրամատուրգ և գրող |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Անդամակցություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
Károly Kisfaludy Վիքիպահեստում |
Բանաստեղծ Շանդոր Կիշֆալուդիի կրտսեր եղբայրն է[7]։ Նա համարվում է հունգարական ազգային թատերագրության հիմնադիրը[8] և հունգար ռոմանտիկ բանաստեղծների առաջին սերնդի առաջնորդը։
Ծնվել է ազնվականական նշանավոր ընտանիքում, որտեղ ութերորդ երեխան էր։ Նրան ծննդաբերելիս մայրը մահացել է, և, թերևս հենց այդ պատճառով հայրը մինչև իր մահը սառը վերաբերմունք է դրսևորել Քարոյի նկատմամբ։
Տասնվեց տարեկանից վերջինս ծառայության է անցել բանակում։ Մասնակցել է նապոլեոնյան բանակի մղած բազմաթիվ մարտերի Իտալիայում, Սերբիայում, Բավարիայում։ Վիեննայում կանգառի ժամանակ բնանկարներ է արել՝ դրանով իսկ իր նպաստը բերելով հունգարական գեղանկարչության կայացման գործին։ Իր առաջին բանաստեղծությունները նույնպես բանակում ծառայելիս է գրել։ 1810 թվականին զորացրվելով՝ Կիշֆալուդին ճամփորդել է Ավստրիայում ու Իտալիայում, արվեստ ուսումնասիրել։ 1817 թվականին վերադարձել է Հունգարիա, նկարչությանը զուգահեռ՝ իր ուժերը փորձել թատերագրության ասպարեզում։ Այդ բնագավառում առաջին մեծ հաջողությունն ունեցել թ 1819 թվականին, երբ բեմ է բարձրացվել նրա «Թաթարները Հունգարիայում» (A tatárok Magyarországon) ողբերգությունը; Դրան հաջորդած «Իլկա, կամ՝ Նանդորֆեյերի առումը» (Ilka, vagy Nándorfehérvár bevétele) 7 mi ambwx5 \a8q ajl թատերգություններ[9] նույնպես հանդիսատեսի ջերմ ընդունելությանն են արժանացել։ Կիշֆալուդիի թատերգությունները թարգմանվել են գերմաներեն, բեմադրվել նաև Վիեննայում՝ բազմապատկելով հեղինակի համբավը։ Իսկ որպես բանաստեղծ՝ նա առաջին հերթին հիշվում է իր էպիգրամներով և «Մոհաչ» (Mohács) էպիկական պոեմ-դյուցազներգությամբ, որտեղ պատկերել է հունգարների համար տխուր ավարտ ունեցած Մոհաչի 1526 թվականի ճակատամարտը և դրան առնչվող իրադարձությունները։
Ավագ եղբոր՝ Շանդորի հետ Քարոյը կազմակերպել է «Ավրորա» ամսագրի հրատարակման գործը[9]։ 1826 թվականից հետո անդրադարձել է բանահյուսությանը, ժողովրդական մոտիվներով երգեր է գրել, որոնք տպագրվել են «Ավրորա»-ում։ Այդ երգերը մեծ ժողովրդականություն են վայելել, լայն տարածում գտել՝ հող նախապատրաստելով Շանդոր Պետեֆիի ստեղծագործության հաջողության համար։
Քարոյ Կիշֆալուդին մահացել է 42 տարեկան հասակում՝ 1830 թվականին, թոքախտից։ Ի հիշատակ նրա՝ 1836 թվականին Միհայ Վյորյոշմարտին և Յոժեֆ Բայդան հիմնել են Կիշֆալուդի գրական ընկերությունը, որը շուրջ մեկ դար զգալի աջակցություն է ցույց տվել հունգար գրողների արժանավոր ստեղծագործությունների հրատարակման գործին։
Կիշֆալուդի եղբայրների կյանքի պատմությունն է ընկած հունգարացի նշանավոր վիպասան Մոր Յոկայիի Eppur si muove (1872) վեպի հիմքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.