![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7e/Cardi_B_2021_02.jpg/640px-Cardi_B_2021_02.jpg&w=640&q=50)
Քարդի Բի
ամերիկացի հիփ հոփ երգչուհի / From Wikipedia, the free encyclopedia
Բելկալիս Ալմանզար[30] (հոկտեմբերի 11, 1992(1992-10-11)[3][4][5], Վաշինգտոն Հայթս, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] և Բրոնքսի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6]), մասնագիտորեն հայտնի որպես Քարդի Բի (անգլերենում ձևավորված որպես CΛRDI B), ամերիկացի հիփ հոփ երգչուհի, ինչպես նաև հեռուստատեսային և համացանցի աստղ։ Ծնվել և մեծացել է Նյու Յորքի Բրոնքս շրջանում։ Իր գործունեությունը սկսեց որպես մերկապարուհի և շուտով սկսեց ստանալ մեծ ուշադրություն, երբ սոցցանցերում ձեռք բերեց բազում հետևորդներ՝ իր անկեղծ պահվածքի համար[31] ։ Նա հայտնի դարձավ Ինստագրամի միջոցով[32][33]։ 2015 թվականին դարձավ VH1 հեռուստատեսության Սեր և Հիփ հոփ․ Նյու Յորք հեռուստաշոուի անդամ։ 2017 թվականին նա պայմանագիր ստորագրեց Atlantic Records խոշոր գործակալության հետ։ Քարդիի դեբյուտային սինգլը Atlantic–ի համար Bodak Yellow–ն էր, որը ամերիկյան Billboard Hot 100–ում դարձավ համար մեկ երգը։ Նյու Յորք Թայմսը երգն անվանեց «ամռան ռեփի օրհներգ»։
Քարդի Բի | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Belcalis Marlenis Almanzar[1] |
Նաև հայտնի է որպես | Cardi B[2] |
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1992(1992-10-11)[3][4][5] (31 տարեկան) Վաշինգտոն Հայթս, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] կամ Բրոնքսի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | հիփ հոփ[8], Թրեպ երաժշտություն[9], dirty rap? և Իսթ քոսթ հիփ հոփ |
Մասնագիտություն | մերկապարուհի, դերասանուհի, ռեփեր, ինտերնետային հայտնիություն, հեռուստատեսային դեմք, հեռուստատեսային դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր, երաժիշտ և հեղինակ-կատարող |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Atlantic Records[10] և Quality Control Music[11] |
Կրթություն | Borough of Manhattan Community College?[12], Herbert H. Lehman High School? և Immaculata Regional High School? |
Ամուսին | Օֆսեթ |
Պարգևներ | |
Կայք | cardibofficial.com |
![]() |