![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/26/Atlantic_Records_box_logo_%2528colored%2529.svg/langhy-640px-Atlantic_Records_box_logo_%2528colored%2529.svg.png&w=640&q=50)
Atlantic Records
From Wikipedia, the free encyclopedia
«Atlantic Records» (Atlantic Recording Corporation՝ «Ատլանտյան ձայնագրման կորպորացիա»), ամերիկյան ձայնագրման լեյբլ, պատկանում է Warner Music Group ընկերությանը։ Հիմնադրվել է 1947 թվականին Ախմետ Էրտեգյունի և Հերբ Աբրամսոնի կողմից։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/22/Atlantic_Records_logo.svg/640px-Atlantic_Records_logo.svg.png)
Atlantic Records | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեյբլ |
Հիմնադրված է | 1947 |
Հիմնադիր | Ահմեթ Էրթեգուն և Հերբ Աբրամսոն |
Վայր | ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Մայր ընկերություն | Warner Music Group |
Ստորաբաժանումներ | Ատլանտյան Ստուդիաներ |
Սեփականատեր | Warner Music Group |
Կայք | atlanticrecords.com(անգլ.) |
![]() |
Ի սկզբանե լեյբլը կենտրոնացած էր ջազ և Ռիթմ ընդ բլյուզի վրա։ 1950-ականների սկզբին Ախմետին միացան Ջերի Վեքսլերը, իսկ հետո Նեսուհի Էրտեգյունը։ 1950-ական թվականներին այնտեղ ձայնագրվող Ռութ Բրաունի մեծ համբավի պատճառով ընկերությունը ստացել է «Տուն, որը կառուցել է Ռութը» մականունը[1]։
1955 թվականից ի վեր Սուխին գլխավորել է ջազային ստորաբաժանումը, և նրա հաշվին կարևոր պայմանագրեր են կնքվել Չարլզ Մինգուսի և Ջոն Քոլտրեյնի հետ։ Ավելի ուշ այդ պաշտոնը զբաղեցրել է Ջոել Դորնը։ Չնայած նրան, որ ընկերությունը սկսել է որպես անկախ ձայնագրման լեյբլ, այն դարձել է հիմնական խաղացողներից մեկը՝ երաժշտական շուկայում 1960-ականներին այնպիսի համբավ գործընկերների հետ, ինչպիսիք են՝ Սոնին և Շերը։ Հիմնական մրցակիցների թվում էին Columbia Records-ը և RCA Records-ը։
2004 թվականին Atlantic-ը և նրա բարեկամ Elektra լեյբլը միավորվել են Atlantic Records Group-ում[2]։ Քրեյգ Քելլմանը Atlantic-ի նախագահն է։ Ահմեդ Էրտեգյունը մինչև իր մահը զբաղեցրել է հիմնադիր նախագահի պաշտոնը 2006 թվականի դեկտեմբերի 14-ին՝ 83 տարեկան հասակում[3]։