Փուփուլավոր արտույտ
From Wikipedia, the free encyclopedia
Փուփուլավոր արտույտ, աբեղաձագ կամ աբեղուկ (լատին․՝ Galerida cristata), արտույտների ընտանիքին պատկանող թռչուն։
Փուփուլավոր արտույտ | |||
---|---|---|---|
Գիտական դասակարգում | |||
|
|||
Լատիներեն անվանում | |||
Galerida cristata | |||
Հատուկ պահպանություն | |||
Արեալ | |||
|
Մարմնի վերին մասը մոխրագույն է՝ երկայնակի լայն բծերով, որովայնը ծիկասպիտակավուն է, ունի սրածայր, լավ զարգացած փուփուլ։ Քաշը՝ 45 գ, թևի երկարությունը՝ 94-114 մմ։
Հայաստանում նստակյաց թռչուն է, տարածված է առավելապես կիսաանապատներից մինչև լեռնային տափաստանները։ Նախապատվությունը տալիս է հացահատիկային ցանքատարածություններին։ Ձմռանը փոքր երամներ կազմած չվում է հանրապետության հարավի ցածրադիր շրջանները։ Հաճախ հանդիպում է բնակավայրերից ոչ հեռու, բանուկ ճանապարհների եզրերին՝ փոքր խմբերով կամ զույգերով կերակրվելիս։ Սովորաբար չի խուսափում ավտոմեքենաներից ու մարդուց։ Բնադրվում է մարտից մինչև հունիս ամիսը, բույնը սարքում է փոքր փոսիկի մեջ՝ չոր խոտերից, քողարկում քարի կամ թփի տակ, դնում է 3-5 կավագույն, խիտ պտերով ձվեր։ Ձագերը բնից դուրս են գալիս 9-14-րդ օրը։ Սնվում է առավելապես խոտաբույսերի սերմերով և միջատներով։ Տարածված է Հայաստանում, Միջին և Հարավային Եվրոպայում, հյուսիսային Հնդկաստանում, Հիմալայներում, արևմտյան և հյուսիսային Չինաստանում, Էստոնիայից մինչև Ուկրաինա, ընկած տարածությունում, Միջին Ասիայում[1]։