«Փոթորիկ» (անգլ.՝ The Tempest), Վիլյամ Շեքսպիրի պիեսներից, որ ավանդաբար համարվում է հեղինակի վերջին ստեղծագործություններից մեկը, որ նա գրել է ինքնուրույն[1][2] (առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1611 թվականին, առաջին անգամ հրատարակվել է 1623 թվականին)։ Ըստ ժանրի այն տրագիկոմեդիա է, ողբերգական տարրերով պիես, բայց ունի երջանիկ ավարտ։ Անգլիացի գրականագետներն այս և Շեքսպիրի ուշ շրջանի մի քանի այլ ստեղծագործությունների ժանրը բնորոշում են որպես «Շեքսպիրի ուշ շրջանի վեպեր» (Shakespeare's late romances):