Կերես (դիցուհի)
From Wikipedia, the free encyclopedia
Կերես, Ցերերա[1][2] (լատին․՝ Cerēs, Cereris), հռոմեական դիցաբանության բերքատվության և հողի բերրիության աստվածուհին (հաճախ Աննոնա աստվածուհու հետ միասին համարվել է հունձքի հովանավորը)[3]։ Նրան պատկերել են որպես հրաշագեղ մայրաստվածություն` մրգերը ձեռքերին։ Սատուրնի և Օպսի երկրորդ դուստրը (հունական դիցաբանության մեջ նրան համապատասխանում է Դեմետրան)։
Կերես | |
---|---|
Տեսակ | հռոմեական դիցարանի աստվածություն, գյուղատնտեսական աստվածություն և աստվածուհի |
Դիցաբանություն | հին հռոմեական կրոն |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Դեմետրա |
Հայր | Սատուրն |
Մայր | Հռեա և Ops? |
Քույր/Եղբայր | Վեստա, Պլուտոն, Յուպիտեր, Նեպտուն և Յունոնա |
Զավակներ | Պրոզերպինա |
Ասպարեզ | գյուղատնտեսություն, հացահատիկ, fertility? և մայրություն |
Ceres (mythology) Վիքիպահեստում |
Յուպիտերի, Պլուտոնի, Նեպտունի, Յունոնայի և Վեստայի քույրը։ Աստվածուհու միակ դուստրը Պրոսերպինան էր, որի հայրն էր Յուպիտերը։ Դեմետրայի և Պերսեփոնեի առևանգման լեգենդն ընկած է Միջերկրական ծովի ափին ավելի քան 2000 տարի տարածված Էլեվսինյան միսթերիաների հիմքում։ Աստվածուհի-մայրը փնտրել է իր առևանգված աղջկան, ինչի պատճառով նա ոչ մի կերպ չի կարողացել կատարել իր` «մարդկությանը սնունդ ու կյանք տալու» գործառույթը։ Դեմետրայի տխրությունից բնությունը թառամում է։ Յուպիտերը, վախենալով, թե կյանքը երկրի վրա կարող է ավարտվել, հրամայում է Պլուտոնին գետնի տակից կես տարով Պրոսերպինային վերադարձնել իր մորը` Կերեսին, այդ պահին սկսվում է գարունը և բնությունը սկսում է ծաղկել, Պրոսերպինայի գնալով Կերեսը տխրում է, և գալիս է աշունը, բնությունը թոշնում է։
Պտղաբերության այդ աստվածուհին չէր հանդուրժում սովյալ երեխայի տեսքը։ Կերեսը հոգ է տանում որբացած կամ լքված երեխաների մասին։ Կերեսի անունով անվանվել է Սերես կամ Ցերերա գաճաճ մոլորակը Արեգակնային համակարգի աստերոիդների գոտում։