Աստվածուհի
From Wikipedia, the free encyclopedia
Աստվածուհի, իգական սեռի աստվածություն[1]։ Աստվածուհիները կապվել են տարբեր ոոլորտների հետ, օրինակ՝ գեղեցկության, սիրո, գրավչության, մայրության և պտղաբերության (հիմնականում՝ նախապատմական ժամանակաշրջանում)։ Նրանք կապված են եղել նաև այնպիսի գաղափարների հետ, ինչպիսիք են պատերազմը, արարումը և մահը։
Որոշ հավատքներում կանացի սուրբ կերպարը կենտրոնական դեր է զբաղեցնում կրոնական աղոթքներում և երկրպագություններում։ Օրինակ՝ շակտիզմը՝ երկրպագումը կանացի ուժին, որը կենդանություն է պարգևում աշխարհին, հանդիսանում է հինդուիզմի հիմնական երեք ուղղություններից մեկը։
Միաստվածային կամ գրեթե միաստվածային կրոններում «Մեծ աստվածուհու» կերպարը որոշ ժամանակակից մայրիշխանականների կողմից պաշտամունքի է ենթարկվում որպես աբրահամականան Աստծո նախորդի կամ դրա անալոգային կին տարբերակի հետ, ինչը կապված է Միջերկրական երկրներում պատմական առանցքային ժամանակում եղած միաստվածության վերելքի հետ։ Բազմաստված կրոնները, ներառյալ դրանց վերակառուցողականները, պատվում են բազմաթիվ աստվածուհիների և իգական աստվածությունների և սովորաբար դիտարկում են դա որպես տարբերակում՝ առանձին էակներ[2]։ Այս աստվածությունները կարող են լինել պանթեոնի մի մաս, կամ տարբեր շրջաններ կարող են ունենալ առանձին աստվածություններ[3]։