![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/50/P%2521nk_-_V2017_Hylands_Park_Chelmsford_-_Saturday_19th_August_2017_PinkVFest190817-35_%252836356783410%2529_%2528cropped%2529.jpg/640px-P%2521nk_-_V2017_Hylands_Park_Chelmsford_-_Saturday_19th_August_2017_PinkVFest190817-35_%252836356783410%2529_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Փինքի սկավառակագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Փինքը թողարկել է 8 ստուդիական ալբոմներ, 3 կենդանի ալբոմ, 5 հավաքածու ալբոմներ, 49 սինգլներ և 44 տեսահոլովակ։ 2000 թվականին նա թողարկել է ր առաջին՝ «Can't Take Me Home» ստուդիական ալբոմը։ Այն վաճառվել է 4 միլիոն օրինակով և ներառել է երեք հայտնի սինգլ՝ «There You Go», «Most Girls» և «You Make Me Sick»։ Մի տարի անց, Փինքը ձայնագրել է «Lady Marmalade» երգի «Moulin Rouge!» տարբերակը Քրիստինա Ագիլերայի, Mýa-ի և Lil' Kim-ի հետ։ 2002 թվականին Փինքը թողարկել է իր երկրորդ ստուդիական ալբոմը՝ «Missundaztood»-ը, որը վաճառվել է ամբողջ աշխարհում 15 միլիոն օրինակով։ Ձայնագրության գովազդը պատրաստվել է 4 սինգլներով՝ «Get the Party Started», «Don't Let Me Get Me», «Just Like a Pill» և «Family Portrait»։ Դրանք բոլորն էլ առևտրային հաջողության են հասել։
![]() Փինքի ելույթը 2017 թվականի իր համերգին | ||
Թողարկումներ | ||
---|---|---|
↙Ստուդիական ալբոմներ | 8 | |
↙Համերգային ալբոմներ | 5 | |
↙Հավաքածու ալբոմներ | 5 | |
↙Սինգլներ | 49 | |
↙Տեսահոլովակներ | 46 |
2003 թվականին Փինքը թողարկել է իր երրոևդ ստուդիական ալբոմը՝ «Try This»-ը։ Այն դարձել է նրա ամենաքիչ վաճառվող ալբոմը՝ վաճառվելով ընդամենը 3 միլիոն օրինակով։ Դրա սինգլային թողարկումները ներառել են «Last to Know», «Trouble» և «God is a DJ» երգերը։ Նրա չորրորդ ալբոմը՝ «I'm Not Dead»-ը, թողարկվել է 2006 թվականին։ Այն ներառել է 10 երգեր, որոնցից «Stupid Girls»-ը, «U + Ur Hand»-ը և «Who Knew»-ը ընդգրկվել են հիթ-շքերթների լավագույն տասնյակում։ Փինքի հինգերորդ ալբոմը՝ «Funhouse»-ը, թողարկվել է 2008 թվականին և վաճառվել 7 միլիոն օրինակով, առաջին հորիզոնական զբաղեցնելով մի շարք երկրների հիթ-շքերթներում, օրինակ, Ավստրալիայում, Նիդերլանդներում և Միացյալ Թագավորությունում։ Այն ներառել է նրա երկրորդ համար մեկ սինգլը Billboard Hot 100-ում՝ «So What»-ը։
2010 թվականին Փինքը թողարկել է իր առաջին մեծագույն հիթերի ալբոմը՝ «Greatest Hits... So Far!!!»-ը։ Այն պրոդյուսերավորել է երկու թոփ-10 սինգլներ՝ «Raise Your Glass»-ը և «Fuckin' Perfect»-ը։ Նրա վեցերորդ ալբոմը՝ «The Truth About Love»-ը, թողարկվել է 2012 թվականին և ներառել 6 սինգլներ՝ «Blow Me (One Last Kiss)», «Try, «Just Give Me a Reason», «True Love», «Walk of Shame» և «Are We All We Are» երգերը։ Փինքը վաճառել է ավելի քան 42 միլիոն ալբոմներ և 75 միլիոն սինգլներ[1][2]։ ԱՄՆ-ում նա վաճառել է ավելի քան 16 միլիոն ալբոմներ[3]։ 2017 թվականին երգչուհին թողարկել է իր յոթերորդ ալբոմը՝ «Beautiful Trauma»-ն, որը գլխավորել է Ավստրալիայի, Ավստրիայի, Կանադայի, Իռլանդիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի հիթ-շքերթները։ Դրա գլխավոր սինգլը՝ «What About Us»-ը գլխավորել է Ավտսրալիայի և Նիդերլանդների հիթ-շքերթները։