Քրիստինա Ագիլերա
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստինա Մարիա Ագիլերա (անգլ.՝ Christina María Aguilera, դեկտեմբերի 18, 1980(1980-12-18)[1][2][3][…], Ռիչմոնդ շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, պարուհի, դերասանուհի, պրոդյուսեր, հեռուստաաստղ, մարդասեր, ինչպես նաև ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան[8]։
Քրիստինա Ագիլերա | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Christina Aguilera |
Ի ծնե անուն | իսպ.՝ Christina María Aguilera |
Նաև հայտնի է որպես | Xtina (X-Tina) և Baby Jane |
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1980(1980-12-18)[1][2][3][…] (43 տարեկան) Ռիչմոնդ շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ, դենս փոփ, ժամանակակից R&B, սոուլ, adult contemporary music, սինթիփոփ, ջազ, բլյուզ, փոփ ռոք և Էլեկտրո |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, պարուհի, երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր, երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր, ձեռնարկատեր, կինոպրոդյուսեր, մոդել, դերասանուհի, ձայնային դերասանուհի, ստուդիական երաժիշտ և կինոռեժիսոր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | RCA Records |
Կրթություն | North Allegheny Intermediate High School? |
Ամուսին | Jordan Bratman? |
Պարգևներ | |
Կայք | christinaaguilera.com |
Ստորագրություն | |
Christina Aguilera Վիքիպահեստում |
Արժանացել է «Գրեմմի»-ի վեց և «Լատինական Գրեմմի»-ի մեկ մրցանակի։ «Rolling Stone» ամսագիրը նրան համարել է բոլոր ժամանակների 100 մեծագույն կատարողներից մեկը[9][10]։ Ագիլերան դարձել է այդ ցանկի ամենաերիտասարդ ներկայացուցիչը և միակը 30 տարեկանից ցածր տարիքային խմբում[11]։
ԱՄՆ Պետական դեպարտամենտի կողմից պարգևատրվել է քաղցի դեմ պայքարի գործում ունեցած ավանդի համար։ Պարենի համաշխարհային ծրագրի և ՄԱԿ-ի դեսպան է։ Քրիստինայի մասնակցությունը բարեգործական ծրագրերին օգնել է հավաքել ավելի քան 117 միլիոն դոլար։