![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9f/Panah_Ali_Khan.jpg/640px-Panah_Ali_Khan.jpg&w=640&q=50)
Փանահ Ալի-խան
From Wikipedia, the free encyclopedia
Փանահ Ալի-խան, Փանահ-խան (ադրբ.՝ Pənah Əli xan, 1693, Ղարաբաղ - 1763, Շիրազ, Իրան), Ղարաբաղյան խանության առաջին տիրակալն ու հիմնադիրը, Ջևանշիր խանական դինաստիայի հիմնադիրը։ Նրա օրոք Ղարաբաղին միացվել է Զանգեզուրը և կախյալության մեջ են դրվել Գանձակի, Նախիջևանի, Էրիվանի և Արդեբիլի խանությունները, ինչպես նաև վերացվել է Լեռնային Ղարաբաղի հայ մելիքների (տիրակալների) ինքնակառավարումը[3][4]։
Արագ փաստեր (1-րդ) Ղարաբաղի խան, 1747 թվական - 1763 թվական ...
Փանահ Ալի-խան ադրբ.՝ Pənahəli xan Sarıcalı-Cavanşir | ||
![]() | ||
մեր ժամանակների նկար[1] | ||
| ||
---|---|---|
1747 թվական - 1763 թվական | ||
Հաջորդող | Իբրահիմ Խալիլ խան | |
Դավանանք | Իսլամ, շիա ուղղություն | |
Ծննդյան օր | 1693 | |
Ծննդավայր | գյուղ Սարիջալի (այժմ Աղամի շրջանում, Ադրբեջան) | |
Վախճանի օր | 1763 | |
Վախճանի վայր | Շիրազ, Իրան | |
Թաղված | Imarat cemetery | |
Դինաստիա | թյուրքական Ջևանշիր ցեղից[2], Բահմանլի ցեղի ճյուղ | |
Հայր | Իբրահիմ Խալիլ–աղա | |
Զավակներ | որդիներ՝ Իբրահիմ Խալիլ–խան, Մեհրալի-բեկ | |
Փակել
Հաստատվելով Լեռնային Ղարաբաղում՝ տեղի հայ իշխանավորների երկպառակչությունների շնորհիվ[5], Փանահ խանը և նրա որդին՝ Իբրահիմը իրենց գործողություններով XVIII դարի վերջին հայ բնակչության զանգվածային արտագաղթ առաջացրեցին այդ տարածաշրջանից[6][7][8]։