Վիջայավադա
From Wikipedia, the free encyclopedia
Վիջայավադա կամ Բեզվադա[4](տելուգու՝ విజయవాడ հինդի՝ विजयवाडा), քաղաք Հնդկաստանի Անդհրա Պրադեշ նահանգում՝ Կրիշնա շրջանում, Կրիշնա գետի ափերին։ Անդհրա Պրադեշ նահանգի մեծությամբ երկրորդ բնակավայրն է՝ Վիշակհապատնամից հետո։ Զբաղեցնում է 261,88 կմ2 տարածք։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 1 048 240[5], вместе с пригородами — 1 491 202[6]: Քաղաքը հայտնի է նաև Բեզավադա անվանումով։ Հնդկաստանի քաղաքների զարգացման նախարարության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով Վիջայավադան ճանաչվել է Անդհրա Պրադեշ նահանգի ամենամաքուր քաղաք[7]։
Բնակավայր | ||
---|---|---|
Վիջայավադա | ||
Երկիր | Հնդկաստան | |
Համայնք | Vijayawada (urban) mandal? | |
Մակերես | 181,04 կմ² | |
ԲԾՄ | 23±1 մետր | |
Բնակչություն | ▲1 048 240 մարդ (2011)[1] | |
Ժամային գոտի | UTC+5:30[2] | |
Հեռախոսային կոդ | 866 | |
Փոստային դասիչ | 520001[3] և 520007[3] | |
| ||
Վիջայավադան տրանսպորտային կարևոր հանգույց է. ավտոմայրուղիներով ու երկաթուղով կապված է բազմաթիվ բնակավայրերի հետ։ Մերձակայքում կա միջազգային խոշոր օդանավակայան։ Քաղաքում գործում են տեքստիլ, սննդի արդյունաբերության, ցեմենտի արտադրության մեծ ձեռնարկություններ[8]։
Վիջայավադան հինդուիստների ուխտագնացությունների սրբավայր է նաև. այստեղ պահպանվել են VI—XIII դարերում կառուցված մի շարք նշանակալի տաճարներ[9]։