![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/86/Visakhapatnam_Montage.png/640px-Visakhapatnam_Montage.png&w=640&q=50)
Վիշակհապատնամ
From Wikipedia, the free encyclopedia
Վիշակհապատնամ (անգլ.՝ Visakhapatnam, տելուգու՝ విశాఖపట్టణం), անվանվում է նաև Վիզակ, քաղաք Հնդկաստանի հարավ-արևելքում՝ Բենգալյան ծոցի արևելյան ափին[2], Անդհրա Պրադեշ նահանգում, որի շրջաններից մեկի վարչական կենտրոնն է, ինչպես նաև այդ նահանգի խոշոագույն ու ամենախտաբնակ բնակավայրն[3] ու ֆինանսական կենտրոնը[4]։ Երկրի խոշորագույն նավահանգիստներից մեկն է, Հնդկաստանի արևելյան ափի քաղաքների մեջ մեծությամբ երրորդը (զիջում է միայն Չեննային և Կալկաթային)[5]։ Գտնվում է Արևելյան Գաթեր լեռնաշղթայի մերձակայքում[6][7]։ Ծովի մակերևույթից բարձրությունը՝ 0 մետր[8]։ Քաղաքին բնորոշ է արևադարձային կլիման՝ համեմատաբար չոր ձմեռներով և խոնավ ամառներով, ողջ տարվա ընթացքում օդի ջերմաստիճանի աննշան տատանումներով։
Բնակավայր | ||
---|---|---|
Վիշակհապատնամ | ||
տելուգու՝ విశాఖపట్టణం անգլ.՝ Visakhapatnam | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Visakhapatnam district? | |
Մակերես | 640 կմ² | |
ԲԾՄ | 45±1 մետր | |
Բնակչություն | 2 035 922 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 891 | |
Փոստային դասիչ | 530/531[1] | |
| ||
Վիշակհապատնամում է գտնվում Հնդկաստանի արևելյան ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբը[9]։
Վիշակհապատնամին տրվել են Արևելյան ափի Գոա, Ճակատագրի քաղաք, Արևելյան ափի մարգարիտ և այլ պատվանուններ։ 2017 թվականին Վիշակհապատնամը մաքրության մրցույթում Հնդկաստանի քաղաքների մեջ ճանաչվել է երրորդը[10]։