Չեննայ
Հնդկաստանի Թամի Նադու նահանգի մայրաքաղաք From Wikipedia, the free encyclopedia
Հնդկաստանի Թամի Նադու նահանգի մայրաքաղաք From Wikipedia, the free encyclopedia
Չենայ (մինչև 1996 թվականը՝ Մադրաս), Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգի մայրաքաղաքը։ Տեղակայված Բենգալյան ծոցի ափին, այն խոշորագույն կոմերցիոն, մշակութային, տնտեսական և կրթական կենտրոն է Հարավային Հնդկաստանում։ Այն նաև հայտնի է որպես "Հարավային Հնդակաստանի մշակութային մայրաքաղաք"[2]:
Քաղաք | ||
---|---|---|
Չենայ | ||
անգլ.՝ Madras ռուս.՝ Мадрас ռուս.՝ Ченнаи անգլ.՝ Chennai | ||
Երկիր | Հնդկաստան | |
Համայնք | Չեննաի | |
Քաղաքապետ | Saidai Duraisamy[1] | |
Հիմնադրված է | 1639 թ. | |
Այլ անվանումներ | Մադրաս | |
Մակերես | 426.7 կմ² | |
ԲԾՄ | 6 մետր | |
Պաշտոնական լեզու | Թամիլ | |
Բնակչություն | 4․681․087 մարդ (2011) | |
Խտություն | 26,903 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | +91-44 | |
Փոստային դասիչ | 600 xxx, | |
Պաշտոնական կայք | chennaicorporation.gov.in | |
| ||
Մադրասի հայ համայնքը կազմավորվել է 16-րդ դարում։ 1547 թվականին Սուրբ Թովմայի բլրի վրա կառուցվել է Հնդկաստանում առաջին հայկական եկեղեցին, 1712 թվականին՝ Սուրբ Աստվածածինը[3]։ 1783 թվականին մադրասահայերը կազմել են «Տետրակ, որ կոչի նշաւակ» համայնքային կանոնադրությունը։ Հայերը մասնակցել են նաև Մադրասի կառավարմանն ու բարեկարգմանը. ձեռագիր հիշատակարանում հիշվում է, որ անգլիացիների գալուց առաջ Չին Փաթայի (Մադրասի) կառավարիչը եղել է հայազգի Ղուկասը (Ղոգագ՝ նշանակված 1662 թվականին)։ 1725-1726 թվականներին Խոջա Պետրոս Ոսկանի Վելիջանյանի միջոցներով կառուցվել են Սարիար գետի բազմակամար կամուրջը և բարձունք տանող քարե սանդուղքը (166 աստիճանով)[4][5][6]։ Մադրասահայերը հիմնականում արհեստավորներ ու մանր առևտրականներ էին։ Աչքի են ընկել նաև մեծահարուստ առևտրականներն ու արդյունաբերողները, որոնց ձեռքում էր կենտրոնացած թանկարժեք քարերի, համեմունքի, հնդկական կերպասեղենի առուծախը։ Մադրասում կա Հայկական փողոց։
1770-ական թվականներին հիմնվել է Մադրասի խմբակը, 1772 թվականին Շահամիր Շահամիրյանը հիմնադրել է տպարան, տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցու ավագ քահանա Հարություն Շմավոնյանի ջանքերով 1794 թվականին լույս է տեսել հայ մամուլի առաջնեկը՝ «Ազդարարը»[7][8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.