From Wikipedia, the free encyclopedia
Վեստ Էնդ (անգլ.՝ West End), կենտրոնական և արևմտյան Լոնդոնի տարածքն է, որտեղ տեղակայված են քաղաքի գլխավոր տուրիստական վայրերը, խանութները, բիզնես կենտրոնները, կառավարական շենքերն ու զվարճանքի վայրերը՝ ներառյալ Վեստ Էնդի թատրոնները։
Վեստ Էնդ տերմինը օգտագործվել է 19-րդ դարի սկզբին՝ նկարագրելու Չերինգ Քրոսի արևմտյան նորաձև տարածքները[1]։ Վեստ Էնդը զբաղեցնում է Վեստմինստեր (Լոնդոն)ի և Քամդենի համայնքների մի մասը[2]։
Մինչ Լոնդոնյան Սիթին համարվում է Լոնդոնի գլխավոր ֆինանսական և բիզնես կենտրոնը, Վեստ Էնդը քաղաքի հիմնական առևտրային և զվարճանքների կենտրոնն է։ Այն բիզնեսի ամենամեծ կենտրոնացված թաղամասն է Միացյալ Թագավորությունում և հավասարազոր է Նյու Յորքի Միդթաունին, Մադրիդի Պուերտա դել Սոլին, Փարիզի Ելիսեյան դաշտերին կամ Տոկիոյի Սիբույայինին։ Այն նաև համարվում է աշխարհի ամենաթանկ վայրերից մեկը՝ գրասենյակային տարածք վարձելու համար, ինչպես օրինակ Սիլիկոնային հովիտը[3]։
Տեղակայված լինելով Հռոմեական Բրիտանիայից և Միջնադարյան Լոնդոնյան Սիթիից դեպի արևմուտք՝ երկար ժամանակ համարվել է հարուստ վերնախավի նստավայրը, քանի որ սովորաբար գտնվում էր Լոնդոնյան Սիթիից բարձրացող ծխի հակառակ մասում[4]։ Բացի այդ այն նաև մոտ էր Վեստմինստերյան պալատին և ընդգրկված էր Վեստմինստեր (Լոնդոն)ում(Լոնդոնի շրջաններից մեկը)։
Զարգացել է 17-րդ, 18-րդ և 19-րդ դարերում, թեև սկզբնապես կառուցվել է որպես պալատների շարք՝ թանկարժեք տներով, նորաձև խանութներով և զվարճանքի վայրերով։ Հոլբորն (փողոց)ի և Քովենթ Գարդենի մոտակա տարածքներում բնակվող աղքատների համայնքները տարհանվել են և վերակառուցվել 19-րդ դարում։
Քանի որ Վեստ Էնդը լոնդոնցիների խոսակցական լեզվում օգտագործվող տերմին է և չունի պաշտոնական աշխարհագրական կամ համայնքային սահմանում, նրա ճշգրիտ բաղադրիչ մասերը դեռևս քննարկման մեջ են։ Վեստմինստեր (Լոնդոն)ի քաղաքային խորհրդի 2005 թվականի զեկույցի համաձայն Վեստ Էնդի մեջ ներառվում են հետևյալ տարածքները՝ Քովենթ Գարդենը, Սոհոն, Չայնաթաունը, Լեսթերի հրապարակը, առևտրի կենտրոններ Օքսֆորդ, Ռիջենթ և Բոնդ փողոցների, Թրաֆալգարյան հրապարակի, Ստրենդ փողոցի և Օլդվիչի հարակից տարածքները և «Theatreland» կոչվող թաղամասը[5]։
Վեստ Էնդի տարածքում կենտրոնացված են Լոնդոնի հետևյալ կառույցները.
Ամենամյա Լոնդոնյան ամանորյա շքերթը տեղի է ունենում Վեստ Էնդի փողոցներում։
Վեստ Էնդը հայտնի է իր նշանավոր հրապարակներով և կրկեսներով՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.