Հարլի (փողոց)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հարլի փողոց, Հարլի-սթրիթ (անգլ.՝ Harley Street), փողոց Լոնդոնում (Մեծ Բրիտանիա), հանրահայտ է դարձել 19-րդ դարում այնտեղ հաստատված բժշկության տարբեր ճյուղերի մասնագետների շնորհիվ։
Հարլի անգլ.՝ Harley Street | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Գտնվում է | Վեստմինստեր |
Մարզ | Մերիլեբոն |
Մետրո | Օքսֆորդ-սերկուս |
Անվանվել է | Thomas Harley? |
XIX դարից սկսվեց աճել բժիշկ պրակտիկանտների, բժիշկների ու վիրաբույժների, դեղատների, մասնավոր կլինիկաների և այլ բժշկական հաստատությունների թիվը՝ տեղակայված Հարլի-սթրիթում և մոտակա շրջանում։ 1852 թվականին այստեղ հաստատվեց հայտնի բժիշկ Ուիլյամ Ջենները։ 1853 թվականին Ֆլորենս Նայթինգլի գլխավորությամբ այստեղ բացվեց Establishment for sick Gentlewomen հիվանդանոցներից առաջինը։
1860 թվականի տվյալներով Հարլի-սթրիթում հաշվվում էր ընդամենը 20 բժիշկ, իսկ 1900 թվականին նրանց քանակը 4 անգամ մեծացավ։ 1914 թվականին բժիշկների քանակը աճեց մինչև 200։ Հաջողության հասած բժիշկները, հաճոյախոսական առաջարկություններ անելով իրենց գործընկերներին, բարձրացնում էին Հարլի-սթրիթի հեղինակությունը որպես բժշկություն մայր կենտրոններից մեկը։
Երբ 1948 թվականին հիմնադրվեց Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայությունը, Հարլի-սթրիթում սկսեցին աշխատել մոտ 1500 մարդ[1]։ 21-րդ դարի սկզբում այս հեղինակավոր շրջանում մոտ 3000 մարդ զբաղված էր բժշկության բնագավառում։
Ենթադրվում է, որ բժիշկների այսպիսի հոսքը Հարլի-սթրիթ պայմանավորված է նոր ընդարձակ կառույցների հիմնադրմամբ 19-րդ դարում։ Դրան նպաստել է նաև գնացքով ճանապարհորդելու ուղիներին մոտ գտնվելը. Քինգս-Քրոսս, Սենթ-Փանքրաս և այլն։
1873 թվականին Medical Society of London-ը նույնպես վերահաստատվեց այս շրջանում, տեղակայվելով Չանդոս-սթրիթի Lettsom House-ի առանձնյակներից մեկում։ Հարլի-սթրիթի մերձակայքը պատկանում է դե Վալդեն ընտանիքին և ղեկավարվում են de Walden Estate ընկերության կողմից։ Դե Վալդեն ընտանիքը այն ժառանգե է 1715 թվականին, նրանից հետո, երբ Օքսֆորդի 2-րդ կոմս Էդվարդ Հարլին սկսեց զարգացնել Քեվենդիշի հրապարակը և նրան հարող փողոցները։
Հարլի-սթրիթում բնակվել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսին են Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուիլյամ Գլադստոնը, նկարիչ Ուիլյամ Թըրները և լոգոպետ Լայոնել Լոգը։
Այժմ Հարլի-սթրիթի շրջանում տեղակայված են հիմնականում մասնավոր կլինիկաներ պրեմիում դասի, ինչպես նաև պլաստիկ վիրաբույժները և ստոմատոլոգիական պրակտիկանտները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.