Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Օպերայի ուրվականը, մյուզիքլ, որի երաժշտությունը գրել է Էնդրու Վեբերը, բառերը՝ Չարլզ Հարթը, իսկ լիբրետոն՝ Ռիչարդ Սթիլգոն։ Լոյդ Վեբերը և Սթիլգոն միասին գրել են նաև երաժշտական գրքույկը։ Մյուզիքլը հիմված է ֆրանսիական համանուն վեպի վրա, որի հեղնիակն է Գասթոն Լերուն։ Հիմնական սյուժեն պտտվում է Քրիստինա Դաեի շուրջը, ով դառնում է առեղծվածային, այլանդակված երաժշտական հանճարի մոլուցքի առարկա, որն ապրում է Գրանդ օպերայի ստորգետնյա լաբիրինթում[1]։
«Օպերայի ուրվականը» | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Երաժշտություն | Էնդրյու Լլոյդ Ուեբեր |
Բառեր | Charles Hart? և Richard Stilgoe? |
Լիբրետո | Charles Hart? և Richard Stilgoe? |
Հիմնված է | Օպերայի ուրվականը |
Ներկայացումներ | 1986 Վեսթ Էնդ
1988 Բրոդվեյ 1988 Վիեննա 1988 Տոկիո 1989 Տորոնտո 1989 Ստոկհոլմ 1989 Լոս Անջելես 1990 Համբուրգ 1991 Առաջին ԱՄՆ հյուրախաղ 1992 Երկրորդ ԱՄՆ հյուրախաղ 1993 Սան Ֆրանցիսկո 1999 Մեխիկո 2000 Կոպենհագեն 2002 Մասրիդ 2003 Բուդապեշտ 2005 Սան Պաուլո 2006 Լաս Վեգաս 2008 Երրորդ ԱՄՆ հյուրախաղ 2009 Բուենոս Այրես 2011 25-րդ տարեդարձ 2012 Միացյան Թագավորություն 2013 North American Tour 2013 Thailand 2014-2016 հյուսիսային Ամերիկա 2014 Մոսկվա 2014 Տարտու 2014 Պրահա 2014 Իսպանիա 2015 Պուերտո Ռիկո 2015 Հելսինկի 2015 Հոնկկոնգ 2015 Նոր Զելանդիա 2015 Ստամբուլ 2015 Միացյալ Թագավորություն |
Մրցանակներ | 1986 Օլիվերի մրցանակ 1988 Թոնի մրցանակ |
Լեզու | անգլերեն |
Պրեմիերա | հոկտեմբերի 9, 1986 |
Պաշտոնական կայքէջ |
Մյուզիքլի պրեմիերան տեղի է ունեցել 1986 թվականին Լոնդոնում` Վեսթ էնդում, և Բրոդվեյում 1988 թվականին։ 1986 թվականին արժանացել է Օլիվիերի մրցանակի, իսկ 1988 թվականին՝ Թոնի մրցանակի՝ որպես լավագույն մյուզիքլ։ Մայքլ Քրոուֆորդն արժանացավ Օլիվերի և Թոնի մրցանակի՝ որպես մյուզիքլի լավագույն դերասան[2]։ Բրոդվեյի Վեստ Էնդ թատրոնի պատմության մեջ սա ամենաշատ ցուցադրված երկրորդ մյուզիքլն է Les Misérables-ից հետո և երրորդ շոուն է Թակարդից հետո[3][4]։ Մյուզիքլի էկրանավորումը իրականացրել է ռեժիսոր Ջոել Շումախերը, 2004 թվականին։
2012 թվականի փետրվարի 11-ին տեղի ունեցավ Բրոդվեյում մյուզիքլի 10000-րդ ներկայացումը, որը առաջին դեպքն էր[5]։ Վեսթ Էնդի մյուզիքլների շարքում սա երկրորդ ամենաշատ ցուցադրվածն է՝ «Թշվառները» ֆիլմից հետո, իսկ անդհանուր առմամբ Վեսթ Էնդի շոուների շարքում՝ երրորդ՝ «The Mousetrap»-ից հետո[6][7][8]։
1984 թվականին Լոյդ Վեբերը կապ հաստատեց Քեմերոն Մաքիթոշի՝ «Կատուներ» և «Երգ և պար» մյուզիքլների համապրոդյուսերի հետ՝ առաջարկելով նոր մյուզիքլ գրել։ Նա մտադիր էր գրել որևէ ռոմանտիկ պիես և առաջարկում է Գասթոն Լերուի «Օպերայի ուրվականը» վեպը՝ որպես հիմք։ Նրանք ուսումնասիրեցին և՛ 1925 թվականի Լոն Չեյնիի, և՛ 1943 թվականի Կլոդ Ռեյնսի ցուցադրած Օպերայի ուրվականը ֆիլմերի տարբերակները, բայց չգիտեին ինչպես բեմադրել այն։ Ավելի ուշ՝ Նյու Յորքում, Լլոյդ Վեբերը գտավ Լերուի վեպի պահպանված և վաղուց չհրապարակված օրիգինալ կրկնօրինակը, ինչը ոգեշնչեց մյուզիքլի ստեղծմանը։
Ես փաստորեն այդ ժամանակ գրում էի մեկ այլ բան և ես հասկացա, որ պատճառը, թե ինչու ես դադարեցի գրել, այն էր, որ ես փորձում էի գրել մեծ ռոմանտիկ պատմություն։ Եվ ես փորձում էի գրել դա այն պահից, ինչ ես սկսեցի իմ կարիերան։ Հետո` Որվականի հետ, ես արեցի դա[9]։ |
Սկզբում Լոյդ Վեբերը դիմեց Ջիմ Սթեյնմենին՝ առաջարկելով, որ նա գրի մյուզիքլի լիբրետոն, բայց նա հրաժարվեց, քանի որ այդ ժամանակ աշխատում էր Բոնի Տեյլերի ալբոմի վրա[10]։ Այդ ժամանակ գործին միացավ Ալան Ջեյ Լերները։ Բայց կարճ ժամանակ անց նա հիվանացավ լուրջ հիվանդությամբ, որի պատճառով ստիպված եղավ լքելը նախագիծը։ Իր գրած լիբրետոներից ոչ մեկը չներառվեց մյուզիքլի մեջ[11][12]։ Ռիչարդ Սթիլգոն գրեց մյուզիքլի օրիգինալ լիբրետոների մեծ մասը։ Չարլզ Հարթը՝ երիտասարդ և դեռևս անհայտ մի երաժիշտ, հետագայում գրեց մի շարք լիբրետոներ։ Իր օրիգինալ լիբրետոն «անգլ.՝ Think of Me» է։ Այնուամենայնիվ, Սթիլգոյի մի քանի լիբրետոներ ներառված են մյուզիքլի վերջնական տարբերակում[13]։
Մարիա Բյորնսը ձևավորել է ավելի քան 200 հագուստ՝ ներառյալ «Դիմակահանդես» տեսարանի հագուստները։ Նա ձևավորել է նաև ջահը, ստորգետնյա մակույկը և աստիճանները, ինչի համար արժանացել է մի շարք մրցանակների[14][15]։ Հել Փրինսը՝ «Cabaret», «Candide», «Follies» և «Evita» մյուզիքլների հեղինակը, եղավ մյուզիքլի ռեժիսորը, մինչ Ջիլիան Լինը՝ ռեժիսորի օգնականը և «Կատուներ» մյուզիքլի խորեոգրաֆը, պատրաստեց մյուզիքլի ողջ երաժշտական և պարային տեսարանները։
Մյուզիքլի առաջին գործողությունը Սիդմոնթոնում բեմադրվել է 1985 թվականին։ Ուրվականի դերը կատարեց Քոլմ Ուիլկինսոնը, Սառա Բրայթմենը՝ Քրսթինի և Կլայվ Կարտերը՝ Ռաուլի։ Հենց այս ներկայացման ժամանակ է կատարվել «What Has Time Done to Me» («Think of Me») և «Papers» («Notes») օրիգինալ անզուգական կատարումը։ Օրիգինալում ուրվականի դիմակը ծածկում էր ամբողջ երեսը և մնում իր տեղում ողջ ներկայացման ընթացքում՝ չթողնելով նրան տեսնել և խլացնելով նրա ձայնը։ Սա նկատելով՝ Բյորնսոնը ստեղծեց նոր կիսադիմակ դրա փոխարեն և ավելացրեց նաև առանց դիմակի դրվագ[13]։ Այս ներկայացման տեսահոլովկները ներառվեցին 2014 թվականի ֆիլմի DVD տարբերակի մեջ[16]։
Հել Փրինսի ղեկավարությամբ 1986 թվականի սեպտեմբերի 27-ին Լոնդոնի Վեսթ Էնդի «Հեր Մաժեսթի» թատրոնում սկսվեցին մյուզիքլի նախադիտումները։ Ապա հոկտեմբերի 9-ին այն բացվեց։ Բեմադրվել է Գիլիան Լյուեյի կողմից։ Ձևավորումով զբաղվել է Մարիա Բյորնսոնը, իսկ լուսային էֆեկտներով՝ Էնդրյու։ Ուրվականի դերում հանդես եկավ Մայքլ Քրոուֆորդը, Քրիսթինի դերում՝ Սառա Բրայթմենը և Ռաուլի դերում՝ Սթիվ Բարթոնը։ Դեռ «Հեր Մաժեսթի» թատրոնում ներկայացվեղ մյուզիքլը 2010 թվականի հոկտեմբերի 23-ին նշեց իր 10000-րդ ներկայացումը՝ Լոյդ Վեբերի և օրիգինալ ուրվականի՝ Մայքլ Քրոուֆորդի մասնակցությամբ։ Վեսթ Էնդի պատմության մեջ սա երկրորդ ամենաշատ ներկացված մյուզիքլն է «Նվաստները» մյուզիքլից հետո, և բոլոր մյուզիքլների մեջ երրորդը՝ «Նվաստները» և «Մկան թակարդը» մյուզիքլներից հետո[17]։
25-րդ տարեդարձային բեմադրումները տեղի են ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 1-ին և 2-ին «Ռոյալ Ալբերտ Հոլ»-ում և ներկայացվել աշխարհի բոլոր էկրաններով[18]։ Մյուզիքլի պրոդյուսերն էր Քեմերոն Մակինթոշը, բեմադրողը՝ Լաուրենս Քոնորը, երաժշտական բեմադրողը և խորեոգրաֆիստը՝ Գիլիան Լյունեն, իսկ ձևավորողը՝ Մեթ Քինլին։ Հագուստները ձևավորել է Մարիա Բյորնսոնը, լուսային էֆեկտները՝ Պետրիկ Վուդրոֆը, երաժշտական էֆեկտները՝ Միկ Փոթերը։ Ուրվականի դերում հանդես է եկել Րեմին Կարմլոն, Քրսիթինի դերում՝ Սիերա Բոգեսը, և Ռաուլի դերում՝ Հեդլի ֆրասերը։ Տարեդարձին ներկա էին Լոյդ Վեբերը, Քրոուֆորդը և Բրայթմենը։ Ներկայացման DVD և Blu-ray տարբերակները հրատարակվեցին 2012 թվականի փետրվարին, իսկ մարտին սկսեցին սերիաներով ցուցադրվել հեռուստացույցով[18]։
2012 թվականի մարտին մի նոր ներկայացում՝ ղեկավարված Լաուրենս Քոնորի կողմից սկսեց իր հյուրախաղերը Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում։ Այն սկսում էր «Ռոյալ Փլիմըթ» թատրոնից և ճանապարհորդում Մանչեսթեր, Դուբլին, Լիդս, Եդինբուրգ, Միլթն Քինիս, Քարդիֆ և Սաութամփթոն։ Ջոն Օուեն-Ջոնսը և Ըրլ Քարփենթերը ներկայացան համապատասխանաբար ուրվականի և Քրիսթինի դերերում, իսկ Սայմն Բեյլեվը՝ Ռաուլի[19]։
Բրոդվեյում մյուզիքլի նախադիտումները սկսել են 1986 թվականի հունվարի 9-ին և բացվել են հունվարի 26-ին «Մաժեստիկ» թատրոնումLloyd Webber had hoped to open in Toronto prior to Broadway but political pressure forced the change.Phantom of the Opera, at the Internet Broadway Database. Retrieved 31 January 2008</ref>։ Քրոուֆորդը, Բրայթմենը և Բարթոն կատարեցին նույն դերերերը ինչ-որ Վեսթ էնդում։ Մյուզիքլը շարունակում էր բեմադրվել Մաժեստիկ թատրոնում, որտեղ 2012 թվականի փետրվարի 11-ին այն դարձավ առաջինը Բրոդվեյի պատմության մեջ՝ ներկայացված 10000-ից ավելի անգամ[20]։ 2013 թվականի հունվարի 26-ին մյուզիքլը նշեց իր 25-րդ տարեդարձը 10400-րդ ներկայացման հետ[21]։ Այն Բրոդվեյի պատմության մեջ ամենաշատ ներկայացված շոուն է[22]։
2013 թվականին մյուզիքլը ներկայացնելու իրավունքը տրվեց ոչ պրոֆեսիոնալ խմբի[23]։ 2013 թվականին Ավստրալիայի՝ Մելբուրնի ազգային թատրոնում բեմադրվեց սիրողական ներկայացման պրեմիերան։ 2013 թվականի հունիսին Վինդմիլ թատերական կազմակերպությունը բեմադրեց մյուզիքլը Դանդենոնգի Դրամ թատրոնում։ Ինչպես նաև Վելինգտոնի երաժշտական թատրոնը դեբյուտեց Նոր Զելանդիայում՝ գլխավոր դերերում՝ Քրիս Քրոու և Բարբարա Գրամ։
1905 թվական։ Թատերական հին իրերի աճուրդ Ֆրանսիայի հանրաճանաչ Օպերայի բեմում[24][25]։ Լոտ 665՝ ձեռք բերված ծեր Ռաուլի կողմից, կապիկի տեսքով երաժշտական զարդատուփ։ Նրա աչքերը տխուր են և նա ասում է «հենց նույնն է ինչ որ ասում էր նա»։ Լոտ 666՝ փշրված ջահ, որը ըստ աճուրդախոսի կապ ունի «Օպերայի տարօրինակ ուրվականի հետ, որի առեղծվածը դեռևս լիովին չի բացահայտվել»։ Քանի որ ջահ ծածկված չէ, ջահի մոմերը վառվում են և ջահը բարձրանում է իր սկզբնական դիրքը։ Երբ այն բարձրանում է տարիները հետ են գնում դեպի 1880-ական թվականներ։ («Նախերգանք»)
Հիմա 1881 թվականն է[26]։ Երբ Կարլոտան՝ Օպերայի սոպրանո պրիմադոննան երեկոյան ներկայացման համար վարժանք է անում հետնապատկերը փլուզվում է։ Անհանգիստ դերասանները շշնջում են «Ուրվականը։ Նա այստեղ է»։ Օպերայի նոր տերերը՝ Ֆիրմինը և Անդրեն փորձում են մեղմացնել իրավիրճակը, բայց Կարլոտան մերժում է շարունակել և բեմից իջնում է։ Մադամ Ջիրին՝ Օպերայի բալետի ուսուցչուհին ասում է Ֆիրմինին և Անդրեին, որ Քրիսթին Դաեն՝ շվեդացի երգչախմբից և հայտնի մի ջութակահարի որբ աղջիկ, լավ սովորած է և կարող է կատարել Կարլոտայի դերը։ Ներկայացման ձախողման պատճառով չունենալով այլընտրանք՝ տերերը դժկամորեն լսում են Քրսիթինին, և ի զարմանս նրանց՝ Քրիսթինը հավասար մրցակից է լինում։ («Think of Me»)
Ետնաբեմում հաղթական դեբյուտից հետո Քրիսթինը համոզում է իր լավ ընկեր Մեգին (տիկին Ջիրիի աղջկանը), որ իր առեղծվածային ուսուցչին նա ճանաչում է որպես անտեսանելի «Երաժշտության հրեշտակ»(«Angel of Music»)։ Օպերայի նոր հովանավորը՝ Ռաուլը, գտնում է Քրիսթինին՝ իր մանկության հին խաղընկերոջը նրա հանդերձարանում («Little Lotte»)։ Ռաուլի հետ Քրիսթինը հիշում է «Երաժշտության հրեշտակ»-ի մասին պատմությունները, որ իր հայրն էր պատմել իրեն և խոստովանում է, ոչ Հրեշտակը այցելել է իրեն և սովորեցրել երգել։ Ռաուլը ծիծաղում է նրա «ֆանտազիայի» վրա և հրավիրում նրան ընթրիքի։ Խանդոտ Ուրվականը գոյություն ունի և հայտնվում է Քրիսթինի հայելու մեջ՝ Երաժշտության հրեշտակի կերպարանքով («The Mirror/Angel of Music»)։
Քրիսթինը խնդրում է Ուրվականին բացայտել իրեն և նա ենթարկվում է, ապա ուղեկցում է Քրսթինին դեպի մի ցնորային ստորգետնյա հարթություն («The Phantom of the Opera»)։ Նրանք թիավարում են ստորգետնյա լճով դեպի Ուրվականի գաղտնի կացարանը՝ օպերայի տակ։ Ուրվականը բացատրում է, որ նա ընտրել է Քրիսթինին, որպեսզի նա երգի իր երաժշտությունը և կախարդում է նրան իր վսեմ ձայնով («The Music of the Night»)։ Քրիսթինը տեսնում է մի մանեկեն, որ նմանեցնում է իրեն հարսանեկան զգեստով, և երբ մանեկենը հանկարծակի շարժվում է, նա ուշաթափվում է։ Ուրվականը նրան բարձրացնում է և զգուշորեն տեղավորում անկողնում։
Երբ Ուրվականը օրգանով երաժշտություն է գրում, Քրիսթինը արթնանում է կապիկ-երաժշտական-արկղի ձայնից («I Remember…»)։ Նա մոտենում է Ուրվականին հետևից, հանում դիմակը և տեսնում նրա իրական դեմքը։ Ուրվականը բարկանում է Քրիսթինի վրա իր հետաքրքրասիրության համար, ապա թախծով արտահայտում իր կարոտը դեպի սովորական տեսք ունենալը և սիրված լինելը («Stranger Than You Dreamt It»)։
Այդ ժամանակ օպերայի ներսում Ջոզեփ Բուքիթը՝ օպերայի գլխավոր բեմադրողը, ով տիկին Ջիրիի նման շատ բան գիտի Ուրվականի մասին, զվարճացնում է բորոլին Օպերայի Ուրվականի մասին հեքիաթներով («Magical Lasso»)։ Տիկին Ջիրին զգուշացնում է Բուքիթին հետևել իր զսպվածությանը։ Գլխավորի գրասենյակում տիկին Ջիրին ստանում է նոթ Ուրվականից, որով Ուրվականը պահանջում է նոր օպերայում փոխարինել Կարլոտային Քրիսթինի հետ, հակառակ դեպքում այդտեղ կլինի ահավոր աղետ՝ պատկերացումից դուրս(«Notes…»)։ Ֆիրմինը և Անդրեն հավաստիացնում են Կարլոտային որ նա կմնա աստղ («Prima Donna»), բայց ներկայացման ժամանակ Ուրվականը նվազեցնում է նրա ձայնը մինչև գորտանման կռկռոց («Poor Fool, He Makes Me Laugh»)։ Բալետի անտրակտը սկսվում է՝ հանդիսատեսին զբաղեցնելու նպատակով։ Մի քանի ստվեր է երևում ետնաբեմում։ Հանկարծ Բուքիթի դին՝ կախված Ջահից, ընկնում է։ Ֆիրմինն ու Անդրեն աղերսում են հանդարտություն պահպանել, երբ լսվում է Ուրվականի սատանայական ծիծաղը։
Քրիսթինը Ռաուլի հետ փախչում է տանիք, որտեղ պատմում է նրան իր և Ուրվականի ստորգետնյա վայրում հանդիպման մասին։ Ռաուլը սկեպտիկ մարդ է («Why Have You Brought Me Here?/Raoul, I've Been There»), բայց երդվում է սիրել և պաշտպանել նրան միշտ («All I Ask of You»)։ Ուրվականը, որ լսել էր նրանց խոսակցությունը, կոտրված է։ Նա բարկացած խոստանում է Ռաուլին ռևանժ։ Օպերայի վիթխարի ջահը ընկնում է՝ քաշելով վարագույրը(«All I Ask of You»)։
Վեց ամիս հետո՝ դիմակահանդեսի կեսին, Ուրվականը՝ զգեստավորված որպես «Կարմիր մահ», ջահի աղետից հետո առաջին անգամ հայտնվում է («Masquerade/Why So Silent?»)։ Նա հայտարարում է ապշահար հյուրերին, որ ինքը գրել է անվերնագիր Դոն Ժուան Տրիումֆանտ։ Եվ պահանջում է, որ այն անմիջապես բեմադրվի՝ Քրիսթինը (որ հիմա նշանված է Ռաուլի հետ) գլխավոր դերում և զգուշացնում է սարսափելի հետևանքների մասին՝ եթե այդպես չլինի։ Նա ճանկում է Քրիսթինի նշանադրության մատանին և չքացնում բռնկված կրակի ու ծխի մեջ։ Ռաուլը պահանջում է, որ տիկին Ջիրին պատմի իրեն Ուրվականի մասին։ Նա դժկամությամբ պատասխանում է, որ Ուրվականը հիանալի երաժիշտ է և կախարդ՝ ծնված սարսափազդու տձև դեմքով, ով փախել է քմահաճ շոուների գերությունից և անհետացել։
Փորձերի ժամանակ Ռաուլը ծրագիր է մշակում, թե ինչպես օգտագործել Դոն Ժուան Տրիումֆատը որպես թակարդ՝ Ուրվականին կալանելու համար՝ իմանալով, որ Ուրվականը անպայման կլինի դրա պրեմիերային («Notes/Twisted Every Way»)։ Քրիսթինը, որ կիսվում էր Ռաուլի հանդեպ իր սիրո և Ուրվականի ուսուցչության համար երախտագիտության միջև, այցելում է իր հոր գերեզմանը՝ ուղղություն գտնելու («Wishing You Were Somehow Here Again»)։ Ուրվականը նորից հայտնվում է «Երաժշտության հրեշտակի» կերպարանքով («Wandering Child»)։ Քրիսթինը գրեթե ընկնում է նրա կախարդանքի տակ, երբ հայտնվում է Ռաուլը՝ նրան փրկելու։ Ուրվականը ծաղրում է Ռաուլին՝ նրա վրա նետելով կրակե հրթիռներ («Bravo Monsieur»), մինչև որ Քրիսթինը աղաչում է Ռաուլին միասին հեռանալ։ Կատաղած Ուրվականը այրում է գերեզմանատունը
Դոն Ժուան Տրիումֆատը բացվում է Քրիսթինի և Ուբալդո Փիանջիով՝ օպերայի գլխավոր տենորով, ով երգում է գլխավոր դերերը։ Դուետի ժամանակ Քրիսթինը գիտակցում է, որ ինքը երգում է ոչ թե Փիանջիի, այլ ինքը՝ Ուրվականի հետ։ («The Point of No Return») Երբ նա բացատրում է իր սերը դեպի Քրիսթինը և տալիս նրան մատանի, Քրիսթինը դուրս է քաշում նրա դիմակը՝ ցուցադրելով նրա դեֆորմացված դեմքը ապշահար հանդիսատեսին։ Երբ Փիանջիին գտնում են խեղդամահ եղած ետնաբեմում, Ուրվականը ճանկում է Քրիսթինին և փախչում թատրոնից։ Բարկացած ամբոխը, որ ղեկավարում էր Մեգը, փնտրում է Ուրվականին թատրոնում, մինչ Տիկին Ջիրին ուղղորդում է Ռաուլին դեպի Ուրվականի ստորգետնյա կացարանը և զգուշացնում է նրան խոսափել Փանջաբ Լասոոյից։
Կացարանում Քրիսթինը ստիպված է լինում կրել տիկնիկի հարսանյաց հագուստը («Down Once More/Track Down This Murderer»)։ Ռաուլը ժամանում է, բայց Ուրվականը գերի է վերցում նրան իր Լասոյի հետ։ Նա ասում է Քրիսթինին, որ նա կազատի Ռաուլին, եթե նա համաձայնվի մնալ իր հետ հավերժ։ Եթե նա մերժի, Ռաուլը կմահանա («Final Lair»)։ Քրիսթինը ասում է Ուրվականին, որ նա միայնակ չէ և համբուրում է նրան։ Ուրվականն առաջին անգամ սեր և կարեկցություն զգալով, նրանց երկուսին էլ ազատ է արձակում։ Քրիսթինը վերադարձնում է Ուրվականի մատանին իրեն, և Ուրվականն ասում է, որ սիրում է իրեն։ Քրիսթինը ստիպում է իրեն շրջվել և դուրս գալ Ռաուլի հետ։ Ուրվականը լացելով կծկվում է գահին և ծածկվում իր թիկնոցով։ Ամբոխը ներխուժում է կացարան և Մեգը հետ է քաշում թիկնոցը, բայց Ուրվականը անհետացել էր և միայն նրա դիմակն է մնացել[27]։
Օպերայի Ուրվականի հիմնական արտադրության օրիգինալ դերասանական կազմը[28][29]
Character | Original Վեսթ Էնդի դերասանական կազմ | Original Բրոդվեյի դերասանական կազմ | Original Կանադական դերասանական կազմ | Original Լաս Վեգասի դերասանական կազմ |
---|---|---|---|---|
Erik (Օպերայի Ուրվականը | Մայքլ Քրոուֆորդ | Քոլմ Ուիլկինսոն | Բրենթ Բերեթ Էնթոնի Քրիվելլո‡ | |
Քրիսթին Դաի | Սառա Բրայթմեն Կլաիրե Մուր† |
Սառա Բրայթմեն Փաթի Քոհենուր† |
Ռեբեկա Քեյն Սյուզան Քաթբերթ |
Սիերա Բոգես Էլիզաբեթ Լոյքանո‡ |
Ռաուլ, Raoul, Վիքոմտե դե Չենգրի | Սթիվ Բարթոն | Բայրոն Նիասե | թիմ Մարտին Գլիսոն | |
[Կարլոտա Գիդեչիլի | Ռոզմարի Աշե | Ջուդի Կայնե | Լյուսե Գերին | Ելենա Ջիանե Մեթմեն Ջինա Ջեֆրիս Մատոքս‡ |
Տիկին Ջիրի | Մերի Միլար | Լեյլա Մարտին | Քրիսթինա Մարի գիջիթ | Ռեբեկա Սպենսեր |
Մեգ Ջիրի | Ջենեթ Դևենիշ | էլիզա Հեյնշոն | Դոննա Ռուբին | բրիանե Կելի Մորգան |
Պարոն Ռիչարդ Ֆիրմին | Ջոն Սավիդենթ | Նիկ Վայմըն | Գրեգորի Քրոս | Լոուսըն Սկալա |
Պարոն Ջիլս Անդրե | Դեյվիդ Ֆըրթ | Քրիս Գրինենդալ | Փոլ Մասել | Ջոն Լեսլի Վոլֆ |
Ուբալդո Փիանջի | Ջոն Էրոն | Դեյվիդ Ռոմանո | պիտեր Քորմիկան | Լարի Ուայն Մորբիթ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.