Էնդրյու Լլոյդ Ուեբեր
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Էնդրյու Լլոյդ Ուեբեր, Բարոն Լլոյդ Ուեբեր (անգլ.՝ Andrew Lloyd Webber, մարտի 22, 1948[1][1][2][…], Քենսինգթոն), անգլիացի կոմպոզիտոր և երաժշտական թատրոնի իմպրեսարիո[11]։ Նրա «Իսկապես օգտակար խումբ» (անգլ.՝ Really Useful Group) կազմակերպությունը Լոնդոնի թատերական ամենամեծ օպերատորն է[12]։
Էնդրյու Լլոյդ Ուեբեր անգլ.՝ Andrew Lloyd Webber | |
---|---|
Ծնվել է | մարտի 22, 1948[1][1][2][…] (76 տարեկան) |
Ծննդավայր | Քենսինգթոն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | բրիտանական անգլերեն |
Կրոն | ագնոստիցիզմ |
Կրթություն | Երաժշտության թագավորական քոլեջ, Մագդալեն քոլիջ, Վեսմինստերի դպրոց[3], Ամբերֆիլդի դպրոց և Westminster Under School? |
Երկեր | Evita?, Հիսուս Քրիստոս գերաստղ, Կատուներ, Օպերայի ուրվականը և Starlight Express? |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոպրոդյուսեր, թատերական ռեժիսոր, գործարար, երգերի հեղինակ, impresario, քաղաքական գործիչ, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր և պրոդյուսեր |
Ամուսին | Sarah Hugill?, Սառա Բրայթման և Madeleine Gurdon? |
Ծնողներ | հայր՝ Ուիլյամ Լլոյդ Ուեբեր[3], մայր՝ Jean Hermione Johnstone?[4] |
Զբաղեցրած պաշտոններ | Լորդերի պալատի անդամ |
Կուսակցություն | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Imogen Lloyd Webber?, Nick Lloyd Webber?, William Lloyd Webber?[4] և Isabella Lloyd Webber?[4] |
Կայք | andrewlloydwebber.com |
Andrew Lloyd Webber Վիքիպահեստում |
Իր կարիերայի ընթացքում նա ներկայացրել է 15 երաժշտական ներկայացում (մի քանիսը ցուցադրվել են Ուեսթ Էնդ թատրոնում (անգլ.՝ West End theatre) և Բրոդվեյում 10 տարիներրի ընթացքում)։ Նրա երաժշտությունը հիմնված է եղել հետևյալ հեղինակների ստեղծագործությունների վրա` Թիմ Ռայս, Դոն Բլանք, Քրիստափոր Հեմփթոն, Ռիչարդ Սթիլգոյ, և Բեն Էլթոն։ Նա գրել է երաժշտություն երկու` Կրկնակոշիկ և Օդեսայի թղթապանակ ֆիլմերի համար։ Նա գրել է լատիներեն պատարագ։ Իր աշխատանքների համար նա ստացել է մի շարք մրցանակներ, որոնցից յոթ ամենակարևորներն են Թոնի մրցանակը, երեք Գրեմի մրցանակները, մի Օսկար, մեկ միջազգային Էմմի, վեց Օլիվեր մրցանակները և մեկ Ոսկե Գլոբուս մրցանակը[13] 1997 թվականին դարձել է Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ[13]։
Լլոյդ Ուեբերի երկրորդ ամուսնությունը դերասանուհի և երգչուհի Սառա Բրայդմենի հետ էր։ Նրանք բաժանվել են 1990 թվականին։ Լլոյդ Ուեբերի երրորդ և ներկայիս կինը Մադլին Գորդոնն է, ով նախկինում եղել է ձիարշավորդուհի։ Նրա փոքր եղբայրը` Ջուլիա Լյոյդ Ուեբերը թավջութակահար է։ 2009 թվականի հոկտեմբերի 25-ին հաղորդվել է, որ Ուեբերի մոտ ախտորոշվել է վաղ փուլում գտնվող քաղցկեղ[13][14]։ Նա վիրահատություն է տարել և բուժվել։
Նա ունեցել է շատ երաժշտական ներկայացումներ, դրանք են`
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.