Վարշավայի ազգային թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Վարշավայի ազգային թանգարան (լեհ.՝ Muzeum Narodowe w Warszawie, MNW), ազգային թանգարան Վարշավայում, Լեհաստանի ամենամեծ թանգարաններից մեկը։ Թանգարանն ունի հնագույն արվեստի (եգիպտական, հունական, հռոմեական) հարուստ հավաքածու շուրջ 11,000 նմուշներով[3], 16-րդ դարից սկսած լեհական կերպարվեստի և արտասահմանյան կերպարվեստի հարուստ հավաքածու (իտալական, ֆրանսիական, ֆլամանդական, հոլանդական, գերմանական, ռուսական), այդ թվում կտավներ նաև Ադոլֆ Հիտլերի մասնավոր հավաքածուից[4], որը թանգարանին է զիջվել ամերիկյան իշխանությունների կողմից հետպատերազմյա շրջանում[5]։ Թանգարանն ունի նաև դրամագիտական և կիրառական արվեստի հավաքածուներ, արևելյան արվեստի բաժին, որն ընդգրկում է Լեհաստանում չինական արվեստի ամենամեծ հավաքածուն 5,000 նմուշով[6]։
Վարշավայի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, ազգային թանգարան և պատմության թանգարան |
Երկիր | Լեհաստան |
Տեղագրություն | Śródmieście |
Վայր | Aleje Jerozolimskie? |
Կազմված է | Xawery Dunikowski Museum of Sculpture?, Պաստառի թանգարան Վիլանովում և Ֆարաս պատկերասրահ |
Հասցե | Al. Jerozolimskie 300-495Aleje Jerozolimskie? (3) |
Հիմնադրվել է | մայիսի 20, 1862[1] |
Այցելուներ | 337 629 մարդ (2015)[2] |
Տնօրեն | Jerzy Miziołek? |
Հավաքածուի չափս | մոտ 830 000[1] |
Կայք | mnw.art.pl(լեհ.)(անգլ.) |
Վարշավայի ազգային թանգարանը հիմնադրվել է 1862 թվականի մայիսի 20-ին որպես Վարշավայի գեղարվեստի թանգարան, 1916 թվականին անվանափոխվել է Վարշավայի ազգային թանգարան[7]։
Երուսաղեմյան պողոտայում տեղակայված թանգարանի շենքը նախագծել է Թադևոս Տոլվինսկին 1927-1938 թվականներին (նախկինում թանգարանը եղել ulica Podwale 15 հասցեում)։ 1932 թվականին դեկորատիվ արվեստին նվիրված ցուցահանդես է կազմակերպվել թանգարանի ավելի վաղ կառուցված մասնաշենքում[3]։ Նոր շենքի բացումը տեղի է ունեցել 1938 թվականի հունիսի 18-ին։ Մոդեռն ոճի շենքը տեղակայված էր Na Książęcem զբոսայգու եզրին, կառուցվել էր 1776-1979 թվականներին Կազիմիր Պոնյատովսկու համար[8]։ 1935 թվականին թանգարանը ղեկավարել է Ստանիսլավ Լորենցը, ով Երկրորդ համաշխարահային պատերազմի տարիներին ջանացել է պահպանել ամենաարժեքավոր աշխատանքները։
Վարշավայի պաշարման ժամանակ հավաքածուն թալանվել է գեստապոյի կողմից, որին առաջնորդում էր նացիստ պատմաբան Դագոբերտ Ֆրեյը, ով իր պաշտոնական այցերի ժամանակ կազմել էր հավաքածուի առավել արժեքավոր արվեստի գործերի ցուցակը[9]։ Գեստապոն Ռեմբրանտի աշխատանքը շտաբ ներկայացրեց որպես նվեր Հանս Ֆրանկին, մնացած գործերը փաթեթավորելով՝ ուղարկեց Բեռլին[10]։ Պատերազմի ավարտից հետո լեհական կառավարությունը պրոֆեսոր Լորենցի հսկողությամբ վերստացավ գերմանացիների կողմից առգրավված արվեստի գործերի մեծ մասը[11], սակայն ավելի քան 5,000 արվեստի նմուշ բացակայում են[12]։ Անհայտ ծագմամբ արվեստի շատ գործեր[11] (լեհական վերականգնված տարածքներից նացիստական Գերմանիայի արվեստի պահոցներից) ազգայնացվեցին կոմունիստական իշխանությունների կողմից ըստ համապատասխան որոշումների և համալրեցին թանգարանի հավաքածուն որպես «լքված գույք»[13]։
Ներկայումս Վարշավայի ազգային թանգարանի հավաքածուն ներառում է 780,000 նմուշ, որոնք ցուցադրվում են տարբեր մշտական պատկերասրահներում, այդ թվում նաև պրոֆեսոր Կազիմեժ Միխալովսկու Ֆարաս պատկերասրահում, ինչպես նաև տարբեր ժամանակավոր ցուցահանդեսներում։
2008 թվականին Վարշավայի ազգային թանգարանի «Տիրիտակա» Լեհական հնագիտական առաքելությունը» հնագիտական պեղումներ է սկսել Տիրիտակա անտիկ հունական քաղաքում, որը գլխավորել է Անտիկ արվեստի պատկերասրահի համադրող Ալֆրեդ Տվարդեցկին։ 2011-2012 թվականների վերանորոգումներից հետո թանգարանը համալրվել է նոր տեղեկատվական տեխնոլոգիաներով[14]։
Վարշավայի ազգային թանգարանի հավաքածուն ներառում է լեհական և արտասահմանյան արվեստի շուրջ 830,000 ցուցանմուշ՝ կտավներ, քանդակներ, գծանկարներ, փորագրություններ, լուսանկարներ, մետաղադրամներ, կիրառական արվեստի նմուշներ։
Հնագույն և Արևելյան քրիստոնեական արվեստի հավաքածուն ներառում է 24,000 ցուցանմուշ, իր տեսակի մեջ ամենամեծն է ու կարևորը Լեհաստանում։ Կարևոր հավաքածուներից են նաև քրիստոնեական Ֆարաս տաճարի (հին Ֆարաս, ներկայիս Սուդանում) ֆրեսկոների հավաքածուն և պատկերազարդ հունական ծաղկամանների հավաքածուն։
3,700 կտավներից բաղկացած հին եվրոպական գեղանկարչության հավաքածուն թվագրվում է 1862 թվական, երբ հիմնադրվել է Գեղարվեստի թանգարանը և Յոհան Պիտեր Վեյերի հավաքածուից ձեռք են բերվել 36 իտալական, հոլանդական, գերմանական կտավներ։ Թանգարանի հավաքածուում ներառված են նաև Պինտուրիկիոյի, Կոռնելիս Կոռնելիսենի, Յակոբ Յորդանսի աշխատանքներից։ Հավաքածուն ընդլայնվել է գնումների, նվիրատվությունների միջոցով։ Արժեքավոր ձեռքբերումներից է 1858 թվականին Վարշավայի գեղարվեստի աակդեմիային նվիրաբերված Պիետրո Ֆիորենտինիի կտավները, որոնք 1879 թվականին հանձնվել են թանգարանին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.