լեհ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Անտոնի Բրոդովսկի (լեհ.՝ Antoni Brodowski, դեկտեմբերի 26, 1784[1][2], Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա - մարտի 31, 1832[3][4][5][…], Վարշավա, Ռուսական կայսրություն), լեհ նկարիչ, մանկավարժ, լեհական նկարչության կլասիցիզմի ամենամեծ ներկայացուցիչը։
Անտոնի Բրոդովսկի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1784[1][2] |
Ծննդավայր | Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա |
Վախճանվել է | մարտի 31, 1832[3][4][5][…] (47 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ռեչ Պոսպոլիտա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Աշակերտներ | Aleksander Lesser? |
Անդամակցություն | Գիտության ընկերների վարշավյան ընկերություն |
Զավակներ | Tadeusz Brodowski?[6] և Józef Brodowski? |
Antoni Brodowski Վիքիպահեստում |
Անտոնի Բրոդովսկին ծնվել է 1784 թվականին Վարշավայում։ Բրոդովսկու ուսուցիչներն են եղել Ֆելիքս Իվո Լեյխերը, Կապպլերը և այլք։ Նկարչություն է ուսումնասիրել Փարիզում Ժակ Լուի Դավիդի և Ֆրանսուա Ժերարի մոտ։
1814 թվականին վերադարձել է Վարշավա։ «Սավուղի զայրույթն ընդդեմ Դավթի» նկարի համար ոսկե մեդալի արժանանալուց հետո ստանում է Վարշավայի համալսարանի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարչության և նկարչության պրոֆեսորի պաշտոնը։
1822 թվականին Բրոդովսկին ընդունվում է Վարշավայի գիտության ընկերների ասոցիացիա։ Նկարչի աշակերտներից են եղել Ռաֆալ Հաձևիչը, Յան Նեպոմուցեն Գլովացկին և Յակուբ Տատարկևիչը։
Բրոդովսկին նկարել է դիցաբանական և աստվածաշնչյան թեմաներ, ինչպես նաև ունի պատմական կտավներ և բազմաթիվ դիմանկարներ։ Նրա որդիները` Յուզեֆն ու Տադեուշը, նույնպես նկարիչներ են եղել։
Անտոնիո Բրոդովսկին «Արվեստի դպրոցի դիրքորոշում» (1824) տեսական աշխատանքի հեղինակն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.