Ֆրանսուա Ժերար
ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Բարոն Ֆրանսուա Պասկալ Սիմոն Ժերար (ֆր.՝ François Pascal Simon, Baron Gérard, մայիսի 4, 1770[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ - հունվարի 11, 1837[1][2][3][…], Փարիզ), ամպիր ոճի ֆրանսիացի նկարիչ, նապոլենական պալատի առաջատար դիմանկարիչ, նորաձև սալոնի սեփականատեր։
Ֆրանսուա Ժերար ֆր.՝ François Gérard | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 4, 1770[1][2][3][…] |
Ծննդավայր | Հռոմ, Պապական մարզ |
Վախճանվել է | հունվարի 11, 1837[1][2][3][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ, քաղաքական գործիչ, ուսուցիչ, դիմանկարիչ, նկարազարդող և վիզուալ արտիստ |
Ժանր | պատմական գեղանկարչություն |
Թեմաներ | դիմանկար և Կերպարվեստ[4] |
Ուշագրավ աշխատանքներ | Աուստերլիցի ճակատամարտը, դեկտեմբերի 2, 1805, Entrée d'Henri IV à Paris, 22 mars 1594?, Անուրն ու Փսիխեան, Կայսր Նապոլեոն I-ի դիմանկարը և Նեապոլի Մարի Քերոլայն Ֆերդինանդ Լուիզի դիմանկարը |
Ուսուցիչ | Օգյուստեն Պաժու, Ժակ Լուի Դավիդ և Nicolas-Guy Brenet? |
Աշակերտներ | Շառլ Շտեյբեն և Ջոզեֆ Կառլ Շտիլեր |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Անդամակցություն | Գերմանիայի հնագիտական ինստիտուտ, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Հայր | Ժան Սիմոն Ժերար |
François Gérard Վիքիպահեստում |
Կենսագրություն
Ֆրանսուա Ժերարը ծնվել է 1770 թվականին Հռոմում, Ջ. Ս. Ժերարի և Քլերիա Մատիեի ընտանիքում[5]։ Քանդակագործություն է ուսանել Օգյուստեն Պաժուի մետ, սակայն ավելի շատ տիրապետել է նկարչությանը, քան քանդակագործությանը և դարձել է Ժակ Լուի Դավիդի օգնականը։ 1793 թվականին, Դավիթի առաջարկությամբ նշանակվել է հեղափոխական տրիբունալի անդամ։ Հետագայում հեշտությամբ փոխել է քաղաքական հովանավորներին, որոնք հիացած էին նրա մարդամոտությամբ և քաղաքավարությամբ։
Ժերարի առաջին նկարները, որոնք արժանացան կլասիցիզմը գնահատողների ուշադրությանը, մանրանկարիչ Ժան-Բատիստ Իզաբեի դիմանկարն (1795) էր, «Բելիսարիոսը» (1795) և «Ամուրի և Փսիխեայի առաջին համբույրը» (1798)։ Առաջին կայսրության օրոք Ժերարը ստացել է բարոնի կոչում և լավ հեղինակություն է ունեցել, որը, սակայն, զգալիորեն մարել է կյանքի ընթացքում։ Սկսելով Ժոզեֆին դը Բոհարնեի լուվրյան դիմանկարից (1799), Ժերարը ստեղծել է առաջին կայսրության և Բուրբունների իշխանության վերականգնման գործիչների նկարների մեծ պատկերասրահ։ Փառավորել է Նապոլեոնի ռազմական սխրանքները, ստեղծել մարտական ժանրի լայնածավալ նկարներ։ Կառլ X-ի գահակալության օրոք ակադեմիական պաճուճազարդ կոմպոզիցիաներով պատկերազարդել է Պանթեոնի առաստաղը։
Որպես կլասիցիզմի վարպետ՝ գնացել է իր ուսուցիչ Դավիթի հետքերով։ Նրա կտավները ստեղծվել են մանրակրկիտ կերպով, մշակված, ձևավորված քանդակագործի ճշգրտությամբ, նվազագույն զգացմունքներով։ Նրա դիմանկարներն ավելի պերճաշուք են, քան Դավթի դիմանկարները, շատերը ներկայացնում են 19-րդ դարի սկզբի սալոնային սրահի իդեալը։
Պատկերասրահ
- Ժան Բատիստ Իզաբեի դստեր հետ դիմանկարը
- Տիկին Ռեկամեի դիմանկարը
- Ժոզեֆին դը Բոհարնեի դիմանկարը
- Ամուրի և Փսիխեան
Գրականություն
- Жерар, Франсуа-Паскаль-Симон // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.