From Wikipedia, the free encyclopedia
Ակադեմիզմ (ֆր.՝ académisme), 17-19-րդ դարերում եվրոպական նկարչության ուղղություն։
Ակադեմիզմը զարգացել է դասական արվեստի արտաքին ձևերի հիման վրա։ Հետևորդներն այս ոճը վերագրում են Հին Անտիկ աշխարհի և Վերածննդի դարաշրջանի արվեստի : Ակադեմիզմը օգնեց գեղագիտական կրթության մեջ օբյեկտների տեղաբաշխմանը, մարմնավորեց իր մեջ Անտիկ արվեստի ավանդույթները, որտեղ փոխհատուցելով գեղեցկության նորմերը՝ իդեալականացված է բնորդի կերպարը։ Ակադեմիզմին են դասվում Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրը, Ալեքսանդր Կաբանելը, Ուիլյամ Բուգրոն և Ֆյոդոր Բրունին ֆրանսիայում, Ալեքսանդր Իվանովն ու Կառլ Բրյուլովը Ռուսաստանում։
19-րդ դարի առաջին կեսին Ռուսական ակադեմիզմի համար բնորոշ են բարձր թեմատիկան՝ բարձր փոխաբերական ոճով, բազմապլանությունը շքեղությունն ու բազմաֆիգուր լինելը։ Շատ հանրաճանաչ էին աստվածաշնչյան թեմաները, սրահային դեկորացիաները և պաշտոնական դիմանկարները։ Ակադեմիստների թեմատիկ աշխատանքները տարբերվում էին բարձր տեխնիկական հմտություններով։
Կառլ Բրյուլովը, պահպանելով ակադեմիզմի կանոնները կոմպոզիցիայում և գեղանկարչության տեխնիկայում, ընդլայնեց իր ստեղծագործությունների թեմատիկ վարիացիաները ուսումնական կանոններից դուրս։ Իր զարգացման ընթացքում, XIX դարի երկրորդ կեսին, ռուսական ակադեմիական գեղանկարչությունը ներառեց իր մեջ ռոմանտիկ և ռեալիստական ավանդույթների էլեմենտներ։ Ակադեմիզմն ինչպես մեթոդ ներկա է «Առաջադեմների» ընկերության անդամների մեծամասնության ստեղծագործություններում։ Հետագայում ռուսական ակադեմիական գեղանկարչության համար հատկանշական դարձան պատմականությունը, ավանդույթայնությունը և իրատեսությունը։
Ակադեմիզմ եզրույթը ներկայումս ստացել է լրացուցիչ նշանակություն և սկսել է օգտագործվել պատկերելու այն նկարիչների աշխատանքը, ովքեր ունեն պաշտոնական կրթություն կերպարվեստի ոլորտում և դասական հմտություններ ստեղծելու բարձր տեխնիկական մակարդակով աշխատանքներ։ «Ակադեմիզմ» եզրույթն այժմ ավելի հաճախ վերաբերվում է կոմպոզիցիայի կառուցման նկարագրին և կատարման հմտությանը՝ քան գեղարվեստական ստեղծագործության թեմային։
Վերջին տարիներին Արևմտյան Եվրոպայում և Միացյալ Նահանգներում աճել է հետաքրքրությունը XIX դարի ակադեմիական գեղանկարչության ու նրա XX դարում զարգացման հանդեպ։ Ակադեմիզմի ժամանակակից ձևափոխություններն առկա են ռուս այնպիսի գեղանկարիչների ստեղծագործություններում, ինչպիսիք են Իլյա Գլազունովը, Ալեքսանդր Շիլովը, Նիկոլայ Անոխինը, Սերգեյ Սմիրնովը, Իլյա Կավերզնեվը և Նիկոլայ Տրետյակովը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակադեմիզմ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 220)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.