From Wikipedia, the free encyclopedia
Սըր Լոուրենս Ալմա-Թադեմա (անգլ.՝ Lawrence Alma-Tadema [ˈælmə ˈtædɪmə], հունվարի 8, 1836[1][2][3][…], Դրոնրիյպ, Նիդերլանդներ - հունիսի 25, 1912[2][3][4][…], Վիսբադեն, Գերմանիա), 19-րդ դարի բրիտանացի նկարիչ, որը նկարում էր պատմական և դիցաբանական թեմաներով կտավներ։ Իր նկարներում նա ներկայացնում էր Հռոմեական կայսրության շքեղությունն ու անկումը։ Նրա նկարները ճշգրիտ վերարտադրում են անցած ժամանակի մանրուքները, և ունեին մեծ հեղինակություն Մեծ Բրիտանիայում, ինչի մասին վկայում է նրան ասպետի տիտղոսի շնորհելը։
Լոուրենս Ալմա-Թադեմա Lawrence Alma-Tadema | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 8, 1836[1][2][3][…] |
Ծննդավայր | Դրոնրիյպ, Նիդերլանդներ |
Մահացել է | հունիսի 25, 1912[2][3][4][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Վիսբադեն, Գերմանիա |
Գերեզման | Սուրբ Պողոսի Տաճար |
Քաղաքացիություն | Բելգիա, Նիդերլանդների Թագավորություն և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Անտվերպեն) |
Ազդվել է | Égide Charles Gustave Wappers?[5], Nicaise de Keyser?[5], Գուստավ Բուլանժե[5], Ժան Լեոն Ժերոմ[5] և Louis De Taeye?[6] |
Երկեր | Հելիոգաբալուսի վարդերը, Ամֆիսայի կինը, Գարուն և Unconscious Rivals? |
Մասնագիտություն | նկարիչ, վիզուալ արտիստ և նկարազարդող |
Ամուսին | Լաուրա-Թերեզա Ալմա Թադեմա[7] և [Marie] Pauline Gressin?[7] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Երեխաներ | Լոուրենս Ալմա-Թադեմա[7] և Աննա Ալմա-Թադեմա[7] |
Lawrence Alma-Tadema Վիքիպահեստում |
Սովորել է Բելգիայում՝ անմիջապես իր դիրքերը զբաղեցնելով կերպարվեստի պատմության ժանրում։ 1860-ական թվականների նկարների սյուժեն ընտրել է առավելապես Մերովինգների դարաշրջանի պատմությունից, այնուհետև կենտրոնացել է Հին Եգիպտոսի թեմայի շուրջ, հետո անցել է անտիկ աշխարհի թեմային։ 1870 թ. տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, 1873 թ. Բրիտանիայի թագուհի Վիկտորյայի անձնական կարգադրությամբ ստացել է բրիտանական հպատակություն։ Ստեղծել է 408 կտավ, որից 300-ը եղել են անտիկ աշխարհի պատկերավորումներ։ Նրա նկարների կերպարները եղել են ժամանակակից վիկտորիականներ՝ ներկայացված դասական բեմանկարում։ Նկարները ստույգ վերաստեղծել են անտիկ դարաշրջանի մասնիկներ և Անգլիայում վայելում էին մեծ հեղինակություն, որի մասին վկայում է 1899 թ. նկարչի ասպետական կոչման յուրացման փաստը և իր բարձրացումը Արժանավորների խորհրդի անդամակցության մեջ 1904 թ.։ Թաղված է Սուրբ Պողոսի տաճարում։
Ալմա-Թադեմայի մահվանից անմիջապես հետո նրա ստեղծագործությունները դուրս եկան նորաձևությունից և գործնականորեն մոռացվեցին։ Միայն 1970-ական թվականներին՝ սրահային և դեկորատիվ գեղանկարչության նկատմամբ հետաքրքրության վերելքի հետ, գնահատվում է նրա ներդրումը բրիտանական և համաշխարհային արվեստի զարգացման մեջ։ Ի նշան նկարչի ծառայությունների ընդունման, 1996 թ. Ամստերդամում՝ Վան Գոգի թանգարանում, կազմակերպվում է նրա աշխատանքների ցուցահանդեսը։ Ռուսաստանում Ալմա-Թադեմայի ստեղծագործությունները թույլ են ներկայացված, թանգարաններում պահվում են նրա ստեղծագործություններից ընդամենը 3-ը։
Seamless Wikipedia browsing. On steroids.