խորհրդային ռուս զորապետ From Wikipedia, the free encyclopedia
Վասիլի Գորդով (ռուս.՝ Василий Николаевич Гордов, դեկտեմբերի 12, 1896, Käcä, Մենզելինսկի գավառ, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 24, 1950, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռուս զորապետ, Խորհրդային Միության հերոս, գեներալ-գնդապետ, Ստալինգրադյան ռազմաճակատի զորքերի հրամանատար։
Վասիլի Գորդով | |
---|---|
դեկտեմբերի 12, 1896 - օգոստոսի 24, 1950 (53 տարեկան) | |
Ծննդավայր | Käcä, Մենզելինսկի գավառ, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Զորատեսակ | հետևազոր և ԽՍՀՄ ցամաքային զորքեր |
Կոչում | գեներալ-գնդապետ |
Հրամանատարն էր | 21st Army?, Ստալինգրադյան ռազմաճակատ, 33rd Army?, 3rd Guards Army? և Volga Military District? |
Մարտեր/ պատերազմներ | Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ, Խորհրդա-ֆիննական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա |
Պարգևներ |
Վասիլի Նիկոլաևիչ Գորդովը ծնվել է Ուֆիմսկի նահանգի Մատվեևկա գյուղում, ներկայումս Թաթարստանի հանրապետության, Մենզելինսկի շրջան[1]։ Ռուսական բանակում հանդես է եկել է 1915 թվականից, ավարտել է հրամանատարական ուսումնական դասընթացները։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, եղել է ավագ ունտեր-սպա, Կարմիր բանակում հանդես է եկել 1918 թվականից։ Քաղաքացիական պատերազմի տարիներին վաշտի հրամանատարից հասել է մինչև գնդի հրամանատար։ Մասնակցել է Ն. Ի. Մախնոյի զինված խմբավորումների ոչնչացմանը։ 1925 թվականին ավարտել է Բարձրագույն տակտիկական դպրոցի ավագ հրամանատարական կազմի դասընթացները և որպես հրահանգիչ գործուղվել Մոնղոլական ժողովրդական բանակ։ 1933 թվականից Մոսկովյան Կարմրադրոշ ռազմական հետևակային դպրոցի շտաբի պետն է, այնուհետև հրաձգային դիվիզիայի շտաբի պետը։ 1937 թվականից հրաձգային դիվիզիայի հրամանատարն է։
1939-1940 թվականներին Կալինինի ռազմական օկրուգի շտաբի պետն է, այնուհետև Պրիվոլժեի ռազմական օկրուգի։ Մասնակցել է Ձմեռային պատերազմին, մինչև 1939 թվականի դեկտեմբերի 6-ը եղել է 7-րդ բանակի շտաբի պետը[2]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների սկզբում գեներալ-մայոր Գորդովը 21-րդ բանակի հրամանատարն էր, մասնակցել է Գոմելյան պաշտպանական օպերացիային, իսկ 1941 թվականի դեկտեմբերից մինչև 1942 թվականի հունվարը, մասնակցել է Կուրսկ-Օբոյանսկի հարձակողական օպերացիային[3] : 1942 թվականի հուլիս-օգոստոսին Ստալինգրադի ռազմաճակատի զորքերի հրամանատարն էր և ապահովում էր Ստալինգրադի հեռավոր մատույցների պաշտպանությունը։ Մարշալ Տիմոշենկոյի փոխարեն գեներալ-լեյտենանտ Վ. Ն. Գորդովի նշանակմանը դեմ էր Ա. Ս. Չույանովը, սակայն Գ. Մ. Մալենկովը հրաժարվում է փոխել նոր նշանակված ռազմաճակատի հրամանատարին[4]։ Այս պաշտոնում Վ. Ն. Գորդովը պաշտպանության կազմակերպման գործում թույլ է տալիս մի շարք սխալներ և հեռացվում պաշտոնից։ 1942 թվականի հոկտեմբերի 18-ից եղել է 33-րդ բանակի հրամանատար։ 1943 թվականի մարտին բանակը մասնակցել է Ռժև-Վյազմայի հարձակողական օպերացիային, այնուհետև Սմոլենսկի, Օրշանսկի և Վիտեբսկի հարձակողական օպերացիաներին։ 1944 թվականի ապրիլին գեներալ-գնդապետ Գորդովը նշանակվում է 1-ին Ուկրաինական ռազմաճակատի 3-րդ գվարդիական բանակի հրամանատար։ Վերխնեսիլեզսկի հարձակողական օպերացիայի ընթացքում Գորդովի բանակը գտնվելով հարձակման գլխավոր հարվածի սուր ծայրում խափանեց գերմանական զորքերի պաշտպանությունը և ջախջախեց թշնամուն Կելց քաղաքի շրջանում։ 1945 թվականի ապրիլ-մայիսին 3-րդ գվարդիական բանակը Վ. Ն. Գորդովի գլխավորությամբ մասնակցեց Բեռլինի և Պրահայի հարձակողական օպերացիաներին։ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության հրամանագրով 1945 թվականի ապրիլի 6-ին զորքերի հմուտ կառավարման և այդ գործում ցուցաբերած արիության ու հերոսության համար Վասիլի Նիկոլաևիչ Գորդովին շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում։
Պատերազմի ժամանակ Գորդովը տասնհինգ անգամ հիշատակվել է ստալինյան շնորհակալագրերում և հրամաններում[5]։ Պատերազմից հետո Վ. Ն. Գորդովը Պրիվոլժեի ռազմական օկրուգի հրամանատարն էր։ 1946 թվականի նոյեմբերից պահեստազորում էր։
1947 թվականի հունվարի 12-ին Վասիլի Նիկոլաևիչ Գորդովը ձերբակալվում է։ Աբակումովի հարցումով ձերբակալությունը սանկցավորված է եղել անձամբ Ստալինի կողմից[6]։ Հետագայում դատապարտվում է խորհրդային կառավարության անդամների նկատմամբ տեռորիստական պլանների կազմակերպման մեղադրանքով և 1950 թվականի օգոստոսի 24-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի որոշմամբ դատապարտվում պատժի առավելագույն չափին:Դատավճիռը նույն օրը ի կատար է ածվում Մոսկվայի Լեֆորտովյան բանտում։ Թաղված է Դոնի գերեզմանատան տարածքում:Քաղաքական ռեպրեսիաների զոհերի հիշատակին 3-րդ տեղամասում տեղադրված է հուշարձան, որի վրա փորագրված է Վ. Ն. Բորդովի անունը։ Արդարացվել է 1956 թվականի ապրիլի 11-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.