Վանկոմիցին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Վանկոմիցին, հակաբիոտիկ, որն օգտագործվում է մի շարք բակտերիալ վարակների բուժման համար[1]։ Այն խորհուրդ է տրվում օգտագործել ներերակային եղանակով որպես մաշկի, արյունատար համակարգի վարակների, էնդոկարդիտի, ոսկրերի և հոդերի վարակների և մեթիցիլին կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկով պայմանավորված մենինգիտի բուժման համար[2]։ Ճիշտ դեղաչափի նշանակման համար չափվում են արյան բաղադրիչները[3]։ Clostridium difficile-ով պայմանավորված կոլիտի բուժման համար վանկոմիցինը խորհուրդ է տրվում օգտագործել բերանացի քանի որ բերանացի օգտագերծման ժամանակ այն վատ է ներծծվում աղեստամոքսային համակարգից[1][1]։
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 1404-90-6 |
PubChem CID | 14969 |
DrugBank | DB00512 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.014.338 |
Հիմնական կողմնակի ազդեցությունները ներառում են ցավ ներարկման տեղում և ալերգիկ ռեակցիաներ[1]։ Երբեմն լսողության կորուստ, արյան ցածր ճնշում կամ տեղի է ունենում ոսկրածուծի ճնշում[1]։ Հղիության ժամանակ կիրառման անվտանգության մասին տվյալներ չկան սակայն առավելապես այն անվտանգ է[1][4]։ Կրծքով կերակրման ժամանակ օգտագործման անվտանգության մասին տվյալներ չկան[5]։ Այն դասվում է գլիկոպեպտիդային հակաբիոտիկների շարքին և ազդում է արգելակելով բակտերիայի բջջապատի կառուցումը[1]։
Վանկոմիցինն առաջին անգամ վաճառվել է 1954թ.[6]։ Այն ներառված է ԱՀԿ դեղամիջոցների ցանկում որպես առողջապահության մեջ կիրառվող ամենաանվտանգ և արդյունավետ դեղամիջոցներից մեկը[7]։ Վանկոմիցինն ունի գեներիկ դեղամիջոցներ[8]։ ԱՄՆ-ում դեղահաբերն ավելի թանկարժեք են քանց ներերակային ներարկման լուծույթները[1]։ Ներերակային լուծույթները կարող են անվտանգ կերպով օգտագործվել բերանացի կիրառման եղանակով C. difficile-ով հարուցված կոլիտի բուժման համար[9]։ Վանկոմիցինն սինթեզվում է Amycolatopsis orientalis հողային բակտերիայի կողմից[1]։