Մենինգիտ
մարդու հիվանդություն / From Wikipedia, the free encyclopedia
Մենինգիտ (կազմված է հին հունարեն՝ μῆνιγξ (լատին․՝ meninx, սեռ․ հոլ․՝ meningis), «ուղեղի պատյան» և լատին․՝ -itis, վերջածանց, որը նշանակաում է բորբոքում), գլխուղեղի և ողնուղեղի ուղեղապատյանների բորբոքում։
Մենինգիտ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | S. pneumoniae, N. meningitidis?, Haemophilus influenzae?, L. monocytogenes?, Վիրուսներ և cranial leak of cerebrospinal fluid?[1] |
Փոխանցման ձև | օդակաթիլային փոխանցում և օդակաթիլային փոխանցում |
Հիվանդության ախտանշաններ | գլխացավ[2], տենդ[2], սրտխառնոց[2], լուսավախություն[2], meningeal syndrome?[2] և փսխում |
Վնասում է | մարդ |
Բուժաքննություն | neurological examination?, գոտկային պունկցիա, Լուսային մանրադիտակ, մանրէաբանական կուլտուրա, viral culture? և Պոլիմերազային շղթայական ռեակցիա |
Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն և վարակաբանություն |
Բուժում | ֆարմակոթերապիա, ստերոիդներ, հակաբիոտիկ և Հակավիրուսային դեղեր |
Meningitis Վիքիպահեստում |
Այդ թաղանթները հայտնի են մենինգեալ թաղանթներ անվամբ[3]։ Ամենատարածված ախտանիշներն են՝ տենդը, գլխացավը և պարանոցի կարկամությունը[4]։ Այլ ախտանիշներից են՝ շփոթվածությունը կամ գիտակցության խանգարումը, փսխումը, լույսի կամ բարձր ձայների նկատմամբ գերզգայունությունը[4]։ Фոքր տարիքի երեխաների մոտ հաճախ արտահայտվում է միայն ոչ բնորոշ ախտանշաններով, ինչպիսիք են՝ անհանգստությունը, քնկոտությունը կամ թերսնուցումը։ Ցանի առկայությոնը կարող է խոսել մենինգիտի առաջացման պատճառի մասին, օրինակ մենինգոկոկերով հարուցված մենինգիտը կարող է ուղեկցվել բնորոշ ցանավորմամբ[3][5]։
Մենինգեալ թաղանթների բորբոքումը կարող է առաջանալ վիրուսների, բակտերիաների կամ այլ միկրոօրգանիզմների ազդեցությամբ, ավելի քիչ դեքերում՝ որոշ դեղերից[6]։ Մենինգիտը կարող է կյանքին սպառնացող վիճակ լինել, քանի որ բորբոքումը մոտ է գլխուղեղին և ողնուղեղին։ Հետևաբար, այն դասակարգվում է որպես շտապ բժշկական օգնություն պահանջող վիճակ[3][7]։ Լումբար պունկցիան, որի ժամանակ ասեղով ներթափանցում են ողնաշարային խողովակ՝ գլխուղեղ-ողնուղեղային հեղուկից (ԳՈՀ) նմուշ վերցնելու համար, կարող է հաստատել կամ բացառել մենինգիտը[4]։
Մենինգիտի որոշ տեսակներ հնարավոր է կանխարգել մենինգոկոկային, ԿԿԽ, պնևմոկոկային և ՀԻԲ պատվաստմամբ՝ իմունիզացիայով[3]։ Մենինգիտի որոշ տեսակների դեպքում արդյունավետ է հակաբիոտիկների կիրառումը[4]։
Սուր մենինգիտի առաջնային բուժումը ներառում է հակաբիոտիկների, երբեմն` հակավիրուսային դեղամիջոցների արագ նշանակումը[4][8]։ Կորտիկոստերոիդները նույնպես կարող են օգտակար լինել հավելյալ բորբոքային բարդությունները կանխելու համար[5][7]։ Մենինգիտը կարող է հանգեցնել լուրջ երկարաժամկետ հետևանքների, ինչպիսիք են՝ խլությունը, էպիլեպսիան, հիդրոցեֆալիան կամ ճանաչողական անբավարարությունը, հատկապես, եթե արագ չի բուժվել[3][5]։
2015 թվականին ամբողջ աշխարհում մենինգիտով հիվանդացել է շուրջ 8,7 մլն մարդ[9]։ Համապատասխան բուժման դեպքում բակտերիային մենինգիտից մահվան վտանգը 15 %-ից պակաս է[4]։ Բակտերիային մենինգիտի բռնկումները տեղի են ունենում յուրաքանչյուր տարվա դեկտեմբերից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում, Սահարայից հարավ ընկած շրջանում, որը հայտնի է որպես մենինգիտի գոտի[10]։ Փոքր բռնկումներ կարող են լինել նաև այլ շրջաններում[10]։ Մենինգիտ բառը ծագում է հուն․՝ μννιγ մենինքս «թաղանթ» և բժշկական վերջածանց՝ itis՝ «բորբոքում» բառերից[11][12]։