From Wikipedia, the free encyclopedia
Վախթանգ Կիկաբիձե (վրաց.՝ ვახტანგ კიკაბიძე, մականունը՝ «Բուբա»՝"ბუბა", հուլիսի 19, 1938, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 15, 2023[1][2], Թբիլիսի, Վրաստան), վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1980 թ.), Ուկրաինայի վաստակավոր արտիստ (2013 թ.), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1978 թ.), Վրաստանի պետական մրցանակի դափնեկիր (2013 թ.), Թբիլիսիի պատվավոր քաղաքացի (1998 թ.)։ Նիկոլայ Հրաշագործի միջազգային շքանշանի ասպետ, Կոնստանտին Մեծի շքանշանի ասպետ, Պատվո շքանշանի ասպետ (1994 թ.), Վախթանգ Գորգասալի երրորդ աստիճանի շքանշանի ասպետ, Սուրբ Գեորգիի անվան հաղթանակի շքանշանի ասպետ, Բարեկամության շքանշանակակիր (վերջինից հրաժարվել է)։
Վախթանգ Կիկաբիձե վրաց.՝ ვახტანგ კონსტანტინეს ძე კიკაბიძე | |
---|---|
Փոքր հասակի լուսանկար․ Վախթանգ Կիկաբիձեն մոր՝ Մանանա Բագրատիոնիի հետ | |
Հասակը | 1.89 սմ |
Ծնվել է | հուլիսի 19, 1938 |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ |
Մահացել է | հունվարի 15, 2023[1][2] (84 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան |
Գերեզման | Վերայի գերեզմանատուն |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան (1957) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ Վրաստան |
Ազգություն | Վրացի |
Այլ անուն(ներ) | Բուբա |
Մասնագիտություն | կատակերգու, երգիչ, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, դերասան և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Վրաստանի պետական ֆիլհարմոնիա |
Ակտիվ շրջան | 1966–այժմ |
Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Մելոդրամա |
Ընտրանի | «Միմինո», «Կովկասի գերուհին» |
Ամուսին(ներ) | Իրինա Կեբաձե (2 երեխա) |
Երեխա(ներ) | 2 երեխա |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Dielo? և Orera? |
vahtangkikabidze.ru | |
Հանդես է եկել մի շարք ֆիլմերում, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Միմինո» ֆիլմը (Մհեր Մկրտչյանի հետ)[3]։
Վախթանգ Կոնստանտինովիչ Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում։ Մանուկ հասակում ապրել է Վերե շրջանում (վրաց.՝ ვერე)` Փարաջանովի հարևանությամբ։ Դպրոցն ավարտելուց հետո 1955-1957 թվականներին սովորել է Թբիլիսիի համալսարանում։ 1959 թվականին աշխատանքի է անցել Թբիլիսիի ֆիլհարմոնիայում։ 1961-1963 թվականներին սովորել է Թբիլիսիի օտար լեզուների ինստիտուտում։
1966 թվականին առաջին անգամ հանդես է եկել կինոյում՝ ռեժիսոր Նիկոլայ Սանիշվիլիի «Հանդիպում լեռներում» ֆիլմում։ 1966 թվականին Վախթանգ Կիկաբիձեն ընդունվել է «Օրերա» համույթ (հարվածային գործիքներ, վոկալ)։ 1969 թվականին առաջին անգամ նկարահանվել է Գեորգի Դանելիայի «Մի՛ վշտանա» ֆիլմում, որի համար 1970 թվականին Կարտախենայի միջազգային կինոփառատոնին արժանացել է մրցանակի տղամարդու լավագույն դերի համար։ Հաջորդ նշանակալի ֆիլմը 1973 թվականին ռեժիսոր Գեորգի Շենգելայայի «Վերիյսկի թաղամասի մեղեդին» էր։ 1977 թվականին էկրան բարձրացավ Դանելիայի «Միմինո» ֆիլմը, որը 1978 թվականին արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի։
1981 թվականին Կիկաբիձեն իր սցենարի հիման վրա նկարահանեց 4 մասանոց կատակերգություն՝ «Լա՛վ եղիր, բարեկամս» (Գաբրովո-83 Գրան պրի), իսկ 1985 թվականին՝ «Տղամարդիկ և այլք» ֆիլմը։ 1984 թվականին նկարահանվել է «ՏԱՍՍ-ը իրավասու է հայտարարել» հեռուստասերիալում (մրցանակ է ստացել ԽՍՀՄ Անվտանգության կոմիտեի կողմից)։
1999 թվականին Մոսկվայի «Աստղերի հրապարակ»-ում դրվեց նրա աստղը, իսկ 2006 թվականին Թբիլիսիի ֆիլհարմոնիայի շենքի առջևի հրապարակում՝ նրա «Վրացական աստղը»։ Երկրի վրա բարություն կատարելու համար Ուկրաինայի կողմից արժանացել է Նիկոլայ Հրաշագործի միջազգային շքանշանի, Ռուսաստանի կողմից՝ Կոնստանտին Մեծի շքանշանի, Վրաստանից՝ Պատվո շքանշանի (1994 թ.), Վախթանգ Գորգասալի երրորդ աստիճանի շքանշանի։ 70-ամյա հոբելյանի առթիվ Վրաստանի կողմից արժանացել է Սուրբ Գեորգիի անվան հաղթանակի շքանշանի, Ռուսաստանից՝ Բարեկամության շքանշանի, սակայն վերջինիցս հրաժարվել է 2008 թվականի Հարավային Օսիայի օգոստոսյան դեպքերից հետո։
Մի շարք հայտնի երգերի կատարող՝ «Չիտո գրիտո», «Իմ տարիները իմ հարստությունն են» և այլն։ Մշտապես շրջագայում է։ Համերգներով հանդես է եկել 5 մայրցամաքներում։
2008 թվականին ռուս-վրացական հակամարտությունից հետո Կիկաբիձեն հետաձգեց Մոսկվայի իր հոբելյանական համերգները[4], մի քանի սուր հայտարարություններ արեց Ռուսաստանի հասցեին և այլևս չի մտել Ռուսաստանի տարածք[5][6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.