Ստադ դը Ֆրանս
From Wikipedia, the free encyclopedia
Ստադ դը Ֆրանսը (ֆր.՝ Stade de France) Ֆրանսիայի ազգային մարզադաշտն է, որը գտնվում է Փարիզի հյուսիսում գտնվող Սեն Դենի կոմունայում։ Տարողությունը 81.338 նստատեղ, որը դարձնում է նստատեղերով հինգերորդ ամենամեծ մարզադաշտը Եվրոպայում։ Մարզադաշտը համարվում է Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Ֆրանսիայի ռեգբիի ազգային հավաքականի տնային մարզադաշտը միջազգային խաղերում։ Մարզադաշտը կառուցվել է 1998 թվականի աշխարհի առաջնության համար։ Մարզադաշտի անունը տրվել է Միշել Պլատինիի խորհրդով, ով կազմակերպչական կոմիտեի նախագահն էր։ 1998 թվականի հուլիսի 12-ին Ֆրանսիան այս մարզադաշտում հաղթելով Բրազիլիային 3–0 հաշվով դարձավ աշխարհի չեմպիոն։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ, Ռեգբիի մարզադաշտ, Օլիմպիական մարզադաշտ և մարզական կառույց |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ, ռեգբի 15 և թեթև աթլետիկա |
Տեղագրություն | Սեն Դենի[1][2] |
Երկիր | Ֆրանսիա[1][2] |
Հիմնադրված | մայիսի 2, 1995 |
Անվանված է | Ֆրանսիա |
Բացված | հունվարի 28, 1998[3] |
Ճարտարապետ | Michel Regembal?[4], Michel Macary? և Aymeric Zublena? |
Սեփականատեր | Ֆրանսիական պետություն[2][5] |
Գործաղեկավար | Consortium Stade de France?[3][6][7][…] |
Տարողություն | 81 338[8] |
Տնային թիմ | Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքական, France national rugby union team? և Team Vitality? |
Դաշտի չափսեր | 119x75 մ |
Ծածկույթի տեսակը | Desso GrassMaster?[9] |
Կայք | stadefrance.com(անգլ.)(ֆր.) |
Stade de France Վիքիպահեստում |
Ստադ դը Ֆրանսը ՈՒԵՖԱ-ի կողմից արժանացել է 4-րդ կատեգորիայի մարզադաշտ, այստեղ բացի 1998 թվականի Աշխարհի առաջնության խաղերից անցկացվել են նաև ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչներ 2000 և 2006 թվականներին, բացի այդ Ռեգբիի 1999 և 2007 թվականների աշխարհի առաջնության որոշ խաղեր՝ լինելով միակ մարզադաշտը, որտեղ կայացել են ՖԻՖԱ աշխարհի գավաթի և Ռեգբիի աշխարհի գավաթի եզրափակիչներ։ Մարզադաշտում է անցկացվել նաև 2003 թվականի թեթեև ատլետիկայի աշխարհի առաջնությունը, այստեղ անցկացվեց նաև Եվրո 2016-ի որոշ խաղեր, ներառյալ եզրափակիչը։
Մարզադաշտում կայանում են նաև համերգներ և այլ սպորտային իրադարձություններ։ Այստեղ են ելույթ ունեցել այնպիսի աստղել ինչպիսիք են Ռոջեր Ուոթերսը, The Rolling Stones-ը, Թինա Թերները, U2-ը, Սելին Դիոնը, Մյուզը, AC/DC-ին, Բիյոնսե Նոուլզը, Ջեյ Զի-ն, Ռիհաննան, Քոլդփլեյ-ը, Էմինեմը, Լեդի Գագան, Փոլ ՄաքՔարթնին, Մադոննան, The Police-ը և Միլեն Ֆարմերը։