From Wikipedia, the free encyclopedia
Muse (արտասանվում է «Մյուզ»), բրիտանական աշխարհահռչակ Ալտերնատիվ ռոք խումբ է, հիմնվել է 1994 թվականին անգլիական Թինմութ քաղաքում։ Խումբը ունի երեք մասնակից՝ Մեթյու Բելլամի, Քրիս Վոլսթենհոլմ և Դոմինիկ Հովարդ։ Խումբը թողարկել է վեց ստուդիական ալբոմ՝ Showbiz (1999), Origin of Symmetry (2001), Absolution (2003), Black Holes and Revelations (2006), The Resistance (2009) և The 2nd Law (2012). Նաև պաշտոնապես թողարկվել է երեք համերգային սկավառակ՝ Hullabaloo Soundtrack (2002), Absolution Tour (2005), և HAARP (2008)։ Վերջինս 2007 թ. Ուէմբլի մարզադաշտում կայացած մեծ համերգի ձայնագրությունն է և «Ողջ ժամանակների լավագույն 50 ալբոմներ» ցանկում զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը[5]։ 2010 թվականին The Resistance ալբոմի շնորհիվ խումբը արժանացավ պատվավոր Գրեմմիի մրցանակի՝ «Լավագույն ռոք-ալբոմ» կատեգորիայում[6][7]։ 2012 թ. սեպտեմբերի դրությամբ ամբողջ աշխարհում խմբի ալբոմները վաճառվել են ավելի քան 20 միլիոն օրինակով[8][9]։
Մյուզ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Մեծ Բրիտանիա, Թինմութ |
Ժանրեր | Ալտերնատիվ ռոք[1][2] Սիմֆոնիկ ռոք[3][4] Պրոգրեսիվ ռոք |
Գործունեություն | 1994-ներկա |
Լեյբլ | Mushroom Records, A&E Records, Warner Bros. Records |
Կայք | muse.mu |
Անդամներ | |
Մեթյու Բելլամի Քրիս Վոլսթենհոլմ Դոմինիկ Հովարդ | |
Muse (musical group) Վիքիպահեստում |
90-ական թվականներին Մեթը, Դոմն ու Քրիսը նվագում էին թինմության դպրոցի տարբեր կոլեկտիվներում։ Muse-ի կազմավորումն սկսվեց այն բանից հետո, երբ Մեթը դարձավ կիթառահար Դոմ Հովարդի խմբում։ Նրանք հայտնվեցին բարդ իրավիճակում, երբ խմբի բասս-կիթառահարը՝ Phys Vandit-ը որոշեց լքել խումբը։ Նրանք խնդրեցին իրենց մոտիկ ընկերոջը՝ Քրիս Վոլսթենհոլմին սովորել նվագել բասս-կիթառ[10]։ Սկզբնական շրջանում, մինչև Muse անունով հանդես գալը, խումբը ունեցել է մի շարք անվանումեր՝ Gothic Plague, Carnage Mayhem, Fixed Penalty և Rocket Baby Dolls։ Rocket Baby Dolls անվան տակ նրանք հաղթեցին տեղի «Band Battle»-ներից մեկը[11], ընթացքում կոտրելով իրենց երաժշտական սարքավորումները[12][13]։ Շուտով նրանք որոշեցին չշարունակել ուսումը և խորանալ երաժշտության ոլորտում։ Անվանվելով Muse՝ նրանք սկսեցին ելույթներ ունենալ էքսեթերյան ակումբներում։
Տես նաև՝ Muse EP, Muscle Museum EP, Showbiz
Իր առաջին համերգները Մյուզը ունեցավ Լոնդոնում և Մանչեսթերում։ Խմբի տղաները հանդիպեցին Դեննիս Սմիթթին՝ Sawmills ձայնագրության ստուդիայի տիրոջը, և նրա հետ կնքեցին պայմանագիր։ Այս հանդիպումը նպաստավոր հանդիսացավ խմբի համար, և նրանք ձայնագրեցին իրենց առաջին մինի-ալբոմ «Muse EP»՝ Dangerous լեյբլի տակ։ Երկրորդ մինի-ալբոմը՝ «Muscle Museum EP», որը թողարկվեց 1999-ի հունվարին, ներառում էր Sober ստեղծագործևթյան 2 տարբերակ, Uno, Unintended և Instant Messenger երգերը։ Երաժշտական լրագրող Սթիվ Լամաքը ասել է. «Սա այն ձայնագրություններց է, որոնք չեն տեղավորվում ամեն տեղ հնչող երաժշտության շրջանակներում։ Լսարանի կողմից այն ստացավ հրաշալի արձագանքներ»։ Սակայն մինի-ալբոմի հաջողությանը հակառակ բրիտականան շատ ձայնագրման ընկերություններ մերժեցին աջակցել Մյուզին՝ պնդելով, որ նրանք հնչողությամբ հիշեցնում են Radiohead-ին։ Չնայած դրան, ամերիկյան «Maverick Records» լեյբլը խմբի համար կազմակերպեց մի քանի համերգներ ԱՄՆ-ում։ Մեծ Բրիտանիա վերադառնալուն պես խումբը կնքեց պայմանագրեր եվրոպական և ամերիկյան լեյբլների հետ։ Մյուզի առաջին ալբոմի՝ «Showbiz»-ի ձայանգրման աշխատանքներով հետաքրքրվեց Ջոն Լեքին, որը զբաղվել էր The Bends-ի, The Stone Roses-ի և The Verve-ի պրոդյուսինգով։ Ալբոմն արտահայտեց խմբի ագրեսիվ-լիրիկական ոճը, իսկ տեքստերը արտացոլեցին այն դժվարությունները, որոնց հանդիպեց խումբը Թինմութում։
Հիմնական հոդվածը՝ Origin of Symmetry
2002 թ. նոյեմբերից խումբը սկսեց պատրաստել ալբոմը։ Սկզբից ալբոմի պրոդյուսերն էին Ջոն Քորնֆիլդի և Փոլ Ռիվը, և այդ ժամանակ ձայնագրվեց 3-4 երգ։ Բայց հետո խումբը փոխեց իրենց պրոդյուսերներին, և արդեն ամերիկացի Ռիչ Քոստի պրոդյուսերի հսկողությամբ ձայնագրեցին ողջ ալբոմը։ 2006 թ. փետրվարին "Q" ամսագրի կողմից պատրաստված "Աշխարհի լավագույն 100 ալբոմները" ցանկում «Origin of Symmetry» ալբոմը զբաղեցրեց 74-րդ հորիզոնականը[14]։
Ամերիկյան Maverick լեյբլում կարծեցին, թե Բելլամիի ֆալցեթը կխոչնդոտի ալբոմի հեռարձակումը ռադիոյով, և պահանջեցին փոփոխություններ խումբը մտցնի մի քանի երգերում՝ ԱՄՆ-ում ալբոմը թողարկելու համար։ Խումբը հրաժարվեց և կանխեց համագործակցությունը լեյբլի հետ։ ԱՄՆ-ում ալբոմը հետագայում թողարկվեց միայն 2005 թ. սեպտեմբերի 20-ին, երբ Մյուզը պայմանագիր կնքեց Warner Music Group ընկերության հետ։
Խումբը թողարկեց նաև Փարիզի Le Zénith համալիրում կայացած համերգների ձայնագրությունը՝ «Hullabaloo», տեսաերիզի և ձայնասկավառակի տեսքով։
Հիմնական հոդվածը՝ Absolution
"Absolution" ալբոմի պրոդյուսերն էր Ռիչ Քոսթին։ Ալբոմը թողարկվել է 2003 թվականի սեպտեմբերի 29-ին։ Ալբոմը ձայնագրվում էր Լոս Անջելեսում և Լոնդոնում և բրիտանական չարթերում մեկնարկեց 1-ին հորիզոնականից։ Ալբոմի շատ երգեր դարձան հիթեր։ Ալբոմից թողարկվեց 6 սինգլ, որոնցից «Stockholm Syndrome» երգը հրապարակվեց միայն ինտերնետում։ Բրիտանական «Kerrang!» երաժշտական ամսագրի «XXI դարի լավագույն 50 ալբոմներ»-ի ցանկում ալբոմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, զիճելով Green Day խմբի «American Idiot» ալբոմին[15]։ ԱՄՆ-ում ալբոմը ստացել է Ոսկե կարգավիճակ[16]։
2004 թ. հունիսին խումբը մասնակցեց «Glastonbury Festival» փառատոնին[17], շարունակելով իրենց համերգային շրջագայությունը։ Խումբը նաև վաստակում է 2004 թ. MTV Europe Music Awards-ի երկու մրցանակ՝ «Լավագույն ալտերնատիվ կատարող» և «Լավագույն բրիտանական և իռլանդական կատարող» նոմինացիաներում[18], և BRIT Award-2005 մրցանակաբաշխության «Բրիտանական լավագույն կենդանի կատարող» մրցանակը[19]։
Հիմնական հոդվածները՝ Black Holes and Revelations և HAARP
Թողարկվել է 2006 թ. հուլիսի 3-ին։ Ալբոմը կրկնակի պլատինե կարգավիճակ է ստացել։ Ալբոմում ընդգծվում է խմբի երաժշտության հնչյունային փոփոխությունները, որը զգալիորեն տարբերվում է նախորդ ալբոմներից։ Երգերի տեքստերը ստացել են քաղաքական և բողոքային ենթատեքստ, շոշափվում է նաև սիրո, ցավի և ներողամտության հուզալի թեմաները։ Թարմացված ծրագրով խումբը լայնածավալ համերգային շրջագայության մեկնեց, ելույթներ ունենալով բոլոր մայրցամաքներում։ Ալբոմից 5 երգ թողարկվեց առանձին սինգլներով։
2007 թվականին Լոնդոնի «Ուէմբլի» մարզադաշտում կայացած համերգի ձայնագրությամբ HAARP կենդանի ալբոմը թողարկվել է 2008 թ. մարտի 14-ին Մեծ Բրիտանիայում և ապրիլի 1-ին՝ ԱՄՆ-ում։ Սկավառակը «Ողջ ժամանակների լավագույն 50 ալբոմներ» ցանկում զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը[21]։
Հիմնական հոդվածը՝ The Resistance
«The Resistance» ալբոմը թողարկվել է 2009 թ. սեպտեմբերի 11-ին Իտալիայում, Գերմանիայում, Ավստրալիայում, Բելգիայում և Նիդեռլանդներում, սեպտեմբերի 14-ին՝ Մեծ Բրիտանիայում և սեպտեմբերի 15-ին ԱՄՆ-ում և Կանադայում։ Սա առաջին ալբոմն էր, որի պրոդյուսերական ողջ աշխատանքը կատարվել է խմբի կողմից։ Թողարկումից առաջին շաբաթվա ընթացքում վաճառվեց ալբոմի 451 հազար օրինակ, ինչը այդ տարի ռեկորդ դարձավ Մեծ Բրիտանիայում։ 19 երկրի հիթ-շքերթներում ալբոմը մեկնարկեց 1-ին հորիզոնականից, և զբաղեցրեց 3-րդ տեղը ԱՄՆ-ում։ Ալբոմից թողարկվեց 4 սինգլ՝ «Uprising», «Undisclosed Desires», «Resistance» и «Exogenesis: Symphony»։
Հիմնական հոդվածը՝ The 2nd Law
Ըստ խմբի մասնակիցների, նոր ալբոմի համար նյութը պատրաստ է, և 2011 թ. սեպտեմբերից խումբը սկսել էր զբաղվել մշակմամբ և ձայնագրությամբ։ Երաժիշտները խոստացել են, որ նոր, թվով 6-րդ պաշտոնական ալբոմը կթողարկվի 2012 թվականին[22][23]։ Խմբի մենեջեր Էնթոնի Ադդիսը Billboard ամսագրին տրված հարցազրույցում նշել էր, որ Մյուզը Լոնդոնում սկսել է աշխատել նոր ալբոմի ձայնագրության վրա, և այն կթողարկվի մինչ 2012 թ. հոկտեմբերը[24]։ Հունիսի 6-ին հրապարակվեց ալբոմի պաշտոնական թրեյլերը[25][26]։
Հունիսի 27-ին խումբը իր պաշտոնական կայքում ներկայացրեց «Survival» սինգլը, որը դարձել է Լոնդոնում կայանալիք 30-րդ Ամառային օլիմպիական խաղերի հիմնը[27][28][29][30], որն էլ խումբը կենդանի հնչողությամբ կատարեց Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ[31]։
2012 թ. հուլիսի 4-ին խումբը հրապարակեց նոր ալբոմի երգացանկը[32], իսկ պաշտոնական երգացանկը հայտարարվեց հուլիսի 13-ին[33]։ Դրանից քիչ անց «New Musical Express» ամսագրին տրված հարցազրույցի ժամանակ խումբը հայտարարեց ալբոմից երկրորդ՝ Madness սինգլի թողարկման մասին[34]։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին կթողարկվի ալբոմից երրորդ՝ Follow Me սինգլը[35]։
Ալբոմը զբաղեցրել է Բրիտանական հիթ-շքերթի առաջին հորիզոնականը, և ամերիկյան հեղինակավոր «Billboard 200» չարթում երկրորդ հորիզոնականը[36][37]։
Ալբոմը ստացել է Ոսկե կարգավիճակ Կանադայում[38], Իտալիայում[39], Նոր Զելանդիայում[40], Լեհաստանում[41], Շվեյցարիայում[42] և Մեծ Բրիտանիայում[43][44]։
«Madness» երգը առաջադրվել է 2013 թ. կայանալիք Գրեմմի մրցանակաբաշխության «Լավագույն ռոք երգ» նոմինացիայում, իսկ ալբոմը՝ «Լավագույն ռոք ալբոմ» նոմինացիայում[45]։
Հիմնական հոդվածը՝ Drones
2014 թվականի ապրիլին խումբը հայտարարեց ստուդիական 7-րդ ալբոմը թողարկելու աշխատանքների մասին։Արդեն 2015 թվականի հունիսի 5-ին ալբոմը թողարկվեց Եվրոպայում և 8-ին արդեն Միացյալ Թագավորությունում։"Dead Inside"-ի lyric video-n, որպես lead single, թողարկվեց 2015 թվի մարտի 23 ին,մինչ այդ խմբի կողմից թողարկվել էր նաև Psycho-ն՝ մարտի 12-ին։
Մարտի 15-ից մայիսի 16-ը խումբը ձեռնամուխ եղավ կարճ The Psycho տուրի կազմակերպմանն ու անցկացմանը Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի տարածքում։
2015 թվականի մայիսի 18-ին խումբը իր YouTube ալիքում թողարկեց Mercy (երգ, GOOD Music) երգը lyric video տարբերակով ,ինչը հասանելի էր նաև ներբեռնման համար։
Թողարկված ալբոմը շատ արագ սիրվեց ու գրամեց խոշոր շուկաները։
Մյուզը այս ալբոմով հեդլայնինգ համարվեց նաև 2015 թվի սեպտեմբերի 13-ին Բեռլինում կայացած ամենամյա Lollapalooza փառատոնի ժամանակ։
Արդեն 2016 թվականի փետրվարի 16-ին կայացած Գրեմմիի 58-րդ մրցանակաբաշխության ժամանակ Drones-ը հաղթող ճանաչվեց <Լավագույն ռոք ալբոմ> անվանակարգում։
Տարի | Անվանում |
---|---|
1998 | Muse EP
|
1999 | Muscle Museum EP
|
2000 | Random 1-8
|
Տարի | Անվանումը | Ալբոմ |
---|---|---|
1999 | Uno | Showbiz |
Cave | ||
Muscle Museum | ||
2000 | Sunburn | |
Unintended | ||
Plug In Baby | Origin of Symmetry | |
New Born | ||
2001 | Bliss | |
Hyper Music/Feeling Good | ||
2002 | Dead Star/In Your World | Hullabaloo Soundtrack |
2003 | Stockholm Syndrome | Absolution |
Time Is Runing Out | ||
Hysteria | ||
2004 | Sing for Absolution | |
Butterflies and Hurricanes | ||
2006 | Supermassive Black Hole | Black Holes and Revelations |
Starlight | ||
Knights of Cydonia | ||
2007 | Invincible | |
Map of the Problematique | ||
2009 | Uprising | The Resistance |
Undisclosed Desires | ||
2010 | Resistance | |
Exogenesis: Symphony | ||
Neutron Star Collision (Love is Forever) | The Twillight Saga։ Eclipse OST | |
2012 | Survival | The 2nd Law |
2012 | Madness | |
2012 | Follow Me | |
2013 | Supremacy | |
2013 | Panic Station |
Խմբի առաջին տեսահոլովակը, Uno, նկարահանվել է 1999 թվականին, Showbiz ալբոմի թողարկումից անմիջապես հետո։ Ներկա դրությամբ 25 երգի համար նկարահանված է ընդհանուր 40 տեսահոլովակ։
|
|
Հիմնական հոդվածը՝ Muse խմբի մրցանակներն ու նոմինացիաները
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.