Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1998
From Wikipedia, the free encyclopedia
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1998 եղել է 16-րդ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որի եզրափակիչ փուլում մրցել են 32 երկրի ազգային հավաքականներ։ Տեղի է ունեցել 1998 թվականի հունիսի 10-ից հուլիսի 12-ը Ֆրանսիայում։ Ֆրանսիան ընտրվել էր երկրորդ անգամ՝ երկրի ընտրության փուլում հաղթելով Մարոկկոյին։ Սա իններորդ աշխարհի առաջնությունն էր, որը անցկացվեց Եվրոպայում։
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1998 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Ֆրանսիա |
Քաղաքներ | 10 |
Մրցաշրջանի ժամկետ | Հունիսի 10 — Հուլիսի 12 |
Մասնակիցներ | 32 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Ֆրանսիա |
Փոխչեմպիոն | Բրազիլիա |
Երրորդ տեղ | Խորվաթիա |
Չորրորդ տեղ | Նիդերլանդներ |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 2 785 100 (43 517 խաղում) |
Խաղեր | 64 |
Խփված գոլեր | 171 (2.67 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Դավոր Շուկեր (6 գոլ) |
Լավագույն խաղացող | Ռոնալդո |
← 1994 2004 → |
Որակավորման խաղերը տեղի ունեցան 1996 թվականի մարտից մինչև 1997 թվականի նոյեմբերը։ Առաջին անգամ խմբային փուլում 24 հավաքականի փոխարեն մասնակցեցին 32 հավաքական։ Ընդհանուր 64 խաղ կայացավ 10 մարզադաշտում, որոնք գտնվում էին տարբեր քաղաքներում։ Բացման և եզրափակիչ խաղերը կայացան Սեն Դենիի, Ստադ դը Ֆրանս մարզադաշտում։
Առաջնությունում հաղթեց Ֆրանսիան, որը եզրափակչում հաղթեց Բրազիլիային 3–0 հաշվով։ Ֆրանսիան առաջին անգամ դարձավ աշխարհի գավաթակիր՝ դառնալով յոթերորդ երկիրը, որը հաղթեց աշխարհի գավաթը և վեցերորդը, որը հաղթեց առաջնությունը տանը (Ուրուգվայից, Իտալիայից, Անգլիայից, Գերմանիայից և Արգենտինայից հետո)։ Խորվաթիան, Ճամայկան, Ճապոնիան և Հարավ Աֆրիկյան հանրապետությունը առաջին անգամ մասնակցեցին եզրափակիչ փուլին։