![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9a/Ispahan_1.jpg/640px-Ispahan_1.jpg&w=640&q=50)
Սպահան
քաղաք / From Wikipedia, the free encyclopedia
Սպահան[3][4] (պարս.՝ اصفهان - esfahān), Իրանի՝ մեծությամբ երրորդ քաղաքը, գտնվում է մայրաքաղաք Թեհրանից 340 կմ դեպի հարավ։ Բնակչությունը՝ 1583 հազար մարդ (2006)[5]։ Սպահանը եղել է կարևոր կենտրոն պարսկահայության համար, հատկապես` Նոր Ջուղա թաղամասը։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | ||
---|---|---|
Սպահան | ||
اصفهان | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Օսթան | Սպահանի նահանգՍպահանի նահանգ | |
Մակերես | 493,82 կմ² | |
ԲԾՄ | 1574 մետր | |
Պաշտոնական լեզու | Պարսկերեն | |
Բնակչություն | 1 961 260 մարդ (2016)[1][2] | |
Ազգային կազմ | պարսիկներ, հայեր, ասորիներ | |
Կրոնական կազմ | Իսլամ, զրադաշտականություն, ՀԱԵ, Ասորի եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
Հեռախոսային կոդ | 031 և 0913 | |
Փոստային դասիչ | 811 | |
Պաշտոնական կայք | isfahan.ir(պարս.) | |
| ||
Փակել
Քաղաքում կան մեծ թվով հուշարձաններ, որոնք վերաբերվում են 16-19-րդ դարերի իսլամական ճարտարապետության շրջանին։ Հատկապես հայտնի են Նաղշե Ջահան կամ Իմամի հրապարակը և Ուրբաթօրյա մզկիթը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում։ Իրանում քաղաքն անվանում են Նեսֆ-է-ջահան, ինչը նշանակում է աշխարհի կեսը[6]։