հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Սուրեն Հովակիմի Քոչարյան (սեպտեմբերի 5 (18), 1904, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 9, 1979, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային էստրադայի արտիստ, ասմունքող։ ՀԽՍՀ (1945) և ՌԽՖՍՀ (1967) ժողովրդական արտիստ։ Արժանացել է ԽՍՀՄ (Ստալինյան մրցանակ 1951), ՀԽՍՀ (1975) պետական մրցանակների, պարգևատրվել «Պատվո նշան» շքանշանով։
Սուրեն Քոչարյանը ծնվել է 1904 թ. Թիֆլիսում։ Թատերական կրթությունը ստացել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում (1921-1925)։ 1925-1932 թվականներին՝ Երևանի Առաջին պետական թատրոնի (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն) դերասան։
Դերերից են՝
Ասմունքի արվեստին ամբողջությամբ նվիրվել է 1932 թվականից։ 1939 թվականից՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար։ Մոսկվայում առաջին անգամ հանդես է եկել հայ արվեստի մոսկովյան տասնօրյակի ժամանակ (ծրագրում՝ «Սասունցի Դավիթ»)։ Ստեղծել է ավելի քան երեք տասնյակ գրական կոմպոզիցիա (հայերեն և ռուսերեն)։
Ստեղծագործական նախասիրությունը գրական նշանավոր երկերի ասմունքն էր՝
որոնք Քոչարյանի խաղացանկում պահպանվել են տասնյակ տարիներ։
Ասմունքի տաղանդավոր վարպետին հավասարապես մատչելի էին և Շեքսպիրի վեհաշունչ խոսքը, և Լև Տոլստոյի հոգեբանական թափանցումները, և Խաչատուր Աբովյանի արարատյան բարբառը, և Սունդուկյանի թիֆլիսահայերենը, և Թումանյանի, Չարենցի և ռուս ժամանակակից գրողների ոճն ու լեզուն։ Քոչարյանի ասմունքի գերիշխող հնչերանգը պատմողականն է, գլխավոր սկզբունքը՝ կերպարների անձնավորումը հնչող խոսքի և դիմախաղի միջոցով։ Քոչարյանը իր արվեստով ստեղծել է «մի դերասանի թատրոն»։ Քոչարյանի ասմունքային վերջին ծրագիրն էր «Հայ ժողովրդական հեքիաթները» (ՀԽՍՀ պետական մրցանակ 1975 թ.)։
Մահացել է Մոսկվայում 1979 թ., թաղված է Երևանում։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.