From Wikipedia, the free encyclopedia
Սուպերգրլ (անգլ.՝ Supergirl), ամերիկյան արկածային հեռուստասերիալ, որը ստեղծել են Էլիսոն Էդլերը, Գրեգ Բերլանտին և Էնդրյու Կրիսբերգը (վերջին երկուսը նաև ստեղծել են «Նետ» և «Ֆլեշ» հեռուստասերիալները)։ Հեռարձակվել է CBS հեռուստաալիքով. պրեմիերան կայացել է 2015 թվականի հոկտեմբերի 26-ին։ Գլխավոր հերոսը DC Comics-ի կերպար Սուպերգրլն (Կառա Զոր-Էլ) է, որը ստեղծել են Օթո Բայնդերը և Ալ Պլաստինոն. դերը կատարում է Մելիսա Բենոիսթը։ Սուպերգրլը զգեստավորված սուպերհերոսուհի է, ով Սուպերմենի կենսաբանական զարմուհին է և Կրիպտոնեցիների վերջին ներկայացուցիչներից մեկը։
2016 թվականի մայիսի 12-ին Warner Bros. Television-ը հայտարարեց, որ հեռուստասերիալն ունենալու է երկրորդ եթերաշրջան, որը կցուցադրվի The CW հեռուստաալիքով։ Երկրորդ եթերաշրջանը հեռարձակվել է 2016 թվականի հոկտեմբերի 10-ից[3]։
Կառա Զոր-Էլը (Մելիսա Բենոիսթ) 13 տարեկան հասակում իր ծնողների՝ Զոր-Էլի (Ռոբերտ Գանթ) և Ալուրայի(Լոռա Բենատի) կողմից Կրիպտոն մոլորակից ուղարկվում է Երկիր։ Ալուրան Կառային հրամայում է պաշտպանել իր զարմիկ մանուկ Կալ-Էլին՝ տեղեկացնելով, որ նա և նրա զարմիկն ունենալու են արտասովոր ուժեր Երկրի դեղին արևի տակ։
Դեպի երկիր ճանապարհին Կառայի տիեզերանավը վնասվում է Կրիպտոնի պայթյունից առաջացած ալիքից, և նա ընկնում է Պանթոմական գոտի և մնում այնտեղ 24 տարի։ Երբ Կառայի տիեզերանավը վերջ ի վերջո դուրս է գալիս Պանթոմական գոտուց, նա դեռ ունի 13 տարեկան աղջկա արտաքին։ Երբ տիեզերանավը հասնում է Երկիր, Կալ-Էլն արդեն մեծացել էր և դարձել Սուպերմեն։ Կառային նավից դուրս գալ օգնելուց հետո նա աղջկան տանում է իր ընկերների՝ Դենվերսների ընտանիքի մոտ, որպեսզի նրան որդեգրեն։ Հիմնական սերիաներն սկսում են այն ժամանակ, երբ Կառան արդեն 24 տարեկան էր և սովորում էր օգտագործել իր ունակություններն այն բանից հետո, երբ մի որոշ ժամանակ փորձում էր դրանք թաքցնել։
Կառան թաքցնում էր իր ուժերը ավելի քան մեկ տասնամյակ՝ հավատալով, ով Երկրին պետք չէ մեկ այլ հերոս։ Սակայն նա բացահայտում է իր ուժերը՝ կանխելով ողբերգալի մի աղետ և ցուցադրելով իր հերոսությունը որպես Նեյշնալ Սիթիի պաշտպան[4]։ Կառան բացահայտում է, որ հարյուրավոր հանցագործներ, որոնց նկատմամբ Կրիպտոնում մեղադրանք էր ներկայացրել Կառայի մայրը, թաքնվում են Երկրում. նրանց են թվում նաև Կառայի մոր երկվորյակ քույրը՝ Աստրան (ում նույնպես մարմնավորում է Բենատին) և Աստրայի ամուսինը՝ Նոնը (Քրիս Ուեյնս), ովքեր ցանկանում են կառավարել աշխարհը։ Կառան և նրա խորթ քույր Ալեքս Դենվերսը (Շերիլ Լեյ) բացահայտում են, որ Ալեքսի պետը՝ Հենք Հենքշոուն (Դեյվիդ Հեյրվուդ), փախստական այլմոլորակային Ջոն Ջոնզն է, ով Երկրի վրա բնակություն է հաստատել ավելի քան հիսուն տարի առաջ՝ իր հայրենիքից՝ Մարսից փախչելուց հետո։ Ջոնը մուտք է գործել DEO, որպեսզի բարեկարգի կազմակերպությունը և հոգ տանի Ալեքսի և Կառայի մասին։ Կառան օգնում է մի քանի մտերիմ ընկերների և ընտանիքների, ովքեր պահում են իր գաղտնիքը, հատկապես իր զարմիկի հին ընկերներից մեկին՝ Ջեյմս Օլսենին (Մեքհադ Բրյուս)։
Նեյշոնալ Սիթիիում ապրող 24-ամյա կրիպտոնցի. երկար ժամանակ թաքցնելով իր ուժերը՝ նա ի վերջո ընդունում է դրանք։ Նա իր խորթ քրոջ հետ աշխատում է Department of Extra-Normal Operations-ում (DEO)[5]։ Կառան աշխատում է որպես Քեթ Գրանտի օգնական CatCo-ում[6]։ Մալինա Ուեյսմանը մարմնավորել է երիտասարդ Կառային[7][8]։ Առաջին եթերաշրջանի վերջում, Քեթը բարձրացնում է Կառայի պաշնտոնը։ Այժմ, երկրորդ եթերաշրջանից սկսած Կառան լրագրող է։
Daily Planet-ի նախկին լուսանկարիչը, ով տեղափոխվել է Նեյշոնալ Սիթի, որպեսզի աշխատի CatCo ընկերությունում։ Նա սիրային հետաքրքրություններ ունի Կառայի նկատմամբ։ Նա հետևում է Կառային Սուպերմենի համար։ Daily Planet-ում աշխատելու ժամանակ Ջեյմսն ստացել է Pulitzer Prize Սուպերմենի առաջին նկարի համար[9],։ Երկրորդ եթերաշրջանում Ջեյմսը դառնում է Պահապանը։ Նա նաև դառնում է CatCo-ի տնօրենը՝ Քեթի գնալուց հետո։
Կառայի խորթ քույրն է։ Նա բժիշկ և գիտնական է, ով աշխատում է Հենք Հենքշոուի հետ DEO-ում։ DEO-ում մարտական պատրաստություն անցնելուց հետո Ալեքսն իր հերթին մարզում է Կառային, որպեսզի նվազեցնի նրա կախվածությունն իր ուժերից։ Կառայի նման նա սկսում է կասկածել DEO-ին՝ իմանալով, որ նրա հայրը աշխատել է այնտեղ Կառային պաշտպանելու համար, բայց Ալեքսն ի վերջո իմանում է, որ Հենք Հենքշոուն փրկված մարսեցի Ջոն Ջոնզն է, ում նրանց հայրը փրկել է իրական Հենքշոուի մահից հետո։ Ջորդան Մազարատին մարմնավորել է երիտասարդ Ալեքսին[10]։
Տեխնոլեգիաների փորձագետ, ով աշխատում է Կառայի հետ միասին CatCo-ում, նա համարվում է Կառայի դաշնակիցների մեկը, ստեղծելով նրա կոստյումը և օժանդակելով նրա արկածները։ Ուինը Կառայի անպատասխանն երկրպագուն է։ Նա սկսում է հանդիպել Քեթ Գրանթի նոր օգնականի՝ Շեվան Սմայթի հետ, ով Կառայի մրցակիցն է, ով հետագայում հեռացվում է Քեթի կողմից և դառնում է մետամարդ չարագործ՝ Արծաթե Բանշի անունով։ Հեռուստասերիալում նա Թոյմենի որդին է[11]։ Քեթ այդ իմանալուց հետո նրա մականունը դնում է Թոյմեն Կրտսեր[12]։ Երկրորդ եթերաշրջանում նա լքում է CatCo, որպեսզի աշխատի DEO-ում։
ԿՀՎ-ի (Կենտրոնական հետախուզական վարչություն) նախկին գործակալ և DEO-ի ընթացիկ ղեկավարը, ով բացասական է արձագանքում, որ Սուպերգրլը բացահայտում է իրեն՝ մտահոգվելով, որ նրա կարողություննեերը կարող են դառնալ սպառնալիք մարդկության համար։ Այնուամենայնիվ, «իրական» Հենքշոուն մահացել է Ջերամյա Դենվերսի հետ միասին Պերուում այմոլորակային Ջ'ոն Ջ'ոնզին հետաքննելու ժամանակ։ Հենքշոուի մահից հետո 317 ամյա Ջ'ոնզը, ով ուներ իր արտաքինը փոխելու կարողություն, վերցնում է Հենքշոուի տեսքը, որպեսզի ձևափոխումներ կատարի DEO-ում ներսից և հետևի Ալեքսին և Կառային[13]։
CatCo Worldwide Media ստեղծողը և ղեկավարը, ով անվանել է Կառային «Սուպերգրլ»։ Մինչ CatCo-ն ստեղծելը նա եղել է Daily Planet-ի թղթակից, իսկ դրանից առաջ եղել է Daily Planet-ի խմբագիր Փերի Ուայթի օգնականը։ Քեթը հետաքննում է և իմանում է, որ Սուփերգրը Սուպերմենի զարմուհին է, նաև կասկածում է, որ Կառան Սուպերգրլն է։ Երկրորդ եթերաշրջանի սկզբում, նա հայտարարում է, որ լքում է CatCo, և իր բացակայության ժամանակ ընկերությանը կգլխավորի Ջեյմսը։
Սուպերհերոս Դեքսամ մոլորակից, ով ունի Սուպերմենի և Սուպերգրի կարողություններից։ Մոն-Էլը վայրէջք է կատարում Երկիր առաջին եթերաշրջանի վերջում։
Նեյշոնալ Սիթիի ոստիկանության դետեկտիվ, ով հետաքրքրված է այլմոլորակայիններով և մետա մարդկանցով։
2014 թվականի սեպտեմբերից Warner Bros. Television-ը ցանկանում էր ստեղծել հեռուստասերիալ, որը կպատմեր Սուպերգրլի մասին։ Հեռուստասերիալի գործադիր պրոդյուսերներն են Գրեգ Բերլանտին (ով նաև «Նետ» և «Ֆլեշ» հեռուստասերիալների ստեղծեղն/պրոդյուսերն է), Էլի Ալդերը, ովքեր երկուսն էլ գրել են սցենարը, և Սառա Շելթերը։ DC Comics-ից Ջեոֆ Ջոնսը նույնպես հանդիսանում է նախագծի մասնակից[14][15]։ Սեպտեմբերի 20-ին հայտարարվեց, որ CBS հեռուստաալիքով կցուցադրվի «Սուպերգրլ» հեռուստասերիալը 2015-16 թվականներին[16]։
2015 թվականի հունվարին The Hollywood Reporter-ի կողմից հայտարարվեց, որ Մելիսա Բենոիսթը կմարմնավորի Սուպերգրլին[17]։ Բենոիսթը հետագայում ասաց, որ այդ գործընթացը տևեց շատ երկար՝ երեք ամսից ավելի[18], նա եղել է առաջին դերասանուհին, ում հետաքրքրել է այդ դերը[19], սակայն Քլեր Հոլթը և Ջեմա Էթքինսոնը նույնպես հետաքրքրվել են[20][21][22]։ 2015 թվականի մարտին «Նետ» և «Ֆլեշ» հեռուստասերիալների կոմպոզիտոր Բլեք Նիլին հայտարարեց, որ ինքը լինելու է «Սուպերգրլի» կոմպոզիտորը։ Շոուն պաշտոնապես պատրաստ է եղել մայիսի 6-ին[23]։ Նախապես պլանավորվում էր հեռուստասերիալը ցուցադրել 2015 թվականի նոյեմբերին[24], սակայն հետո պրեմիերայի օրը տեղափոխվեց 2015 թվականի հոկտեմբերի 26[25]։ Առաջին սերիան ցուցադրվել է San Diego Comic-Con International-ի ժամանակ 2015 թվականի հուլիսի 8-ին և 11-ին[26]։ Նոյեմբերի 30-ին CBS հեռուստաալիքը պատվիրեց նկարահանել «Սուպերգրլի» ևս 7 սերիա, որպեսզի լինի 20 սերիանոց ամբողջական եթերաշրջան[27]։
2016 թվականի մայիսի 16-ին Warner Bros. Television-ը հայտարարեց, որ հեռուստասերիալը կունենա երկրորդ եթերաշրջան, որը ունենալու է 22 սերիա և տեղափոխվելու է The CW հեռուստաալիք[28][29]։ Երկրորդ եթերաշրջանի հեռարձակումը ծրագրվել է 2016 թվականի հոկտեմբերին[30]։
Սուպերգրլի համազգեստն ստեղծել է Քոլին Էթվուդը, ով նաև ստեղծել է «Նետ» և «Ֆլեշ» հեռուստասերիալների կոստյումները։ Բենոիսթը հայտարարել է, որ ինքը տեղյակ է, որ համազգեստը վերցված է կոմիքսների գրքի կերպարից։ Գովազդային լուսանկարները, որտեղ Բենոիսթը կրում է Էթվուդի ստեղծած համազգեստը, հրապարակվել են 2015 թվականի մարտի 6-ին[31][32]։ Հետագայում Էթվուդը բացահայտել է համազգեստի մասին մանրամասները[33]։
Entertainment Weekly ամսագրի խմբագրող Նատլի Աբրամսը, մեկնաբանելով համազգեստի նոր տեսքը, ասել է, որ այն դիտվում և ընկալվում է այլ կերպ՝ լավ իմաստով։ Նոր համազգեստը չի ցուցադրում կերպարի որովայնը, ինչպես որ երևում է կոմիքսում, նաև Բենոիսթը կրում է գուլպաներ կիսաշրջազգեստի տակից և կոշիկներ, որ հասնում են ծնկներից վեր։ Աբրամսը համեմատել է այն Հենրի Քարվիլի՝ Սուպերմենի կոստյումի հետ, որը նա կրում է «Պողպատե մարդը» ֆիլմում․ նման են թիկնոցները, ինչպես նաև վառ կարմիր և կապույտ գունային գամմաները[34]։ Screen Rant-ից Էնդրու Դայսը նշել է, որ համազգեստը կատարելապես հավասարկշռված է դասական նոստալջիայի և մոդեռնիզմի մեջ[35] The Washington Post-ը նշել է, որ Էթվուդի դիզայնը հաջողվել է նրա մուլտֆիլմերի երանգները վերցնելու և նրան մութ երանգներ ավելացնելու կարողության շնորհիվ[36]։
E! Online ոչ պակաս հիացած էր նոր համազգեստով[37] TV Guide կասկածի տակ է դրել Էթվուդի դիզայնը և նշել է, որ գովազդային նկարներում Բենոիսթը փորձում է երևալ որպես հզոր սուպերհերոս՝ իր մեծ-մեծ կոշիկներով և կիսաշրջազգեստով և երևում է որպես «հելոուինի համազգեստով մոդել»[38]։
2015 փետրվարի հայտարարվեց, որ «Նետ» և «Ֆլեշ» հեռուստասերիալների համաստեղծող Էնդրյու Քրիսբերգը միացել է հեռուստասերիալի ստեղծման աշխատանքներին որպես սցենարիստ և գործադիր պրոդյուսեր[39], և «Նետ»/«Ֆլեշ» և «Սմոլուիլ» հեռուստասերիալների պրոդյուսեր Գլեն Ուինթերը պետք է լիներ առաջին սերիայի պրոդյուսերը։ Առաջին սերիայի նկարահանումներն սկսել են 2015 թվականի մարտի 4-ին[40], մինչև մարտի 29-ը[41]։ Նկարահանումների տարածքի մեջ մտնում էր նաև Warner Bros.-ի այն տարածքը, որտեղ նկարահանվել էր «Լոիս և Քլարկ» ֆիլմը[42]։ Յուրաքանչյուր սերիայի աժեցել է մոտ 3 միլիոն դոլար[43]։
Երկրորդ եթերաշրջանի նկարահանումները տեղի են ունենում Վանկուվերում, իսկ առաջին եթերաշրջանը նկարահանվել է Լոս Անջելեսում։
«Սուպերգրլի» պրեմիերան եղել է Կանադայում և միաժամանակ հեռարձակվել է Ամերիկայում[44], իսկ Մեծ Բրիտանիայում ցուցադրվել է 3 օր անց՝ 2015 թվականի հոկտեմբերի 29-ին[45]։ Հեռուստասերիալը Ավստրալիայում ցուցադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ից[46]։
Rotten Tomatoes կայքէջը հեռուստասերիալի պրեմիերային տվել 97% վարկանիշ՝ 66 վերանայումներից 7.6/10 վարկանիշով[47]։ Metacritic-ի 33 քննադատները 100-ից տվել են 75 միավոր[48]։ IGN-ից Չիֆ Ուիթլին առաջին սերիային տվել է 7/10 միավոր[49]։
Եթերաշրջան | Ժամը | Հեռուստաալիք | Սերիաներ | Առաջին հեռարձակման օր | Դիտումներ (միլիոն) | Վերջին ցուցադրման օր | Դիտումներ (միլիոն) | Հեռուստաեթերաշրջան | Հորիզոնական | Միջին դիտումներ (միլիոն) | 18-49 վարկանիշ (միջին) |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Երկուշաբթի 20։00 | CBS | 20 | Հոկտեմբերի 26, 2015 | 12,96 | Ապրիլի 18, 2016 | 6,11 | 2015-16 | 39 | 9,81 | 2,4[50] |
2 | Երկուշաբթի 20։00 | The CW | 22 | Հոկտեմբերի 10, 2016[51] | 2016-17 |
№ | Անվանում | Հեռարձակման օր | Վարկանիշ (18-49) | Դիտումներ (միլիոն) | DVR (18-49) | DVR դիտումներ (միլիոն) | Ընդհանուր (18-49) | Ընդհանուր դիտումներ (միլիոն) |
---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Օդաչու | Հոկտեմբերի 26, 2015 | 3,1/9 | 12,96 | 1,3 | 3,97 | 4,4 | 16,92[52] |
2 | Ուժեղ միասին | Նոյեմբերի 2, 2015 | 2,2/7 | 8,87 | 1,0 | 3,33 | 3,2 | 12,20[53] |
3 | Կռվիր կամ փախիր | Նոյեմբերի 9, 2015 | 1,7/5 | 8,07 | 1,0 | 2,83 | 2,7 | 10,90[54] |
4 | Լայվուայր | Նոյեմբերի 16, 2015 | 1,8/6 | 7,77 | 0,8 | 2,6[55] | ||
5 | Ինչպե՞ս է նա դա անում | Նոյեմբերի 23, 2015 | 1,5/5 | 7,19 | 0,8 | 2,26 | 2,3 | 9,45[56] |
6 | Կարմիր դեմքով | Նոյեմբերի 30, 2015 | 1,6/5 | 8,02 | 0,8 | 2,49 | 2,4 | 10,51[57] |
7 | Մարդ մեկ օրվա համար | Դեկտեմբերի 7, 2015 | 1,5/5 | 7,67 | 0,9 | 2,32 | 2,4 | 9,98[58] |
8 | Գողություն թշնամուց | Դեկտեմբերի 14, 2015 | 1,5/5 | 7,28 | 0,8 | 2,27 | 2,3 | 9,55[59] |
9 | Արյունակցական կապեր | Հունվարի 4, 2016 | 1,9/6 | 8,79 | 0,7 | 2,6[60] | ||
10 | Մանկական երևույթներ | Հունվարի 18, 2016 | 1,8/6 | 8,77 | 0,8 | 2,18 | 2,6 | 10,95[61] |
11 | Տարօրինակ այցելուն ուրիշ մոլորակից | Հունվարի 25, 2016 | 1,8/5 | 7,90 | 0,7 | 2,21 | 2,5 | 10,11[62] |
12 | Բիզարո | Փետրվարի 1, 2016 | 1,5/5 | 6,68 | 0,8 | 2,18 | 2,3 | 8,83[63] |
13 | Այն աղջիկների համար, ովքեր գիտեն ամեն ինչ | Փետրվարի 8, 2016 | 1,8/6 | 7,92 | ||||
14 | Ճշմարտություն, արդարություն և կյանքի ճանապարհ | Փետրվարի 22, 2016 | 1,5/5 | 7,25 | ||||
15 | Մենակություն | Փետրվարի 29, 2016 | 1,4/5 | 6,69 | 0,7 | 2,16 | 2,1 | 8,85[64] |
16 | Անկում | Մարտի 14, 2016 | 1,3/4 | 6,53 | 0,7 | 2,0[65] | ||
17 | Որսորդ | Մարտի 21, 2016 | 1,3/4 | 6,00 | 0,7 | 2,07 | 2,0 | 8,07[66] |
18 | Աշխարհում լավագույնը | Մարտի 28, 2016 | 1,7/6 | 7,17 | 0,8 | 2,47 | 2,5 | 9,63[67] |
19 | Միրիադա | Ապրիլի 11, 2016 | 1,3/5 | 6,12 | 0,7 | 2,04 | 2,0 | 8,16[68] |
20 | Ավելի լավ հրեշտակներ | Ապրիլի 18, 2016 | 1,3/4 | 6,11 |
Տարի | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Թեկնածու(նոր) | Արդյունք |
---|---|---|---|---|
2015 | 5th Critics' Choice Television Awards | Ամենահուզիչ նոր հեռուստասերիալ | Սուպերգրլ | Հաղթանակ |
2016 | 42nd People's Choice Awards | Սիրելի նոր հեռուստատեսային դրամա | Սուպերգրլ | Հաղթանակ |
42nd Saturn Awards | Լավագույն սուպերհերոսական հեռուստասերիալ | Սուպերգրլ | Առաջադրված | |
Առաջընթացային ներկայացում[69] | Մելիսա Բենոիսթ | Հաղթանակ | ||
Հեռուստատեսության լավագույն դերասանուհի | Առաջադրված | |||
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Քալիստա Ֆլոքհարթ | Առաջադրված | ||
Հեռուստատեսության հրավիրված լավագույն դերասանուհի | Լոռա Բենատի | Առաջադրված | ||
2016 Teen Choice Awards | Լավագույն հեռուստասերիալ | Սուպերգրլ | Առաջադրված |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.